Add to favourites

The draft has been accepted

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունների ներկայացման օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը:

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լևոն Գալստյան 12.06.2017 14:36:23 Հասկանալի չէ, թե ովքեր և որտեղ են իրականացվելու ջրի, հողի և օդի նմուշառումներն ու որ լաբորատորիաներում են կատարվելու քիմիական անալիզները։ Պարզ չեն հանրային վերահսկողության մեխանիզմները՝ այդ անալիզների հավաստիության առումով։ Շրջակա միջավայրի բնական բաղադրիչների նմուշառումներն իրականացվում են ընդերքօգտագործողների կողմից՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված դրույթների հիման վրա: Լաբորատորիաների ընտրությունն իրականացնում է ընդերքօգտագործողը՝ հետազոտություննեը պետք է կատարվեն հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում: Հնարավոր է նաև աղտոտման չափումների իրականացում ավտոմատ համակարգով՝ տրամաչափարկված չափման միջոցների կիրառմամբ: Անալիզների հավաստիությունը ապահովվում է հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում և տրամաչափարկված չափման միջոցներով դիտարկումների, լաբորատոր հետազո­տությունների իրականացման հաշվին: Նախագծում կնախատեսվի դրույթ` հավատարմագրված, համապատասխան հավաստագրեր ունեցող լաբորատորիաներում հետազոտությունների իրականացման և տրամաչափարկված չափման սարքերի կիրառման վերաբերյալ: