Under development
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքում (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 11. |
Արտաքին գովազդ |
Արտաքին գովազդը, բացառությամբ սույն օրենքի 11.1-րդ հոդվածով սահմանված դեպքերի, գրաֆիկական, տեքստային կամ այլ գովազդային բնույթի տեղեկատվություն է, որը տեղադրվում է շենքերի, շինությունների, ոչ հիմնական շինությունների, փողոցային կահավորանքների մասերի վրա:
Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալիս են`
Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, այդ թվում` Երևան քաղաքի տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.
այլ համայնքներում` համայնքի ղեկավարը` բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.
միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածներում, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում` բացառությամբ Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված պետական կառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:
Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշվում են.
Երևան քաղաքում` Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները, այդ թվում` Երևան քաղաքի տարածքում գտնվող` ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.
Այլ համայնքներում` տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ` միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների.
միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրելու թույլտվությունների տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 11.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ ՝
«Հոդված 11.1 Արտաքին գովազդ չհամարվող տեղեկությունները
Արտաքին գովազդ չեն համարվում.
- շինությունների դրսից երևացող, սակայն ներսում տեղակայված գովազդը, որը պարունակում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններ`
- տնտեսավարողի կողմից իրացվող ապրանքների, ծառայությունների, դրանց անվանման, տեսականու, ապրանքային նշանի, կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող` ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին համապատասխանող ցուցանակները, որոնք փակցված են այն շինության վրա, որտեղ իրացվում են տվյալ ապրանքները (ծառայությունները),
- Տրանսպորտային միջոցների վրա այն տնտեսական գործունեություն իրականացնողի անվանման, գտնվելու վայրի (բնակության վայրի) և այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որին պատկանում է տվյալ տրանսպորտային միջոցը:
- Տվյալ տնտեսավարողի կողմից ընդունվող վճարահաշվարկային համակարգերի, տվյալ ոլորտի վարկանիշային կազմակերպությունների, նվեր-քարտերի մասին տեղեկությունները:»:
Հոդված 3. Oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ
-
Discussed
05.06.2017 - 20.06.2017
-
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Public discussion
05.06.2017 12:24
daghajanyan@mineconomy.am
Views 11317
Print