Հայաստանի Հանրապետության տարածքում հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի իրավահարաբերությունների կարգավորման նպատակով մշակված՝ համապատասխան օրենսդրական կարգավորումների փաթեթը
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<7) պետական սեփականության հողերի կառավարումը և տնօրինումը, պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողերի օտարման, օգտագործման իրավունքով տրամադրելու, հողի բերրի շերտի վաճառքի կարգերի, ինչպես նաև թույլատրելի օգտագործման սահմանումը և փոփոխումը.>>
Հոդված 2․ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<- պետությանը և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի հողի բերրի շերտի վաճառքի թույլտվության տրամադրումը>։
Հոդված3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
< 5.Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման, Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված դեպքերում՝ գյուղատնտեսական նշանակության հողերից հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար:
Հողի բերրի շերտի վաճառք թույլատրվում է Կառավարության սահմանված կարգով։
Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հողի բերրի շերտի վաճառքի համար նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հողերի բերրի շերտի հանում/օգտագործում իրականացնող հողօգտագործողները, վճարում են բնօգտագործման վճար։
Հողի բերրի շերտի օգտագործման կարգը, հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:>>։
Հոդված 4․ Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 7-րդ կետով․
<7. Մարզի վարչական տարածքում հողի բերրի շերտի վաճառքի՝ համայնքների ղեկավարների կողմից սահմանված կարգով իրականացման նկատմամբ>։
Հոդված 5․ Օրենսգրքի 43-րդ հոդվածի՝ 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
<6. Համայնքի վարչական տարածքում հողի բերրի շերտի վաճառքի՝ սահմանված կարգով իրականացման նկատմամբ>։
Հոդված 6. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով․
<12. Հողի բերրի շերտի վաճառքն իրականացնել սույն օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով>։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով․
<<8) հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության հողերի բերրի շերտի հանում իրականացնող հողօգտագործողները.>>
Հոդված 2․ Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով․
<<8) հողի բերրի շերտի օգտագործումը.>>
Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․
<<7) հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճարի բազա է համարվում վաճառքի ենթակա հանված հողի բերրի շերտի փաստացի ծավալը.>>
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 209.1-ին հոդվածով․
<<Հոդված 209.1. Հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճարների դրույքաչափերը
- Հողի բերրի շերտի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է հետևյալ հաստատագրված դրույքաչափով․
Հողային պաշարի տեսակը |
Չափի միավորը |
Դրույքաչափը (դրամ) |
Հողի բերրի շերտ |
խոր. մետր |
1200 |
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1․ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
<<բ) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման, ինչպես նաև հողի բերրի շերտի վաճառքի կարգի՝ պահանջների պահպանումը>>։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 54²-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Հողի բերրի շերտի օգտագործման և վաճառքի կարգերը խախտելը>>
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Հողի բերրի շերտի վաճառքի կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:>>։
Հոդված 2. Օրենսգրքի 54⁴-րդ հոդվածի երրորդ պարբերության մեջ <<տեղափոխելը>> բառից հետո լրացնել <<և վաճառելը՝>> բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1․ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով․
<<21.1) Համայնքի ղեկավարի առաջարկությամբ քննարկում և որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի վերաբերյալ>>։
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով․
«18.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հողի բերրի շերտի հանման, օգտագործման և վաճառքի վերաբերյալ.»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից։
-
Discussed
09.06.2020 - 24.06.2020
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 5987
Print