ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը՝ առաջացել է պահանջ «Կրթության մասին» օրենքի կարգավորումներում նախատեսել որոշակի լրացումներ:

Նախարարական սոցիալական կոմիտեի 2020 թվականի մայիսի 19-ի նիստում ևս քննարկվել է օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

 «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ  մասի համաձայն . «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում  է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է:»:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով բուհերում ընդունելությունն իրականացվելու է մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար, նախկին 2 կամ 3 քննություն փոխարեն:

Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

    Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում էբացառություն սահմանել  հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածի համար /ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված/ և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել  բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալտարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:

  1. Նախագիծը մշակող մարմինը

Նախագիծը  մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ կապահովվի հայտարարված արտակարգ դրության պայմաններում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի կազմակերպումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔԻԸՆԴՈՒՆՄԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲԱՅԼՆՈՐՄԱՏԻՎԻՐԱՎԱԿԱՆԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլնորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

     «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    08.06.2020 - 24.06.2020

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6601

Print