The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Roland Manukyan 20.06.2020 16:33:12 U mi ban el, vichaki nkaragire aneluc matematikakan voch mi gorciq chi ogtagorcvel vercrel eq urishneri verlucakannere. sepakan karciqi hamar sepakan verlucutyunner en petq. vardzeq kam gnum areq verlucakan timi. liqe usanoxner kan tox nergravven enqan hajox verlucutyunner kanen vor kimanaq irakan uxxutyunnere hrtir trcneq te hrtir stexceq te artasahamani hamar carayutyunner matucox kazmakerputyunnerum sramashnorh taq kam chtaq. te sepakan mansvor karuycnerin ashxujacneq. Karch asac verahskox marmine petqa argeli es pastatuxte. ayn qaxaqaciamet chi. aym tesutyuna targmanabar vercrac Չի ընդունվել Վերլուծություններում օգտագործվում են նաև ՀՀ ԲՏԱՆ վերլուծական նյութեր:
2 Roland Manukyan 20.06.2020 16:41:20 Arajark unem- ekeq aylevs BTA naxagverin masnakcutyun chcucaberen q. Anteseenq. Meka iranq irancov koxm en u esqan gracin ardzaganq chka. +500 koxm em im u im enkerneri koxmic. Lriv facebook a. Inch komplesner uneq. Aroxjapahutyuan naxararutyzn naxagice uni 8635 - Կողմ ev 11143 - Դեմ u 150 comment. Bayc vabche chen komleksavorvum. Inch eq xarnvel meknumeke koxm qvearkac tox asi xia koxm qvearkel u tesnenq inch en asum masnagetnere. Te ed el verjin orov kaneq kgoveq hrashq naxagice vor xusapeq patasxanner tesneluc. Lurj cheq. Sa chi endunvi idz tvuma vereverum Kasen tareq heru. Mi hat dem nshum es 45 koxm avelanuma. vochinch nora ksovoren aroxj qnnadatutyunnerin Ընդունվել է ի գիտություն:
3 Roland Manukyan 20.06.2020 16:41:20 Eakan chi qani hogia koxm. eakan a vor dem en u 30 comment u chla voch mi meknabanutyun. Ed pulic durs enq ekel vor arhestakan koxm en anum. Ընդունվել է ի գիտություն:
4 Anahit Kurghinyan 20.06.2020 21:14:43 Իսկ շուկայի ամենախոշոր դերակատարները՝ ՎԻՎԱ ՍԵԼ-ՄՏՍ, Բիլայն, Յուքոմ, Դիջիթեյն, Վիվառո գրուպը, Սինոփսիս, ՏՏ միություններ և այլն, իրենք չկա՞ն այս ռազմավարության մեջ։ Բայց այս վերջին տարիներին իրենց մեծ մասի ուսերին է եղել նույն թվայնացման և այլն գործընթացները։ Այսինքն վիճակի վերլուծության մեջ պետք չէր իրենց որպես էական ազդեցություն ունեցողներ նշել, պետք չէր արդյոք իերնց հետ պլաններ կապել, միայն Հայփոստի մասին եք նշել։ Դուք գոնե պատկերացում ունեք ինչքան աշխատուժ են պահում այդ կազմակերպությունները, ինչեր են անում, արել ու կանեն՝ անկախ ռազմավարություններից ու եսիմինչերից։ Ինչ օրենսդրական բարելավումներ եք իրենց համար մտածել, ինչ առաջարկներ են իրենք արել։ Հրրավիրե՞լ եք իրենց արդյոք համատեղ քննարկումների։ Գուցե իրենք ավելի մեծ փորձառության շնորհիվ էնքան խելացի ու հետաքրքիր լուծումներ առաջարկեն, պրոյեկտներ, որոնցից բխեն ՏՏ ոլորտի աշխատուժի բարելավման, դրանից էլ բխող կրթական սիստեմի ընդլայնման ու նոր մասնագիտությունների ներդրման ծրագրեր։ Չի ընդունվել Միջազգային գերատեսչություններ ներգրավված են եղել ռազմավարության ստեղծման գործընթացում, միաժամանակ ռազմավարությունը շրջանառվում է միջգերատեսչական կառույցների միջև և դրվում է հանրային քննարկման և համաձայն առաջարկների և դիտողությունների կատարվում են համապատասխան փոփոխություններ:
5 Georgi Iskandaryan 20.06.2020 21:25:13 Երևանի քաղաքարետարանը խելացի քաղաք ծրագիրը տարիներ շարունակ փորձել է կյանքի կոչել ու այսօր ունի բավականին թվայնացված համակարգ անընդհատ զարգացող ու զարգացնող հեռանկարներով, ինչը գովելի է և հուսադրող։ Ամեն տարի անուն են աշխատանքներ՝ ռեալ, շոշափելի։ Առաջարկում ենք իրենց հետ խորհրդակցել ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ու ծրագրերի նախանման հարցում, քանի որ ավելի բանիմա» են ու փորձառու, ունեն շաաաատ երկար տարիների մեեեծ փորձ ու սխալների կառավարման հմտություններ։ Այսօր այնպիսի համակարգեր են հրաշալի աշխատում, ինչպիսիք են մանկապարտեզների, իրենց նախկին գնումների կառավարման համակարգերը, վիրտուալ բյուջեն։ Նրանք խելացի քաղաքը կարող են կյանքի կոչել, եթե պետատիկան մակարդակով հետաքրքրություն ու շահագրգռվջածություն լինի։ Բայց ինչպես հասկանում ենք ինչ-որ կիբեռանվտանգության հետ կապված բարձր մտքեր են առաջ քաշվում, փոխարենը նման պրոյեկտները անտեսված են։ Մի փոքր ամպերից իջեք ու ավլեի կենսական, ավելի քաղաքացուն մոտ փաստաթուղթ մշակեք։ Չենք կասկածում՝ շատ խելացի եք, շատ բանիմաց, փորձառու, կշռադատված, բայց միայն ԲՏԱ համակարգում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնավարման տևողությունը շաաաատ կարճ է, ինչը վկայում է ոչ թե կադրեր չլինելու մասին այլ կադրեր ընտրելու անփորձության մասին։ Սա էլ իրենից ենթադրում է, որ փաստաթղթերն էլ դժվար թե բարձր պրոֆեսիոնալիզմով ստեղծված լինեն։ Այդ իսկ պատճառով ամոթ չէ։ Դիմեք քաղաքարետարանի թիմին ու որպես գլոբալ ծրագիր ներդրեք Խելացի քաղաքը՝ ոչ միայն Երևանի, այլ համապաչափ զարգացման կոնտեքստում նաև այլ քաղաքների ու բնակավայրերի համար։ Սա բացառապես թթվայնացման հետ կապված պրոյեկտ է։ Մենք գիտենք պատասխանը լինելու է՝ չի ընդունվել, սակայն հարվգելի կարդացողներ, եթե դեմ չեք համախմբվենք ու մշակենք մի նոր ավելի ընդգրկուն ու համաչափ զարգացմանը միտված փաստաթուղթ։ Ընդունվել է ի գիտություն:
6 Valeria Sghyan 20.06.2020 21:50:20 Խմբագրման կարիք ունի այս փաստաթուղթը։ Մտքերը հախուռն են, իրար հետ կապը դժվար է գտնել։ Նախագծի հեղինակները փորձել են փոխկապակցել ինչ-որ մտքեր, ծրագրեր, հարցեր, դրույթներ, սակայն չի հաջողվել։ Կառավարության մյուս ռազմավարություններում առկա է թվակալման պրակտիկան, երբ պարբերությունները թվակալվում են։ Ափսոս, որ այս փաստաթուղթը կազմելիս չեք ուսումնասիրել ոչ միայն պետության ավանդույթները, որոնք ի դեպ վատը չեն, այլ նաև արտասահմանյան փորձը։ Ռազմավարությունը ունի սխեմա։ Ինչու չեք օգտվել այդ սխեմաներից։ Ձեզ հաջողություն, վերանայեք ու գովելի նախագիծ պատրաստեք։ Ընդունվել է ի գիտություն:
7 Nelly Armenakyan 20.06.2020 21:53:37 Ինչպես կարող ենք ծանոթանալ պետական մյուս մարմինների՝ տվյալ փաստաթղթին տրված կարծիքներին։ Ընդունվել է ի գիտություն: Պետական մարմինների դիրքորոշումը ամփոփաթերթի տեսքով հրապարակվում է էլեկտրոնային կառավարության e-gov.am հարթակում ռազմավարության որոշման նախագծի ընդունումից հետո:
8 Samvel Manucharyan 20.06.2020 22:10:42 Հարկայինի թվայնացված համակարգերը արդիականացրեք, էնտեղա տխուր վիճակ։ Ինվոյսինգը ու թաքսօնլայնը չեն ձգում, իսկ ռազմավարության մեջ գրել եք, որ լավագույն համակարգերն են։ Էդպես ոնց կլնի, նման վերլուծությունը կողմնակալ է ու սխալ։ Հասկանալի չի՝ ինչն եք հիմք ընդունել նման դատողություններ անելու համար։ Ինքներդ փորձել եք հասկանալ դրանց գործողությունը՝ հարմարությունն ու անհարմարությունը։ հարցում կազմակերպեք՝ սպառողներն ու շահառուները թող քվեարկեն համակարգերի գոհունակությունից։ Կան իհարկե համակարգեր, որ սուպեր աշխատում են ու շատ էլ գոհ ենք, սպասարկումը՝ արտակարգ։ Բայց հաշվապահների ֆեյսբուքյան խմբերում ուսումնասիրեք՝ կտեսնեք իսկական շահառուները ինչ կարծիք ունեն հարկային համակարգերի մասին։ Ընդունվել է ի գիտություն: ՀՀ ՊԵԿ համակարգերը արդիականացվում են և ժամանակի ընթացքում կատարվում են համակարգերի զարգացմանն ուղղված համապատասխան աշխատանքներ:
9 Simon Aleksanyan 20.06.2020 22:23:13 Քաղաքացիների համար թվայնացումը նաև այն հարթակներն են որոնք կապ են հաստատում պետական մարմինների հետ։ Շնորհակալություն հատկապես ոստիկանության համակարգին, որ գրանցումները օնլայն կարողանում ենք անել, դա մեծ նվաճում է։ Կադաստրի զարգացումներն են շատ ուրախացնում։ e-request համակարգը արտակարգ է՝ իհարկե կան շտկումների կարիք, բայց շատ արագ արձագանքում են։ Իսկ այս ռազմավարության մեջ կա armed մասը, որը մենք արդեն շուտվանից օգտվում ենք, ինչի համար եք նախատեսում նորը ստեղծել։ Ընդունվել է ի գիտություն:
10 Vahan Hovsepyan 22.06.2020 15:00:44 Ռազմավարությունը պետք է մշակվի հիմք ունենալով թվայնացման ներկա համակարգերի գույքագրումը, այլապես հնարավոր չէ հասկանալ ինչ և որտեղ է արվել, ինչ պետք է անել, ինչ միջոցներով։ Առաջարկում եմ մինչ ռազմավարություն նոր նախագծի մշակումը իրականացնել տվյալ հետազոտությունը։ Մի մասը՝ պետական ոլորտի գույքագրում՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ միջոցով, մյուս մասը՝ մասնավոր ոլորտի գույքագրում՝ խորհրդատվական հարթակի, ոլորտային, միջազգային կազմակերպությունների, թվայնացման ստորաբաժանման միջոցով։ Ընդունվել է ի գիտություն:
11 Vahan Hovsepyan 22.06.2020 15:00:44 Բաց է թողնված ակադեմիական հաստատությունների, տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնների ներգրավումը։ Առաջարկում եմ մշակել և ներառել ակադեմիական հաստատությունների ներգրավման հարցը և ֆորմատը։ Ընդունվել է ի գիտություն: Ռազմավարությամբ նախատեսված է հանրակրթական հաստատություններում թվայնացման հմտությունների և կիբեռ-գրագիտության ծրագրերի ներգրավումը:
12 Vahan Hovsepyan 22.06.2020 15:07:49 Թվայնացման Ռազմավարությունը պետք է դուրս գա միայն պետական ծառայությունների թվայնացման տեսլականից։ Միևնույն ժամանակ, պետք է հստակ հասկացվի թե որ ոլորտում ինչ է արվելու․ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային արդարադատություն, տեղական ինքնակառավարում, պետական եկամուտների ծառայություն և այլ․ Առաջարկում եմ նախաձեռնել լայն քննարկումներ տվյալ ոլորտնմերի պետական ծառայություններ ամտուցող կառույցների, նախագծեր իրականացնող մասնավոր ընկերությունների հետ՝ մինչ ռազմավարության նոր նախծագծի ներկայացումը Ընդունվել է ի գիտություն:
13 Vahan Hovsepyan 22.06.2020 15:07:49 Առաջարկում եմ քննարկման ներկայացնել ռազմավարության նոր նախագիծը խորհրդակցական մարմնին մինչ տեղադրելը e-draft-ում։ Ընդունվել է ի գիտություն:
14 Vahan Hovsepyan 22.06.2020 15:12:18 Թվայնացման Խորհուրդը ստեղծվել է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 16-րդ կետի համաձայն, ուստի հստակ սահմանվում է այդ մարմնի խորհրդակցական բնույթը սահմանվում է օրենքով, կարիք չկա հստակեցնելու այդ կառույցի դերը՝ այն խորհրդակցական է։ Ընդունվել է ի գիտություն: