Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Շուշանիկ Գասպարյան 02.07.2020 19:07:03 գնահատման համակարգը դարձնել առավելագույնս օբյեկտիվ և բացառվի սուբյեկտիվ կողմը: Գնահատման համակարգը ձևավորվել է դարերի ընթացքում, ժամանակակից տեխնոլոգիաները մեծ հնարավորություն են տալիս այն կազմակերպել անաչառ և օբյեկտիվ, կարելի է մեր կայացած դպրոցների՝ ֆիզմաթ., Քվանտ վարժարան, փորձառությունը կիրառել, աշակերտը ավելի լավ գիտելիք է ձեռք բերում քնություններին պատրաստվելիս և տարբեր գիտելիքների ստուգման ընթացքում, ուստի կարևոր է գնահատումը:Միջազգային մասնագետների փորձառության արդյունքներ են: Ընդունվել է ի գիտություն առաջարկի բովանդակությունը առնչություն չունի նախագծի հետ
2 Շուշանիկ Գասպարյան 02.07.2020 19:07:03 Ֆիզիկա առարկայի դասավանդումը կարևորել, քանի որ ֆիզիկայի զարգացումն է բերում առաջատար տեխնոլոգիւաների և ինժեներության զարգացմանը, այն պետք է լինինի գերխնդիր, ֆիզիկայի զարգացումը երկրի առաջընթացի և ազգային անվտանգության երաշխիք է: Այն աշակերտին տալիս է վերլուծելու, հետազոտելու, ուսումնասիրելու, համեմատելու հմտություններ և կարողություններ: Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը առնչություն չունի նախագծի հետ, կարելի է քննարկել առարկայական ծրագրերի շրջանակում
3 Տիրատուր քհն․ Սարդարյան 02.07.2020 22:49:38 Հայ Առաքելական Եկեղեցու Պատմությունը Հայաստանի կրթական ծրագրում այսօր Կարելի է բավական դրական գնահատել ՀՀ կառավարության և ՀՀ գործող իշխանությունների մեր երկրի կրթական համակարգի կարևորումը։ Այո, ուժեղ և զարգացած Պետություն կարելի է կերտել միայն որակյալ ու ժամանակակից, օր օրի բարելավվող կրթական համակարգով։ Բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում կրթությունը պետք է լինի համապատասխան մակարդակի վրա։ Ընդ որում կրթություն ասելով նկատի ունեմ բառի լայն նշանակությունը։ Սակայն բարի ու լավ նպատակներ ունենալը բավարար չէ իրոք բարի ու լավ ծրագրեր ստեղծելու ու նրանց ազգօգուտ կիրառման համար։ Ցավով պետք է նշեմ, որ գործող իշխանություններն առաջին իսկ օրերից փորձում են կրթական ծրագրից հանել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ Այս մասին զանազան կարծիքներ հնչեցնելով, խառնաշփոթ առաջացնելով հանրության մեջ, որոշ ուժերի կողմից փորձ է կատարվում նվազեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ իրականության մեջ։ Ես սա չեմ կարող այլ կերպ բնութագրել քան սպառնալիք մեր ինքնության պահպանման գործին։ Իշխանություններ, հասարակական կարգեր գալիս ու գնում են, իսկ հավատքն ու եկեղեցին մնում են կանգուն։ Եւ մեր պատմության մեջ մենք բազմիցս օգտվել ենք այդ իրականությունից ու պահպանել մեր ինքնությունը Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ։ Անկեղծ ասած լիահույս էի, որ նորաստեղծ Պետություն - Եկեղեցի երկխոսության հանձնախումբը բազմօգուտ արդյունքներ կբերի մեր հայրենիքի զարգացման գործում, հույս ունեի, որ կքննարկվեն ոչ միայն կրթական, այլ նաև սոցիալական, հոգևոր, արժեհամակարգային թեմաներ եւ կգտնվեն լուծումներ Պետություն - Եկեղեցի եթե ոչ սիմֆոնիայի, ապա սերտ համագործակցության համար։ Բայց ցավոք առայժմ առաջին և վերջին հանդիպումից այն կողմ այլ կառուցողական քննարկում տեղի չի ունեցել։ Ընդհակառակը. երեկ համացանցից տեղեկանում ենք, որ կրթական նոր չափորոշիչից և ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դուրս է բերվել, կամ նման որոշում է կայացվել։ Այս մասին խոսել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Պաշտոնական Եկեղեցին այս մասին ոչ մի տեղեկություն չունի և չնայած որ տիկին Ժաննա Անդրեասյանը խոսում է եկեղեցի - պետություն համագործակցության մասին, Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ նման բան չի եղել։ Ո՞ւմ է խանգարում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան և ինչո՞ւ։ Այս մասին կարելի է երկար-բարակ խոսել։ Այս մասին շատերը խոսել են ու դեռ կխոսեն։ Ինձ համար կարևոր է նշել այն փաստերը, որոնք խոսում են այս առարկայի անհրաժեշտության մասին։ Մի կողմն դնելով այն փաստը, որ առարկան, ըստ վերջին հարցումների, ամենասիրված ու թե աշակերտների, թե նրանց ծնողների, թե մասնագետների կողմից բարձր գնահատականների արժանացած կրթական ծրագրերից է, և այն, որ ահռելի աշխատանք ու մեծածավալ ներդրումներ են կատարվել։ Գրքեր են հրատարակվել, ուսուչիցներ են վերապատրաստվել, ծրագրեր են կազմվել եւ այլն։ Ուզում եմ մատնանշել հետևյալ կետերը՝ - Այս ծրագիրն ամբողջականացնում է երեխաների, դպրոցականների, գիտելիքներն իրենց ինքնության վերաբերյալ։ Այո, դպրոցականները սովորում են «Հայոց պատմություն» առարկան, բայց «Հայ Եկեղեցու Պատմությունը» թե բովանդակությամբ, թե ծավալով, գալիս է լրացնելու և ամբողջականացնելու այն, խոսելով նաև հայոց հավատքի պատմության մասին։ - Գաղտնիք չէ, որ լավ կրթության համար անհրաժեշտ է լրջորեն մոտենալ երեխաների կրոնական հարցումներին։ Ամենաբարդ փիլիսոփայական հարցերը հաճախ լսում ենք նախ մանուկներից։ Ո՞վ ենք մենք և որտեղից ենք գալիս։ Ի՞նչ է նշանակում երջանկություն։ Ինչո՞ւ պետք է օգնենք իրար։ Ո՞րն է չարի պատճառը։ Կրոնը, հավատքը, մեր կյանքի անբաժանելի մի մասն է։ Անգամ եթե երեխան մեծանում է ոչհավատացյալ մարդկանց ընտանիքում, միևնույնն է, նա իր առօրյայում շփվում է կրոնական նշանների, կառույցների, ծեսերի ու արարողությունների, ապրելակերպի ու համոզմունքների հետ։ Այն կարծիքը, թե կրոնը ժամանակակից հասարակության մեջ անհետանալու է, անհիմն է և անիրատեսական։ Հատկապես մեր, հայերի համար, մեր հավատքը, մեր եկեղեցին անուրանալի դեր են խաղացել ու խաղում մեզանում։ Մեր հավատքը մեր ժողովրդին ու ժողովրդի միջոցով մեր մշակույթը կերտող ուժ է ու նրա ազդեցությունը մեր վրա կարելի է ասել ավելի մեծ է քան քաղաքականության, տնտեսության ու գիտության ազդեցությունը։ Մյուս կողմից այսօր, երբ Աշխարհով մեկ տարածվում է անհանդուրժողականությունը, ֆանատիզմը, անտարբերությունը, կամայականությունը, այլատացությունը, որոնց ավերիչ հետևանքների մասին ավելորդ է խոսել, կարևոր է, որ մեր դպրոցականները առիթ ունենան դպրոցներում տեղեկություններ ստանալ կրոնական ուղղությունների մասին, ծանոթանան տարբեր տեսակետների և կարողանան սեփական դիրքորոշում կամ տեսակետ ունենալ այս կամ այն հարցի շուրջ, զարգացնեն իրենց հանդուրժողականությունն ու բանակցելու, երկխոսելու, սեփականն ու օտարինը ճանաչելու, ուրիշի տեսակետը լսելու, ունակություններ ձեռք բերեն։ - Մեր Երկրի Սահմանադրությունը խոսում է Հայ Առաքելական Եկեղեցու յուրահատուկ դերի ու տեղի մասին մեր հասարակությունում։ Եւ դրանում ոչ մի հակաժողովրդավարական, հակասեկուլար բան չկա։ Եկեղեցին չի խառնվում իբրև կազմակերպություն պետական կառավարմանը։ Բայց եկեղեցին ունի կրթական պարտականություններ ու պետությունը կրոնի ազատության համամարդկային իրավունքի համաձայն պետք է ապահովի եկեղեցու այդ իրավունքը, եթե եկեղեցու կրթական ծրագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Քանի որ պետությունը պետք է չեզոք լինի կրոնական կրթության նկատմամբ, նա ստանձնում է այդ իրավունքը Հայ Առաքելական Եկեղեցուն, որպեսզի նա կազմի համապատասխան դասընթացների ծրագրեր, վերապատրաստի ուսուցիչներին։ Իսկ պետությունը պետք է եկեղեցու աջակիցը լինի այս հարցում՝ ապահովելով միևնույն ժամանակ ծրագրերի համահունչությունը ՀՀ Սահմանադրությանը։ Նման օրինակներ կարող եք տեսնել Եւրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ-ում եւ այլ զարգացած երկրներում։ (Գերմանիայում օրինակ «Կրոնի Դաս» կոչված առարկան ամրագրված է սահմանադրությամբ)։ - «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցների կրթական առաքելության անբաժանելի մի մասն է։ Դպրոցը պետք է զգալիորեն նպաստի անձի ազատ զարգացմանն ու ինքնուրույնությանը։ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Գրականություն, Լեզու և այլ առարկայական գիտելիքների ու հմտությունների հետ մեկտեղ, ծայրահեզ մեծ է անհրաժեշտությունը դպրոցականներին սովորեցնել գիտակցել Գիտելիքի ու Արժեքների (Արժեհամակարգի) փոխհարաբերության մասին, երբ նա որևէ որոշում է կայացնում՝ թե անձնական կյանքում, թե քաղաքական իր համոզմունքներից ելնելով, թե կրոնական հարցերում։ Այո, Հայոց պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Մշակույթ, Երաժշտություն դասերը վստահաբար այս կամ այն կերպ առնչվում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու պատմության ու ավանդի հետ։ Բայց Հայ Առաքելական Եկեղեցուն ծանոթանալու համար անհրաժեշտ են շարունակական ու սիստեմատիկ ծրագրեր, որոնք պետք է դասավանդվեն հատուկ նախապատրաստված մասնագետ ուսուցիչների կողմից։ Եւ այո, Հայոց եկեղեցու պատմություն դասավանդող ուսուցիչները պետք է լինեն Հայ Եկեղեցու համոզված զավակներ, որոնք միևնույն ժամանակ հատուկ նախապատրաստություն անցնելով չեն շեղվի նախատեսված դպրոցական ծրագրերից։ Եւ այստեղ էլ ոչ մի հակաժողովրդավարական ոչինչ չկա։ Նույն կերպ են գործում եւրոպական գրեթե բոլոր երկիրները։ Մի խոսքով պետք չէ մոռանալ, որ ամեն մի ազգ իր սեփական պատմությունն ու առանձնահատկություններն ունի, որոնք անհնար է անտեսել։ Տեսեք օրինակ նույն հարևան երկրներ Ֆրանսիան և Գերմանիան։ Երկուսն էլ այսօրվա զարգացած ժողովրդավար երկրների առաջատարներն են, բայց ամեն մեկն իր յուրովի մոտեցումն ունի կրոնական այս կամ այն հարցի շուրջ, ելնելով իր պատմական զարգացումից։ Նույնը պետք է անենք մենք, հայերս։ Եւ այս մասին միայն մենք չենք խոսում։ Կան նաև շատ գիտական աշխատանքներ, որոնք վկայում են, որ անհնար է անտեսել Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ թե անցյալում, թե ներկայիս և թե ապագաին (Տես․ օրինակ՝ Uwe Halbach, Religion und Nation, Kirche und Staat im Südkaukasus)։ Հույսով եմ, որ ՀՀ իշխանությունները, կառավարությունը, վարչապետը, #ԿԳՍՄ Նախարարը և բոլոր նրանք, ովքեր այս հարցի հետ առնչություն ունեն, կվերանայեն իրենց մոտեցումն ու կվերադառնան կառուցողական երկխոսության։ Ընդունվել է ի գիտություն ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
4 Անահիտ Վերդյան 03.07.2020 19:24:48 Քրիստոնեական արժեքներով դաստիարակված աշակերտը մեր երկրի ապագա օրինակելի քաղաքացին է: Առաջարկում եմ հարցում անցկացնել աշակերտների շրջանում և պարզ կդառնա, որ ՀԵՊ առարկան սովորում են սիրով, հասկանում առարկայի կարևորությունը: Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
5 Արմենուհի Խաչատրյան 03.07.2020 19:29:34 Միանում եմ Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասավանդման պաշտպանությանը:Հայոց եկեղեցին մեծ դերակատարում է ունեցել հայոց պետականության,ազգայինի պահպանման գործում:Առարկայի դասավանդումը մեր ինքնության և դրա հաստատապես պահպանման խնդիրն է բոլոր առումներով: Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
6 Lusine Hovsepyan 04.07.2020 00:05:43 Lav klini hargel mer Hay Araqelakan Surb ekexecin,lsel mer hogevor hayreri xelaci arajarknern u kayacnel chisht voroshum.Ararkan shat sirvac e ashakertneri koxmic,naev integrelov ayl ararkayi mej ayn kmna teri,isk ararkan shat karevor e yuraqanchyur hay erexayi hamar .Ararkan hanelov naev gorcazurk kmnan bazmativ usucichner ovqer aysqan tari janasirabar parapum en miayn ays ararkan. Ընդունվել է ի գիտություն Արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
7 Lusine Hovsepyan 04.07.2020 00:16:24 Ashakerti dastiarakutyan gorcum shat mec der uni HAYOC EKEXECU PATMUTYUN ararkan.Lseq mer hogevor hayreri chisht bacatrutyunner@ ayn arandzin ararka mnalu masin.Es inqs dem em ararkan integrelu ays voroshman@ qani vor mer ekexecu patmutyan@ menq chenq karox liarjeq canotanal,imanal mer ekexecakan toneri masin,mer Astvacashnchin canotanal integrelov ararkan ayl ararkayi het,da anhnar e. Ընդունվել է ի գիտություն Արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
8 Lusine Hovsepyan 04.07.2020 00:24:09 Ete Hayoc Ekexecu patmutyun ararkayi ancnel chancnelu voroshum@ toxeciq dproci @ntrutyan@ apa parzic el parz e vor ararkan kancnen miayn ayn dprocnerum vortex ays ararkan dasavandum e dproci tnorenin mterim...... ev ayln mardik Չի ընդունվել Հարցը չի կարգավորվում հանրակրթության պետական չափորոշչով։
9 Անուշ Ստեփանյան 04.07.2020 16:05:18 Հայագիտական առարկաների ժամաքանակների նվազեցումը խիստ մտահոգիչ է։Հայ ազգը գոյատևել է շնորհիվ հայոց լեզվի, հայոց եկեղեցու պատմությունը ազգապահպան դեր ունի, և այդ ոլորտում պետք է դեռ մի բան էլ ավելացնել ժամաքանակը,այնինչ հակառակն է արվում։Կոչ եմ անում չեղարկել այդ որոշումը և չափորոշիչները մշակել՝ելնելով ազգային մտածողությունից և կարևորությունից՝համադրելով զարգացող և նոր մեթոդական տարրերով։Ինչ վերաբերում է գնահատման համակարգին, նույնպես մտահոգիչ է և սխալ է նման դիրքորոշումը։Նոր մոտեցումը կրթության նկատմամբ թուլացնում է մեր ազգային հենքը և առհասարակ՝ կրթական համակարգը։ Ընդունվել է ի գիտություն Նախագծով հայոց լեզու և գրականություն բնագավառին հատկացված ժամերը ավելին են քան գործող չափորոշչում։ Ինչ վերաբերում է ՀԵՊ-ին, «Հանրակրթության պետական ծրագրերի առարկայացանկի ձևավորման հիմնական սկբունքներ» բաժնում տրված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
10 Tigran Yepoyan 04.07.2020 17:44:35 Առաջարկում եմ.՝ 1․«Արժևորի և դրսևորի առողջ և անվտանգ ապրելակերպ,» ձևակերպումը հանել տնտեսական կարողունակությունից,տեղադրել «Ինքնաճանաչողական և սոցիալական» կարողունակության մեջ։ 2.Տարրական ծրագրի շրջանավարտի ակնկալվող վերջնարդյունքներում ավելացնել հետևյալ կետերը․ Դրսևորի առողջ և անվտանգ ապրելակերպ «Ճանաչի և խուսափի վնասկար սովորություններից, բացատրի դրանց հետևանքները» ավելացնել նաև ճանաչի բռնության և նվաստացման նշանները,դիմի վստահելի մեծահասակներին օգնության նպատակով» 3. հանրակրթական ծրագրի շրջանավարտի վերջնարդյունքներում ավելացնել հետևյալը․ «հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրոօգուտ վարքագիծ» ավելացնել «գիտակցաբար» բառը, հետո ավելացնել «գիտակցի արարքների հնարավոր հետևանքները իր և ուրիշների առողջության և բարեկեցության վրա»։ Նույն բաժնում ավելացնել․տարբերակի բռնության դրսևորումները,դիմի օգնության վստահելի մեծահասակին «տեղեկացված և պատրաստ լինի հասունացման շրջանում իր և տարեկիցների հետ կատարվող ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխությունների, ունենա ինքնախնամքի, հիգիենայի հմտություններ» աելացնել «դրսևորի առողջ և անվտանգ ապրելակերպ» 4. Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի վերնարդյունքներում ավելացնել «ցուցաբերի և դրսևորի առողջ և անվտանգ վարքագիծ, նպաստելով ֆիզիկական, հոգեկան, վերարտադրողական առողջության պահպանմանը» 5․ Բնագավարների նկարագրության մեջ «ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը փոխարինել «ֆիզիկական կրթություն, առողջ ապրելակերպ և անվտանգ կենսագործունեություն», նման ձևակերպումը օգտագործել ամբողջ փաստաթղթում։ Ընդունվել է ի գիտություն Կքննարկվի համապատասխան մասնագիտական հանձնաժողովում
11 Վարդան Աշչյան 04.07.2020 23:46:37 Առաջարկում եմ հստակեցնել ինչ է նշանակում ավագ դպրոցում մոդուլային ուսուցում ասելով,արդյո՞ք դա հոսքային ուսուցումն է թե յուրաքանչյուր առարկայի պարագայում հատուկ դասընթացի իրականացումն է,ինչպես բուհերում Ընդունվել է Նախագծում կատարվել են համապատասխան հստակեցումները
12 Վարդան Աշչյան 04.07.2020 23:53:16 Նախագծի մեջ ասվում է,որ ավագ դպրոցի շրջանավարտը պետք է բավական սահուն կարողանա խոսել և գրավոր տիրապետել 2 օտար լեզվի,որքան հասկանում եմ դրանցից մեկը ռուսերենն է լինելու, որի դասավանդման, աշակերտների կողմից յուրացման և կիրառման մակարդակը շատ ցածր մակարդակի է վրա,կարո՞ղ են արդյոք կրթօջախները ռուսերենի փոխարեն ընտրել այլ օտար լեզուներ,հատկապես մարզային դպրոցները,որտեղ դեռ խորհրդային տարիներից որքան էլ զարմանալի է ռուսերենի դրվածքը և մակարդակը մեղմ ասած զիջում էր այլ օտար լեզուներին: Ընդունվել է ի գիտություն «Հանրակրթական պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկբունքները» բաժնում սահմանվում է, որ «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, որը ռուսերենն է, 3-12-րդ դասարաններում ավելանում է նվազագույնը ևս մեկ օտար լեզու:
