Add to favourites

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012թ. փետրվարի 9-ի ՀՕ‑22‑Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում և 19-րդ հոդվածի 1-ին մասում «արբիտրաժի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 18.1)-րդ և 18.2)-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«18.1) Չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով հաստատված տեսակի, ստուգաչափված և չափագիտական կանոններին համապատասխանող չափման միջոցների կիրառման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին (այսուհետ՝ չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին)»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման,  ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը վերադաս մաքսային մարմնի կողմից տրամադրվում է չափագիտության լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 21.

Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով՝

       1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,

    2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,

       3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ,

    4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)` օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:
  2. Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը։»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ.»:

  Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում.

  1. 1-ին մասում «Կարգադրագիրը՝» բառից հետո լրացնել «չափագիտական» բառը:
  2. 3-րդ և 4-րդ մասերում «տեսչությանը» բառը փոխարինել «չափագիտական վեերահսկողություն իրականացնող մարմնին» բառերով:
  3. 5-րդ մասում «վերցնում է» բառից հետո լրացնել «չափագիտական» բառը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Discussed

    13.06.2020 - 01.07.2020

  • Type

    Law

  • Area

    Security, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6797

Print