Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի թիվ 725-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանելու մասին» N 725-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու նպատակը պայմանավորված է օտարերկրյա պետության քաղաքացիություն չունեցող, սակայն որևէ պետությունում բնակության իրավունք ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս նրա անձը հաստատող փաստաթղթում անհատական տվյալների համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված է, որ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձն ունի նաև օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված ճամփորդական այլ փաստաթուղթ (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ), ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ: Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձինք ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն՝ չունենալով օտարերկրյա պետության քաղաքաց անձնագիր կամ օտարերկրյա պետության կողմից տրված որոշակի կարգավիճակը հավաստող ճամփորդական փաստաթուղթ /օրինակ՝ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի/, սակայն ներկայացնում են որևէ պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթեր /օրինակ՝ ԱՄՆ մշտական բնակչի քարտ, որը հնարավորություն է տալիս անձին մշտապես օրինական կարգով բնակվել տվյալ պետությունում, սակայն այն չի համարվում քաղաքացիությունը կամ այլ կարգավիճակը հավաստատող ճամփորդական փաստաթուղթ/:
Նշված ձևակերպման պարագայում օտարերկրյա պետության կողմից տրված բնակության իրավունքը և անձը հաստատող փաստաթուղթում առկա տվյալները չեն կարող հիմք ընդունվել ՀՀ քաղաքացու անձնագրում անգլերեն գրառում կատարելիս և գրառումը կատարվում է ՀՀ ազգային ստանդարտին համապատասխան: Արդյունքում՝ անձինք խնդիրներ են ունենում փաստաթղթերում անհատական տվյալների գրելաձևի հետ կապված, քանի որ օտարերկրյա պետությունում տարիներ շարունակ հանդես են եկել այլ տվյալներով, իսկ ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է այլ անհատական տվյալներ, ինչը հնարավորություն չի ընձեռում անձը հաստատող տարբեր տվյալներով փաստաթղթերի առկայության պայմաններում ապահովել անձի նույնացում:
Խնդիրը առավել ակնառու է օտարերկյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների մասով /հատկապես՝ ԱՄՆ-ում բնակվող/, ինչով պայմանավորված ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ օտարերկրյա պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունք տրամադրող և անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթը անձնագրում անգլերեն գրառում կատարելիս հիմք ընդունելու համար, խնդրելով համապատասխան փոփոխություններ նախաձեռնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշման մեջ:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում օտարերկրյա պետությունում բնակության իրավունք ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալիս կապահովվի նրա ՀՀ քաղաքացու անձնագրի և օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող փաստաթղթում առկա անհատական տվյալների համապատասխանությունը և կվերանան երկու փաստաթղթերում առկա անհատական տվյալների անհամապատասխանությամբ պայմանավորված՝ անձի նույնացման ժամանակ առաջացող խոչընդոտները քաղաքացիների կողմից իրենց իրավունքներն իրացնելիս:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
23.06.2020 - 08.07.2020
-
Type
Decision
-
Area
Public management
-
Ministry
Police
Views 6567
Print