Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 21:49:25 Առաջարկում եմ՝ 'դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.' չափորոշիչը փոխարինել 'դիմակայի ճնշումներին, տարբերակի ճնշումը՝ դաստիարակչական խստությունից, ծնողական խրատից և հանդիմանանքից, իմանա ում դիմի աջակցության և խորհրդատվության համար։' տարբերակով, քանի որ մեր մշակույթում երեխայի դաստիարակությամբ զբաղվում է ծնողը, իսկ դաստիարակությունը բարդ պրոցես է, որի ընթացքում անհնար է, որ չլինեն դեպքեր, երբ ծնողն ուղղակի ստիպված է դիմել որոշակի կոշտ միջոցների, ապա կարևոր ենք համարում ճնշում և դաստիարակչական խստություն հասկացությունների միջև տարբերակում սովորեցնելը։ Երեխան պետք է իմանա, որ չկա ավելի առաջնային խորհրդատու ու աջակից, քան ծնողն է։ Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ երբեմն հենց ծնողն է բռնարար, ուստի կարևորում ենք բռնության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու և օգնություն հայցելու հմտությանը տիրապետելը։
2 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 21:49:43 Առաջարկում եմ՝ '· ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի հարգանք և անաչառ, գիտակցված մոտեցում ինչպես իր ազգի, այնպես էլ այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից՝ տարբերակով, քանի որ հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։
3 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:12:37 Առաջարկում եմ՝ 'անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և ուրիշների ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծի հասանելի տեղեկույթը, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները,' չափորոշիչը փոխարինել 'Անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի իր և այլ մարդկանց ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին՝ զանազանելով իրական ու կեղծ արժեքները, ճանաչի, կառուցի և գնահատի փաստարկները, տարբերի կարծիքը փաստից, փաստը՝ իրականությունից, կարողանա վերլուծել հասանելի տեղեկույթը, տեսնել փաստարկների հետևում ընկած մարդկային և բազմապիսի այլ գործոնները ' տարբերակով, քանի որ փաստն ինքն իրենով միայն արձանագրում է այն, ինչ կա, բայց ցույց չի տալիս այդ փաստի գոյացման հիմքում ընկած մարդկային դրդապատճառը, օրինակ՝ դասից ուշանալը փաստ է, բայց մի դեպքում ուշացումը պայմանավորված է աշակերտի ծուլությամբ, մյուս դեպքում՝ աշակերտի հետ պատահած դժբախտ պատահարով, միայն փաստն այսպիսով բավարար չէ իրականությունն ամբողջովին գնահատելու համար։
4 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:12:58 Առաջարկում եմ՝ '· վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.' չափորոշիչը փոխարինել 'Սովորի գիտակցել իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ստեղծագործ ուղիներ և լինի հետևողական՝ պահպանելով հուզական հավասարակշռությունը և առողջ հարաբերությունները մարդկանց հետ։' տարբերակով, քանի որ միայն վերահսկման վրա շեշտը դնելու դեպքում կարող ենք հետագայում ունենալ նևրոտիկ շարքի խանգարումներ։
5 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:40:42 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
6 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:41:05 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.' չափորոշիչը փոխարինել 'Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում' տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որ աշխարհաճանաչողության գործում զգայարանները միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղի է ունենում այդ գրգիռների վերջնական համադրումը և ընկալման պրոցեսը ։ Գիտականորեն ապացուցված է, որ փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։
7 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:41:22 Առաջարկում եմ՝ 'ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը' չափորոշիչը փոխարինել 'ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից' , քանի որ Այս տարիքում երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, իսկ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։
8 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:49:51 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
9 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:50:16 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.' չափորոշիչը փոխարինել 'Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում' տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որ աշխարհաճանաչողության գործում զգայարանները միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղի է ունենում այդ գրգիռների վերջնական համադրումը և ընկալման պրոցեսը ։ Գիտականորեն ապացուցված է, որ փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։
