Under development
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ)
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագծով առաջարկվում է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին կարգի ընդունումը վերապահել ՀՀ կառավարությանը: Նախագծով կարգավորվում են հիմնական հասկացությունները, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին դիմում ներկայացնելու փաստաթղթերի ցանկը, դիմումի մերժման հիմքերը, պետական տուրքը:
Գործող կարգերի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատվում են Արդարադատության նախարարության (նոտարական, ՔԿԱԳ, դատարանի, հարկադիր կատարման ծառայության փաստաթղթեր) և Արտաքին գործերի նախարարության (դատվածության առկայության/բացակայության, կրթական հաստատությունների փաստաթղթէեր ) կողմից: Հայաստանի Հանրապետությունում ապոստիլի գործընթացի, ձևանմուշի միասնական մոտեցում ձևավորելու նպատակով առաջարկվում է գործընթացը վերապահել մեկ մարմնին՝ Արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախատեսվում է հետագայում ընդլայնել ապոստիլով հաստատվող փաստաթղթերի ցանկը: Այդ նպատակով պետական մարմիններին և պաշտոնատար անձանց պարտավորեցվում է ապոստիլով վավերացնող մարմնին ներկայացնել իրենց փաստաթղթերի ձևանմուշները, այդ փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց տվյալները, ստորագրության և կնիքների նմուշները, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները՝ նշված փաստաթղթերը ապոստիլով հաստատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով:
Օրենքի նախագիծը ընդունելուց հետո նախատեսվում է ընդունել պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ամբողջ գործընթացը կարգավորող (մանրամասն նկարագրությունով) ենթաօրենսդրական ակտ:
-
Discussed
02.06.2020 - 13.07.2020
-
Type
Law
-
Area
Justice, International relations, Notarial
-
Ministry
Ministry of Justice
Views 8653
Print