13 Վարդան Աշչյան 05.07.2020 00:02:25 Առաջարկում եմ ավագ դպրոցի աշակերտների իմացության բաժնում հասարակական-քաղաքական անցքերի,իրադարձությունների առումով ավելի հստակություն մտցնել,ինձ թվում է քաղաքականացվածությունը չպետք է կրկին կրթօջախների ,,վզին,,փաթաթել: Առաջարկում եմ քաղաքացիական հոգևոր-բարոյական դաստիրակության վրա շեշտը դնել Ընդունվել է ի գիտություն Բովանդակային հետագա հստակեցումները կատարվելու են առարկայական ծրագրերում
14 Վարդան Աշչյան 05.07.2020 00:07:22 Վճռական դեմ եմ բնագիտական առարկաների ժամաքանակի և տեսակարար կշռի մեծացմանը ավագ դպրոցում,առաջարկում եմ 60/40 համամասնություն՝ համապատասխանաբար հումանիտար և բնագիտական: Չի ընդունվել Ավագ դպրոցում ԲՏՃՄ բնագավառին հատկացված է 33-38 տոկոս, իսկ հումանիտար/հասարակագիտական բնագավառներին («Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Արվեստ և Արհեստ», «Հասարակություն և հասարակական գիտություններ») համախմբում 36 - 56 տոկոս
15 Վարդան Աշչյան 05.07.2020 00:15:13 Առաջարկում եմ մայրենի լեզվի ժամաքանակները չկրճատել:Իմացության բաժնում ասվում է աշակերտը միջին դպրոցը կամ ավագ դպրոցը ավարտող պետք է կարողանա գրական հայերենով գրավոր և բանավոր հաղորդակցվի,մտքերը կառուցի ճիշտ և այլն: Ինչպես կարելի է դրան հասնել,եթե ժամերը ցանկանում են կրճատել: Առաջարկում եմ մայրենի լեզվի ուսուցման և մեթոդիկայի առումով ազատություն տալ կրթօջախներին և փոփոխել դասագրքերի բովանդակությունը: Ընդունվել է ի գիտություն Նախագծով սահմանված ժամերը «հայեց լեզու և գրականություն» բնագավառի համար ավելին են քան գործող չափորոշչով
16 Վարդան Աշչյան 05.07.2020 00:24:06 Հիմնավորապես պետք է փոխել ռազմագիտության առարկայի դրվածքը,դասագրքից հանել պատմության հետ կապված թեմաները,փոխարենը և տղաներին և աղջիկներին ուսուցանել տարբեր զենքերի,զինատեսակների մասին հիմնավոր,խորը և տեսական գիտելիքներ և տալ պրակտիկ հմտություններ: Յուրաքանչյուր ավագ դպրոց ավարտող աշակերտ պետք է տարրական գիտելիքներ իմանա,կոնկրետ ռումբի պայթյունի հետևանքների,առանձնահատկությունների,ատրճանակի,ինքնաձիգի,գնդացիրի,հրանոթի,հրասայլի,հրթիռային կայանների մասին:Այդ պատճառով ավագ դպրոցում բոլոր կիսամյակներում 2 ժամ պարտադիր լինի ուսումնական ծրագրում: Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին, կարելի է քննարկել առարկայական ծրագրերի շրջանակում
17 Վարդան Աշչյան 05.07.2020 00:32:10 Հայ եկեղեցու պատմության ժամերը,ոչ միայն չպետք է կրճատել միջին դպրոցում,այլև առաջարկում եմ հայ եկեղեցու պատմությունը յուրատեսակ զրույցների միջոցով դսավանդել 1-ին դասարանից սկսած: Քրիստոնեական դաստիրակությունը կարմիր թելի պես պետք է անցնի հանրակրթության չափորոշիչների միջով,սա չի նշանակում,որ երեխաներին մենք վանական ենք դարձնելու,բայց ազնիվ քաղաքացի դառնալու համար մանուկ հասակից պետք է սերմանել քրիստոնեական արժեքներ՝ տարիքային առանձնահատկությունների բնականաբար հաշվի առնելով: Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
