Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 ---------------- 2020 թվականի N      -Լ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 553-Լ որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.

   1) N 1 հավելվածում՝

   ա. 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «1) Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում կստեղծվի հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը հասանելի կլինի շահագրգիռ մարմիններին.

   2) համակարգի գործադրմամբ տեղական ինքնակառավարման մարմիններն հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ, ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու դեպքում էլեկտրոնային եղանակով կբավարարվի, հակառակ դեպքում՝ կմերժվի: Հայտը բավարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի (համապատասխան մասնագետի) կողմից համակարգ կներբեռնվի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին համապատասխան որոշումը, որը գույքի սեփականատիրոջը կազատվի անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշման ներկայացման պարտականությունից։ Հասցեի գրանցման արդյունքում անշարժ գույքի հասցեավորման և համարակալման փոփոխությունը անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար.»,

   բ. 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «, մասնավորապես` Google Maps, Yandex.Map և այլն» բառերը.

   գ. 6-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «Տվյալ պահին առկա են ոլորտին վերաբերող մոտ մեկ տասնյակ իրավական ակտեր, որոնք ընդունվել են 2000-2010 թվականներին և փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:» նախադասությունը:

   դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «9. Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և ներդրման ծրագրի կազմման ընթացքում:»։

  1. N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

   վարչապետ                                                    Ն. Փաշինյան            

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի          ի       -ի

N     -Լ որոշման

 

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

 մայիսի 10-ի N 553-Լ որոշման

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

NN

ը/կ

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Կատար

ման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

 

1

2

3

4

5

6

7

8

1

1-ին փուլ

ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքային խմբի ստեղծում

Աշխատանքների արագ և արդյունավետ իրականացում

Կադաստրի կոմիտե

 

2019 թ. մայիսի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2

Ճշգրտել փողոցների անվանումները՝ այն համեմատելով համայնքներում փաստացի փողոցների անվանումների հետ

Հետագա աշխատանքներն իրականացնելու համար ունենալ ճշգրտված փողոցների անվանումներ

Կադաստրի կոմիտե

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ.
հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2

 

 

 

 

 

Ճշգրտել հասցեների ռեեստրը՝ այն համեմատելով համայնքներում փաստացի հասցեավորման հետ

Հետագա աշխատանքները իրականացնելու համար  ճշգրտված հասցեների ռեեստր

Կադաստրի կոմիտե

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թ.
հունվարի

3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3

Տեխնիկական առաջադրանքի կազմում և ծրագրի մշակում

Հասցեների ռեեստրի տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովում

Կադաստրի կոմիտե

 

2020 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե
9 մլն դրամ

 

4

Հայեցակարգից բխող իրավական կարգավորումներ, մասնավորապես՝ հասցեավորման ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում, իրավական ակտերի փոփոխություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նոր օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական դաշտի կատարելագործում, համապատասխանեցում հայեցակարգին

Կադաստրի կոմիտե

 

2020 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

5

2-րդ փուլ

Հասցեների միասնական ռեգիստրի և տեղեկատվական համակարգի ստեղծում և Երևան համայնքի, 1 քաղաքային ու 1 գյուղական բնակավայրի հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում,  համակցում կադաստրային քարտեզներին և համակարգի պիլոտային գործարկում (փորձարկում)

Թերությունների վերհանում և դրանց վերացում և նախապատրաստական աշխատանքներ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգում ճշտված ռեեստրի և կադաստրային քարտեզների ներբեռնման համար

Կադաստրի կոմիտե

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2020 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 
50 մլն դրամ

6

3-րդ փուլ

Մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում համայնքի ղեկավարների հետ հանդիպումների կազմակերպում, հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգի ներկայացում, մասնագետների վերապատրաստում: Բոլոր համայնքներից հասցեավորված օբյեկտների վերաբերյալ տվյալների հավաքագրում, մուտքագրում և  համակցում կադաստրային քարտեզներին

Համակարգում ներառված հասցեների վերաբերյալ տեղեկատվության առցանց թարմացում, ՏԻՄ մարմիններին համակարգ մուտք գործելու և անշարժ գույքի համարակալման հայտ ներկայացնելու հնարավորություն

Կադաստրի կոմիտե

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներինախարարություն

2022 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 
200 մլն դրամ

7

Հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի գործարկում՝ ինտեգրված կադաստրի և փոխգործելիության շրջանակներում

Հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխության արտացոլում և հասանելիություն օգտվողների համար, հասցեի հիման վրա գործող պետական և մասնավոր ռեգիստրների և այլ համակարգերի փոխգործելիության ապահովում, ինչպես նաև տեղեկատվության ինքնաշխատ ձևով արտացոլում կադաստրային և առցանց տիրույթում առկա քարտեզներում

Կադաստրի կոմիտե

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

                           Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

 «ԷԿԵՆԳ» ՓԲԸ

2022 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ          

Ֆինանսավորում չի պահանջվում։

»:

 

  • Discussed

    04.06.2020 - 20.06.2020

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6635

Print

Related documents / links

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

05.06.2020

Նախագծով առաջարկվող փոփոխությունները ամբողջությամբ աղավաղում են ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշման տրամաբանությունը: Այս առումով նախագծի <<Հիմնավորում>> բաժնում նշված հետևյալ <<փոփոխությամբ N1 հավելվածի հայեցակարգային լուծումներում կատարվում են տեխնիկական բնույթի փոփոխություններ>> տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշմամբ հիմնականում նախատեսվում է կոնկրետ բարեփոխում, որի իրականացման արդյունքում մեխանիկական բնույթ կրող հասցեավորման գործարքի դեպքում քաղաքացին ավելորդ միջոցներ չի կորցնի և զերծ կմնա բյուրոկրատական հնարավոր քաշքշուկներից: Նախագծով առաջարկվում է, որ հասցեավորման գործարքի համար, միևնույն է, քաղաքացին պետք է դիմի տվյալ համայնքապետին, իսկ վերջինս էլ, նոր առաջարկի համաձայն, պետք է դիմի նոր ստեղծվող ինքնաշխատ համակարգ, որպեսզի գրանցի նոր հասցե, ինչը կարող է նաև մերժվել: Այսինքն, Նախագծի առաջարկի կիրառման դեպքում քաղաքացին ավելի վատ վիճակում է հայտնվելու, քանի որ իր գույքի համար հասցե չստանալու դեպքում չի կարողանալու հստակեցնել՝ խնդիրը նոր ստեղծվող համակարգում է, թե՝ համայնքապետի գործողություններում կամ անգործությունում: Առաջարկում ենք Նախագծից հանել առնվազն դրա 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա) պարբերությունը>>, այսինքն, ՀՀ կառավարության 10.05.2019թ. N553-Լ որոշման 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ ենթակետերը թողնել անփոփոխ: Հակառակ դեպքում առաջարկվող գործընթացների ժամկետները երկարաձգել առնվազն 10 տարով, և քննարկվող գործընթացների համար նախատեսվող ահռելի գումարները ուղղել Կադաստրի կոմիտեի համար առաջնային խնդիր հանդիսացող կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղմանը, որոնց պատճառով բազմաթիվ անձիք անտեղի ստիպված ծախսում են ավելորդ միջոցներ և զրկվում առաջնային համարվող սեփականության իրավունքից:

See more