Under development
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2020 թվականի N _________ -Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները՝ համաձայն N1 հավելվածի,
2) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը՝ համաձայն N2 հավելվածի:
- Սահմանել, որ`
- «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է,
- Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) սահմանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի կողմից մշակվող՝ էլեկտրոնային կառավարման համակարգին ներկայացվող պահանջները։
- Հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում սահմանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթի անցկացման չափանիշներն ու պայմանները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N1
ՀՀ կառավարության 2020 թվականի
___________ __-ի N ___-Ն որոշման
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը (այսուհետ՝ Օպերատոր) պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին.
- ապահովի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշմամբ սահմանված՝ Օպերատորներին վերապահված գործառույթների իրականացումը.
- հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ: Մրցույթին իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում, անդամներից առնվազն մեկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ.
- ունենա համապատասխան որակավորման աշխատանքային ռեսուրսներ՝ էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակցության (սպասարկման) ապահովման համար.
- հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ-պետությունների օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը` Հանձնաժողով ներկայացնելով օպերատորի (օպերատորների) միջև կնքված նախնական պայմանագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստման պատճենը:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2020 թվականի
___________ __-ի N ___-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
- Սույն ընթացակարգով կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) ընտրության հետ կապված հարաբերությունները։
- Մրցույթը կազմակերպում և անցկացնում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը։
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից յուրաքանչյուր ապրանքային խմբի դրոշմավորման մասին որոշում ընդունելիս կարող է կազմակերպվել Օպերատորի ընտրության մրցույթ կամ ընդլայնվել Օպերատորին վերապահված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանակը՝ Հանձնաժողովի որոշմամբ։
- Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում մրցույթի անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ ։
- Մրցույթի մասնակիցները ներկայացնում են մրցութային հայտեր Հանձնաժողովի սահմանած և մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերին համապատասխան։
- Մրցույթն անցկացվում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի՝ մրցույթին մասնակցության համար սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության և Օպերատորին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով։
- Մրցութային հայտերը ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք Հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում են Հանձնաժողովին՝ ուսումնասիրության և գնահատման համար։
- Հանձնաժողովը, հայտերը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատում։
- Հանձնաժողովը, ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է Օպերատորի ընտրության մրցույթի արդյունքները և ներկայացնում է Լիազոր մարմին, որը ստացված արդյունքների հիման վրա դրանք ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում Օպերատոր սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
-
Discussed
01.06.2020 - 16.06.2020
-
Type
Decision
-
Area
State revenue, International relations, Economical
-
Ministry
State Revenue Committee
Views 9333
Print