10 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:58:51 Առաջարկում եմ՝ 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով ու հետաքրքրություն դրսևորելով իր ազգային ավանդույթների ու արժեհամակարգի նկատմամբ, ունենալով դրանք ներկայացնելու կարողություններ։' տարբերակով, քանի որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ մինչև երեխան չսովորի իրենը հարգել ու արժևորել, ուրիշինը չի հարգի։
11 Տաթևիկ Մարտիրոսյան 09.07.2020 22:59:22 Առաջարկում եմ՝ '· ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի հարգանք և անաչառ, գիտակցված մոտեցում ինչպես իր ազգի, այնպես էլ այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից՝ տարբերակով, քանի որ հնարավոր չէ հարգանք ցուցաբերել այլոց ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների նկատմամբ, մինչև չես գիտակցում և արժևորում քոնը։
12 Mery Shiroyan 09.07.2020 22:19:04 Ես՝որպես ՀԵՊ առարկայի ուսուցչուհի,դեմ եմ առարկայի դպրոցից դուրս գալուն։ Առարկան մեծ հնարավորություն է տալիս աշակերտին դպրոցից սովորելու և արժևորելու ազգային և հոգևոր արժեքները։
13 Эдгар Галстян 09.07.2020 22:53:00 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
14 Эдгар Галстян 09.07.2020 22:53:26 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
15 Լուսինե Գրիգորյան 09.07.2020 23:08:02 Առաջարկում ենք "Թվային և մեդիա կարողունակություն" հատվածը շարադրել այսպես․ Սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին․ պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով։
16 Արփինե Մեսրոպյան 09.07.2020 23:09:18 Եկեղեցու պատմություն առարկան անհրաժեշտ է։ Մեր երեխաները պետք է իմանան Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը, հպարտանան մեր մշակույթով, կարողանան զարմացած զբոսաշրջիկներին պատմել թե մեր եկեղեցու, թե մեր տաճարների մասին։ Իսկ ամենակարևորը մարդ կմեծանան, որոնք նյութից բացի կգնահատեն հոգևորը, սիրել և հարգել կսովորեն, ազգասեր և հայրենասեր կլինեն։ Քրիստոնեության ընդունումը մեր երեխաներին փրկեց զոհաբերվելուց, հիմա այն մերժելը կվտանգի երեխաների կյանքը, ապագան։ Դա նույնպես զոհաբերություն կլինի։ Աստված պահապան մեր ազգին ու երկրին!!! Ընդունվել է ի գիտություն Արտացոլված է ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԱՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ բաժնում։ 4․ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով: Հայոց եկեղեցու պատմությունը ուսումնասիրվում է այս բնագավառում։ Սակայն չափորոշիչը չի սահմանում, թե որ բնագավառում ինչ առարկաներ են դասավանդվելու։ Առարկաներ արտացոլվում են դպրոցի ուսումնական պլանում, որի ձևավորման սկզբունքները նկարագրվելու են առանձին կարգով։
17 Սաթենիկ Հովհաննիսյան 10.07.2020 00:16:27 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
18 Anna Grigoryan 10.07.2020 00:20:30 Առաջարկում եմ՝ 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը' չափորոշիչը փոխարինել 'իմանա և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ մարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգի այլ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու անհատականություն և արժեքավոր լինելը' տարբերակով, քանի որ տարրական դասարանի (6-10 տ) երեխաների սեռային պատկանելիության գիտակցումը բավարար է տարբերակելու համար, որ մարդիկ լինում են երկու սեռի՝ կին և տղամարդ, ընդ որում դա տեղի է ունենում այս տարիքին հատուկ ներքին ճանաչողական մեխանիզմներով, բնականոն համընթաց ճանապարհով։ Հատուկ շեշտադրում անելով՝ որ աղջիկները և տղաները հավասար իրավունքներ ունեն՝ ուշադրությունը արհեստականորեն բևեռում ենք սեռերի տարբերակման վրա։ Սա կարող է առաջացնել ավելորդ հետաքրքրվածություն, որին այդ տարիքում գտնվող երեխան ոչ կոգնիտիվ հնարավորություններով, ոչ հուզականորեն պատրաստ չէ։ Երեխան երեխա է, մարդը մարդ է։ Պետք չէ նշել նաև յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ լինելը, քանի որ այս տարիքին բնորոշ անցողիկ առանձնահատկությունները համամարդկային են ու բոլորովին էլ յուրահատկություն չեն։
