Add to favourites

Under development

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Հովհաննեսյան 15.06.2020 15:34:30 Առաջարկվող փոփոխության 12-րդ հոդվածի 3-րդ կետը (Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային հայեցողական պաշտոն է, բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի) հակասում է <Հանրային ծառայության մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետին, որով սահմանված է, որ՝ 3, Համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները: Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ, այլ ոչ թե 3-րդ մասում նշվում է, որ «Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային հայեցողական պաշտոն է, բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի:»: «Նախագծային փաթեթում առկա է նաև «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծ, որտեղ կարգավորված են վերոնշյալ փոփոխության հետ կապված անհամապատասխանությունները:
2 Grig Grig 15.06.2020 23:15:13 hi