ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԼՈՒԾԱՐ¬ՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, «ՆՈՐԱՎԱՆՔ»ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հունիսի 19-ի թիվ ԵԴ/9167/02/19 վճռի համաձայն «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը գտնվում է լուծարման գործընթացում:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքը կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կողմից փոխանցված միջոցներից, այլ նվիրատուների մասին տեղեկատվություն առկա չէ։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634,8 քառ. մետր շենքը և 0,18792 հեկտար հողամասը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթների տեղակայման համար տրամադրելու նպատակով։
Որոշման նախագծով նախատեսվում է՝
- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրել 47014.0 հազար դրամ, որը կուղղվի պարտավորությունների մարմանը
- «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի պարտավորությունները մարելուց հետու մնացած գույքը ընդունվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, որն էլ երկամսյա ժամկետում, ք. Երևան Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634,8 քառ. մետր շենքը և 0,18792 հեկտար հողամասը կամրացնի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։
Մարման ենթակա պարտավորությունները (ներառյալ մինչև 31.07.2020թ.առաջացող) կազմում են 47.014 հազար դրամ, որից՝
- Հարկերի գծով պարտք բյուջեին -20,128 .4 հազ.դրամ՝
1.1 եկամտային հարկ - 4.877.131 հազ.դրամ
1.2 եկամտային հարկի գծով տույժեր - 485.621 հազ.դրամ
1.3 սոցիալական վճար (ներառյալ տույժեր) - 8.783 հազ.դրամ
1.4 դրոշմանիշային վճար - 122.0 հազ.դրամ։
1.5 ավելացված արժեքի հարկ - 5.750.149 հազ.դրամ
1.6 ավելացված արժեքի հարկի գծով տույժեր - 2.713.167 հազ.դրամ
1.6 ավելացված արժեքի հարկի գծով տուգանքներ - 6.171.506 հազ.դրամ
- Կրեդիտորական պարտք աշխատավարձի
և աշխատակիցների այլ կարճաժամկետ
հատուցումների գծով -19,116.5 հազ.դրամ՝
2.1 աշխատավարձ (31.07.2020թ. դրությամբ) - 19,116.5 հազ.դրամ
- Համայնքային բյուջե -571,404 հազ.դրամ՝
3.1 գույքահարկ -461,115 հազ.դրամ
3.2 տրանսպորտային միջոցի գույքահարկ -18.419 հազ.դրամ
3.3 աղբահանության վճար - 83.780 հազ.դրամ
3.4 աղբահանության վճարման գծով տույժ - 8,090 հազ.դրամ
- Կոմունալ և կապի ծառայություններ - 287.608 հազ.դրամ՝
4.1 էլեկտրաէներգիայի դիմաց - 80.0 հազ.դրամ
4.2 ջրամատակարարման դիմաց - 27.608 հազ.դրամ
4.3 ինտերնետի վարձավճար - 180.0 հազ.դրամ
- Այլ կրեդիտորական պարտքեր - 4.410.0 հազ.դրամ՝
5.1 ԴԱՀԿ ծառայության վճար - 175.0 հազ.դրամ
5.2 ստացված փոխառության մարում - 4.000.0 հազ.դրամ
5.3 Առ հաշիվ անձի նկատմամբ պարտավորության մարում (նախկին տօրենի կողմից Էեկտրաէներգիայի դիմաց կատարած վճար) - 235.0 հազար դրամ
- Այլ ծախսեր՝
Լուծարման պետական գրանցման տուրք, փոխառության տոկոս, փաստաթղթերի արխիվացում, գույքի տեղափոխում և այլ չնախատեսված ծախսեր - 2.500.0 հազար դրամ՝
Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե։
-
Discussed
22.06.2020 - 08.07.2020
-
Type
Decision
-
Area
Use and maintenance of state property
-
Ministry
State Property Management Committee
Views 6030
Print