19 Anna Grigoryan 10.07.2020 00:20:45 Առաջարկում եմ՝ 'ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում.' չափորոշիչը փոխարինել 'Կարողանա ուշադրությունը ուղղորդել աշխարհի ամենատարբեր արտաքին երևույթների վրա, պատկերավոր մտածել, գիտակցի դրանց դերը աշխարհաճանաչողության գործում' տարբերակով, քանի որ աշխարհաճանաչողության համար Ոչ թե զգայարանների վրա է պետք կենտրոնանալ, այլ շեշտը դնել ուշադրությունը դեպի արտաքին աշխարհի երևույթներ ուղղորդելու վրա, օրինակ` լսողության զգայարանի միջոցով երեխայի ուշադրությունը ուղղորդել դեպի ձայնը, տոնը, ինտերվալը, տեսողական զգայարանի միրջոցով՝ դեպի գույնը, երանգը և այլն։ Բացի այդ, գիտությունն ապացուցում է, որ աշխարհաճանաչողության գործում զգայարանները միջնորդող օղակ են ինֆորմացիոն գրգիռները դեպի գլխուղեղ հասցնելու, որտեղ էլ՝ մտածողության շնորհիվ տեղի է ունենում այդ գրգիռների վերջնական համադրումը և ընկալման պրոցեսը ։ Գիտականորեն ապացուցված է, որ փոքր երեխային ընդհանրապես իր մարմնային զգացողությունների վրա կենտրոնացնել չի կարելի, քանի որ այդ կենտրոնացումը առաջացնում է խեղումներ։Մեծ մարդն անգամ սա անելուց գիտակցության ճեղքում/բաժանում է ապրում, սա խստիվ արգելվում է տարրական դպրոցական տարիքում։ Զգայական կենտրոնացումը այլ նպաստավոր գործոնների առկայության դեքպում կարող է նաև արթնացնել սեռազգայականությունը ու վաղաժամ սեռականացման բերել։
20 Anna Grigoryan 10.07.2020 00:21:09 Առաջարկում եմ՝ 'ցանկության դեպքում արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը' չափորոշիչը փոխարինել 'ինքնուրույն մտածի, արտահայտի իր կարծիքը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր անհատականություն լինելը՝ ստեղծարար ինքնության տեսակետից' , քանի որ Այս տարիքում երեխայի դատողական ունակությունը դեռ լիարժեք ձևավորված չէ, բացի այդ մտքերը սեփականության սահմաններում չի կարելի դիտարկել։ Ինչ վերաբերում է յուրահատուկ լինելուն, յուրահատկություն կարող է դիտարկվել առողջության սահմաններից դուրս ֆենոմենը, երեխաներն այս տարիքում ունեն բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք սոցիալապես ու հոգեկան առողջության տեսանկյունից դուրս են նորմայի սահմաններից։ Յուրահատուկ բառի փոխարեն պետք է օգտագործել անհատականություն բառը, իսկ անհատականությունը ստեղծարար ինքնությունից է ծնվում ու յուրաքանչյուր երեխայի եզակիությունը հենց ստեղծարարության մեջ է։
21 Anna Grigoryan 10.07.2020 00:21:28 Առաջարկում եմ՝ 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք' չափորոշիչը փոխարինել 'ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգանք՝ գիտակցելով ու հետաքրքրություն դրսևորելով իր ազգային ավանդույթների ու արժեհամակարգի նկատմամբ, ունենալով դրանք ներկայացնելու կարողություններ։' տարբերակով, քանի որ Երեխայի ինքնությունն ամրապանդելու համար հարկավոր է ընդգծել սեփական ազգի, ավանդույթների, արժեքների կարևորությունը, բացի այդ մինչև երեխան չսովորի իրենը հարգել ու արժևորել, ուրիշինը չի հարգի։
22 Anna Grigoryan 10.07.2020 00:21:48 Առաջարկում եմ՝ 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի աշխատանքն ու մասնագիտությունները.' չափորոշիչը փոխարինել 'ծանոթ լինի տարբեր մասնագիտություններին ու զբաղմունքներին, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքներին և գործառույթներին, կարևորի ազնիվ աշխատանքը, հարգանքով վերաբերվի բոլոր մասնագիտություններին' տարբերակով, քանի որ այսօր մասնագիտությունների ցանկը օր օրի ավելանում է, ապա կարևոր է, որ երեխայի մոտ ձևավորվի հարգանքի զգացում մասնագիտությունների նկատմամբ, բայց շեշտը դրվի աշխատանքի արդար, անխարդախ և ազնիվ բնույթի վրա, արժանապատիվ ու հալալ կերպով գումար վաստակելու վրա։
23 Anna Grigoryan 10.07.2020 00:22:08 Առաջարկում եմ՝ 'կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, սեփական յուրահատկությունները և հակումները.,' չափորոշիչը փոխարինել 'կարողանա խելամիտ մտածողության հետ ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները' տարբերակով, քանի որ պարզ չի գրված ինչի՞ հետ ներդաշնակել, իսկ «յուրահատկություններ և հակումները» հանել, քանի որ այս տարիքին բնորոշ հոգեսեռական առանձնահատկությունների ու հակումների անցողիկության պատճառով, դրանց վրա կենտրոնանալ ու առավել ևս դրանք յուրահատկություն համարելը կարող է հիվանդագին նևրոտիկ ֆիքսացիա առաջացնել։
24 Anna Grigoryan 10.07.2020 00:22:24 Առաջարկում եմ՝ ' գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով' չափորոշիչը փոխարինել 'գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով' տարբերակով, քանի որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։
25 Anna Grigoryan 10.07.2020 00:22:43 Առաջարկում եմ՝ ' գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով' չափորոշիչը փոխարինել 'գիտակցի և հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման նշանակությունը՝ բոլոր մարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքերի մասով' տարբերակով, քանի որ «Կանանց և տղամարդկանց իրավունքները» հասարակական մասով հավասար են և անշուշտ այդ գիտակցումը պետք է տալ երեխաներին, նույնչափ կարևոր է այն գիտակցումը, որ կանայք և տղամարդիկ կիսում են հանրային և մյուս բոլոր իրավունքները որպես մարդ։ Կինը և տղամարդը հավասար են որպես մարդ, իսկ որպես սեռեր նրանք որակապես տարբեր են և ունեն տարբեր, փոխլրացնող սեռային որակներ։ Չի ընդունվել Վերջնարդյունքը ձևակերպված է հենց մարդու իրավունքների համատեքստում