Add to favourites

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ Երևանը համարվում է Երևան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը, սակայն անդրադարձ չի կատարվել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի ընդունած որոշումների իրավահաջորդության հարցին:

         Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությամբ Երևան քաղաքի կարգավիճակը փոխվել է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձևավորումից հետո Երևանի քաղաքապետը՝ որպես տարածքային կառավարման մարմին, դադարել է գոյություն ունենալ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած վերը նշված հայեցակարգային փոփոխությունների արդյունքում Երևանի քաղաքապետի՝ որպես տարածքային կառավարման մարմնի իրավահաջորդ է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մինչև Երևանի քաղաքապետի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձևավորումը Երևանի քաղաքապետն ունեցել է պետական մարմնի (մարզպետի) կարգավիճակ և իրականացրել է պետական (տարածքային) կառավարման գործառույթներ՝ «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է օրենքով փոխանցվել համայնքի ղեկավարներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:

 

 

 

 

 

  • Discussed

    17.06.2020 - 03.07.2020

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6621

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.06.2020

Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը չներկայացնել՝ միայն հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի արձանագրությանը՝ որպես միակ հիմնավորում, որքան էլ այն իրավակիրառ նորմի կարգավիճակ ունենա: Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը ներկայացնել՝ հիմք ընդունելով գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջները, և դրանց տրամաբանության ներքո ներկայացնել հետագա իրավակարգավորումների նման փոփոխության անհրաժեշտությունը: Անկախ դատական համակարգի նկատմամբ ներկա վստահության աստիճանից, պետք է հաշվի առնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշումները կայացնում է՝ հիմք ընդունելով գործող օրենսդրության պահանջները, որոնք էլ պետք է հիմք հանդիսանան նաև ՀՀ կառավարության գործունեության, այդ թվում որոշումներ ընդունելու համար: Հակառակ դեպքում պետք է ստեղծվի պրակտիկա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին պարտադիր հաջորդի համապատասխան նորմատիվ իրավական ակտի փոփոխություն: Պետք է նշել նաև, որ նման իրավական հետևանքներ կարող են առայժմ ունենալ միայն ՍԴ համապատասխան որոշումները: Առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը, քանի որ այն արդեն կարգավորվում է նույն օրենքի 105-րդ հոդվածով, որում էլ հղում է կատարվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77.3 - 77.5-րդ հոդվածներին: Պետք է հաշվի առնել նշված իրավակարգավորումներում ամրագրված <<խորհրդատվություն մատուցել>> և <<գրավոր ցուցումներ տալու >> եզրույթները:

See more