Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
-
7 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները.
1) որոշումը լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Պայմանագրային զինծառայողին փոխհատուցվում է նաև բնակելի տարածություն վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար պայմանագրային զինծառայողի կողմից վճարված գումարը:».
2) որոշման հավելվածում՝
ա. 9-րդ կետի 6-րդ ենթակետում «պատճենը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բնակելի տարածություն վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը».
բ. 12-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն կատարվող առաջին վճարման հետ միաժամանակ շահառուի հաշվեհամարին փոխանցվում է նաև բնակելի տարածություն վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար շահառուի կողմից վճարված գումարը՝ վճարումը հաստատող փաստաթղթում նշված չափով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
10.06.2020 - 25.06.2020
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 6543
Print