Add to favourites

«Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (www.e-community.am) օպերատոր ճանաչելու և նրան գործառույթներ վերապահելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«____» ___________ 2020 թվականի N ____-Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ (WWW.E-COMMUNITY.AM) ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը ճանաչել որպես e-community.am տիրույթում գտնվող համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (այսուհետ՝ Հարթակ) օպերատոր (այսուհետ՝ Օպերատոր):
  2. Օպերատորին՝ կազմակերպել Հարթակի ստեղծման աշխատանքները, շահագործման մոդելը, կառավարել Հարթակի գործարկումը, շահագործումը, նախնական ֆինանսական ներդրումներ պահանջվելու դեպքում՝ ապահովել դրանց ներդրումը սեփական ֆինանսական միջոցների հաշվին, շահագործման հետ կապված ֆինանսական օգուտները հաշվառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և իրականացնել Հարթակի գործարկման հետ կապված այլ անհրաժեշտ գործողություններ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

2020 թ. _______  ____

Երևան

 

  • Discussed

    22.05.2020 - 06.06.2020

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 19483

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

05.06.2020

Առաջարկում ենք հստակեցնել Օպերատորին և ստեղծվելիք հարթակին վերաբերելի պահանջները և աշխատանքների իրականացման ժամկետները:

See more