ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1․ 3-րդ կետի «ա2» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա2. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս Կառավարությունը կարող է սահմանել՝
- վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն սահմանաչափերը։ Կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,
- մատակարարման պայմանագրով որոշված՝ խտանյութերի տեղափոխման համար կատարվող ծախսերի՝ ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման ծախսերի առավելագույն սահմանաչափերը,»․
2․ 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա3» ենթակետով․
«ա3. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս ֆինանսների բնագավառում Կառավարության լիազոր մարմինը յուրաքանչյուր տարվա համար կարող է սահմանել վերամշակման և զտման ծախսերի առավելագույն սահմանաչափեր: Սահմանաչափերը հրապարակվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ը՝ հիմնվելով մասնագիտացված միջազգային պարբերականների, այդ թվում՝ Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Մետալ Բյուլետին (Metal Bulletin) կամ համանման հեղինակությամբ միջազգային այլ պարբերականների կողմից մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալները՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին։ Ֆինանսների բնագավառում Կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
2020 թ. ------------------ Երևան ՀՕ-----------Ն |
-
Discussed
16.06.2020 - 02.07.2020
-
Type
Law
-
Area
Territorial administration and development, Economical
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 7465
Print