18 Վարդան Աշչյան 07.07.2020 09:48:13 Առաջարկում եմ 10-12-րդ դասարաններում պարտադիր առարկա մտցնել ,,Ավտոդպրոց,, առարկան,յուրաքանչյուր դպրոցական կարող է կրթօջախը ավարտելուց ոչ միայն փոխադրամիջոցից գաղափար ունենա,այլև այն վարելու տարրական հմտություններին տիրապետի Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
19 Վարդան Աշչյան 07.07.2020 09:50:25 Առաջարկում եմ պարզաբանել,, 7-12-րդ դասարանում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է 1 ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից,, հատվածը Ընդունվել է ի գիտություն Նախագծային ուսուցման մանրամասները կտրվեն մեթոդական ուղեցույցերում
20 Վարդան Աշչյան 07.07.2020 09:53:33 Առաջարկում եմ Ֆիզկուլտուրայի ժամերին, գուցե Առողջ ապրելակերպ բաժնում ավագ դպրոցում մտցնել ,,Լող,, բաժինը Ընդունվել է ի գիտություն Առաջարկի բովանդակությունը չի առնչվում նախագծին
21 Վարդան Աշչյան 07.07.2020 15:36:34 Հանրակրթական պետական ծրագրի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքներ բաժնում՝ 4-րդ կետում առաջարկում են 6-րդ դասարանում ,,Համաշխարհային պատմություն,,առարկան դարձնել առանձին առարկա: Չի ընդունվում ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնի 4-րդ կետը չի անդրադառնում համաշխարհային պատմություն առարկային և ունի հետևյալ բովանդակությունը։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:
22 Վարդան Աշչյան 08.07.2020 10:59:38 Առաջարկում եմ ուսուցչի դրույքաչափը սահմանել 20 ժամ Չի ընդունվել Չի կարգավորվում չափորոշչով
23 Վարդան Աշչյան 08.07.2020 11:01:39 Առաջարկում եմ ,,Առողջ ապրելակերպ,, դասընթացը,որը ներառված է ֆիզկուլտուրա առարկայի մեջ դասավանդեն միմիայն կենսաբանության մասնագետները:
24 Aida Stepanyan 05.07.2020 10:01:50 Հավելված 2-ում նշված չեն 31, 51, 52,53,54,55 համարակալումով դրույթներ, որոնք պետք է ուժի մեջ մտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Խնդրում եմ համարակալումը ուղղել, որ հասկանալի լինեն այս տարի ուժի մեջ մտնող փոփոխությունները։ Ընդունվել է Կատարվել են համապատասխան շտկումներ
25 Արա Զոհրաբյան 05.07.2020 23:05:35 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (այսուհետ՝ Եկեղեցի) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» 17-րդ հոդվածի ուժով իրավունք ունի «նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում»։ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները։ Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Կառավարության որոշմամբ (Տես՝ նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/2560/about): «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Այս նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարող այնպիսի Հանրակրթության պետական չափորոշիչ ընդունել, որը չի պարունակի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորություն: Ընդունվել է ի գիտություն Առաջարկությունը արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։