Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1691-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 375-Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4.7-րդ և 4.8-րդ կետերը:

2) որոշման հավելված 1-ում 20-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանք՝ որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունն ստացող ֆիզիկական անձի տվյալները (անունը, ազգանունը, բնակության վայրը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (համարը, վավերականության ժամկետը, երբ և ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը.»:

3) որոշման Հավելված 6-ի ձև 1-ով հաստատված միասնական տեղեկանքում «անձնագրի սերիան և համարը կամ նույնականացման քարտի համարը» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի տվյալները (համարը, վավերականության ժամկետը, երբ և ում կողմից է տրված)» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը, փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանների ձևավորման ու վարման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին N 375-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելված 1-ի 32-րդ կետից հանել «(սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված շահառուների դեպքում` 2019 թվականի ապրիլի 1-ից միայն նույնականացման քարտ)» բառերը:

2) որոշման հավելված 1-ի 33-րդ կետից հանել «(սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված շահառուների դեպքում` 2019 թվականի ապրիլի 1-ից միայն նույնականացման քարտը)» բառերը:

3) որոշման հավելված 3-ի 8.1-րդ կետից հանել «(սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված շահառուների դեպքում` 2019 թվականի ապրիլի 1-ից նույնականացման քարտը)» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Discussed

    20.05.2020 - 06.06.2020

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7892

Print

Related documents / links