Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Justice Group 10.06.2020 16:49:30 Ապահովել ոչ միայն կարճված, այլև մինչև 2018 թ. ապրիլ ամիսը կասեցված գործերի վերաբերյալ գործերի ուսումնասիրությունը։
2 Justice Group 10.06.2020 16:49:38 Առաջարկում ենք Հանձնաժողովի գործունեության ժամկետ սահմանել երեք տարին, ևս մեկ տարի ավելացնելու հնարավորությամբ։ Այս ժամկետը պետք է կազմվի այն տրամաբանությամբ, որ Հանձնաժողովի գործունեության ժամկետը չհամընկնի իշխող քաղաքական ուժի իշխանության ժամկետի հետ։
3 Justice Group 10.06.2020 16:49:46 Քրեադատավարական, վարչական և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանել Հանձնաժողովի կողմից գնահատված մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերի նկատմամբ վաղեմության ժամկետների չկիրառման մասին դրույթներ` խոշտանգումներից զերծ մնալու իրավունքին և կյանքի իրավունքին առնչվող դեպքերում:
4 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 10.06.2020 21:31:21 Առաջարկում ենք մինչև ՀՀ փաստահավաք հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումը մշակել և հանրային քննարկմանը ներկայացնել մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերով տուժածներին բարոյական և նյութական վնասի արդարացի փոխհատուցման տրամադրման կարգի և պայմանների մասին ՀՀ օրենքի նախագիծ՝ հիմք ընդունելով ՀՀ փաստահավաք հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները։
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 10.06.2020 23:24:13 1. Օրենքը որևէ կերպ չի անդրադառնում 1991-2018թթ. տեղի ունեցած կոռուպցոին հանցագործությունների ուսումնասիրմանը: Գաղտնիք չէ, որ այդ տարիների ընթացքում և ընդհանրապես պետություն-քաղաքացի անհամաձայնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները պրոյեկտվում են հենց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վրա: Ավելին, սույն նախագծի հեղինակները նախագծի հիմնավորումներում անդրադարձել են Քենիայի փորձին, որտեղ շեշտադրվում էր 1962թ.ից, Քենիայի անկախությունից ի վեր կատարված կոռուպցիոն հանցագործությունների հետքերով գնալը: Այս տեսանկյունից, հարկ է օրենքի մակարդակով ամրագրել Հանձնաժողովի կողմից՝ 1991-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի ունեցած հնարավոր կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և սխեմաների ուսումնասիրումը:
6 Իրավաբանների հայկական ասոցիացիա 10.06.2020 23:24:13 2. Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է Հանձնաժողովի կազմավորման կարգը: Ըստ նշվածի 1-5-րդ մասերի համաձայն՝ Հանձնաժողովը կազմված է 9 անդամներից, որոնցից 1-ը ներկայացվում է Կառավարության, 1-ը ՝ Ազգային Ժողովի, 1-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Մնացյալ 6 անդամներին 2-ական կարգով ներկայացնում են Ազգային Ժողովի 3 խմբակցությունները, ընդ որում, ներկայացվող 2-ից 1-ը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ունեցող հասարակական կազմակերպությունների առաջարկած թեկնածուների շարքից: Խորհրդարանական խմբակցությունների կողմից երկուական թեկնածու նշանակելը ոչնչով չի հիմնավորվում, սակայն նման կարգավորման նպատակը հասարակական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելն է: Պետք է նկատի ունենալ, որ նման կարևոր իրավազորություն ունեցող, հրապարակայնության սկզբունքի հիման վրա գործող Հանձնաժողովի կազմավորման գործընթացում անհրաժեշտ է մեծացնել հանրության մասնակցության աստիճանը: Այս տեսանկյունից առաջարկում ենք նախատեսել Հանրային խորհրդի՝ քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու իրավասությամբ օժտված, սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմնի կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուի ներկայացումը: Չմոռանալով մարմնի պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական պիտանելիության մասին, առաջարկում ենք նախատեսել նաև Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի կողմից Հանձնաժողովի անդամի թեկնածուի ներկայացումը: Առաջարկում ենք այս երկու փոփոխությունները կատարել ի հաշիվ խորհրդարանական խմբակցությունների կողմից ներկայացվելիք 1-ական թեկնածուների` առաջարկելով խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրը ներկայացի 1 թեկանածու` մարդու իրավունքների պաշտպանությունը որպես կանոնադրական նպատակ ունեցող հասարակական կազմակերպությունների առաջարկած թեկնածուների շարքից: Հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը առավել մեծացնելու համար, առաջարկվում է Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից ներկայացվելիք թեկնածուներին ևս ընտրել այն հասարակական կազմակերպությունների առաջարկած ցուցակներից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը: Հանձնաժողովի առաջարկվող կազմն ունի հետևյալ տեսքը. Կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպան, Ազգային ժողով՝ 1-ական թեկնածու, խորհրդարանական երեք խմբակցություններ՝ 1-ական թեկնածու, Հանրային խորհուրդ, Փաստաբանների պալատ՝ 1-ական թեկնածու: Անդամների ընդհանուր թիվը 8-ն է: Իրավաբանների հայկական ասոցիացիան գտնում է, որ անհրաժեշտություն չկա պապհպանել 9 հոգու սկզբունքը և արհեստականորեն նախատեսել այլ թեկնածու, քանզի աշխարհին հայտնի փորձում առկա են նաև զույգ թվով անդամներ ունեցող հաշտեցման հանձնաժողովներ, օրինակ, Չիլի՝ 10 անդամ:
7 Իրավաբանների հայկական ասոցիացիա 10.06.2020 23:24:13 3. Օրենքի 36-րդ հոդվածի 6—րդ մասը ա-զ կետերով սահմանում է Փաստահավաք հանձնաժողովի եզրակացությունների և առաջարկների ոլորտների շրջանակը: Այսինքն, սահմանվում է ոլորտների սպառիչ ցանկ, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կարող է եզրակացություններ և առաջարկներ կազմել: Կարծում ենք, առավել արդյունավետ է հրաժարվել սպառիչ ցանկից և 36-րդ հոդվածի 6-րդ մասի զ կետը ավելացնել «և այլն» արտահայտությամբ: Սա պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովի բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում կարող են առաջանալ տարատեսակ առաջարկների ներկայացման անհրաժեշտություն, և տվյալ պահին օրենքի նման սպառիչ ցանկը կդառնա Հանձնաժողովի՝ եզրակացությունների և առաջարկների անարգել կազմման խոչընդոտ: