Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի № 737-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
4 - Agree
-
1 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 հավելվածում՝
ա. 28-րդ կետում «ղեկավար՝ կենտրոնի (գիտական հիմնարկության)» բառերից հետո լրացնել «, պետ՝ ֆակուլտետի» բառերը.
բ. 29-րդ կետում «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ՝ ամբիոնի» բառերը.
գ. 30-րդ կետում «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ՝ ցիկլի» բառերը.
դ. 31-րդ կետում «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերը.
ե) 33-րդ կետում«Պետ՝ ցիկլի,» բառերը հանել.
զ) 34-րդ կետում «,ավագ դասախոս» բառերը հանել,
2) N 4 հավելվածում՝
ա. 4-րդ կետում «ղեկավար՝ կենտրոնի (գիտական հիմնարկության)» բառերից հետո լրացնել «, պետ՝ ֆակուլտետի» բառերը.
բ. 5-րդ կետում «խորհրդական գիտական գծով» բառերից հետո լրացնել «, պետ՝ ամբիոնի» բառերը.
գ. 6-րդ կետում «ավագ գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, պետ՝ ցիկլի» բառերը.
դ. 7-րդ կետում «գիտնական վերլուծաբան» բառերից հետո լրացնել «, ավագ դասախոս» բառերը.
ե. 9-րդ կետում«Պետ՝ ցիկլի,» բառերը հանել.
զ. 10-րդ կետում «, ավագ դասախոս» բառերը հանել:
- Սահմանել, որ`
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը` լրավճարի չափի հաշվարկային տարբերության միջոցով.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի գործող և սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ քաղաքացիական աշխատանք կատարող անձի՝ սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը կգերազանցի պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի պահպանված չափը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
26.06.2020 - 11.07.2020
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 5894
Print