ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
« » __________________ 2017 թ. № _____
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ
ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ «ԵՂԻՐ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՐԻ» ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 1060-Ն որոշման հավելվածի սպորտ և երիտասարդության բաժնի 4-րդ կետի բ) ենթակետը և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման № 1 հավելվածի 86-րդ կետը.
1. Հավանություն տալ`
- ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման «Եղիր առողջ և արի» համալիր ծրագրին` համաձայն № 1 հավելվածի,
- ֆիզիկական կուլտուրայի համալիրի իրականացման ձևերն ու նորմաիվները` համաձայն № 2 հավելվածի:
2. Ֆիզիկական կուլտուրայի համալիրը իրականացվելու է երկու փուլով: Փորձնական առաջին փուլը իրականացվելու է 2017-2018 և 2018-2019 ուսումնական տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների շրջանում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան), իսկ ծրագիրն ամբողջովին կգործի 2020 թվականից:
3. Ֆիզիկական կուլտուրայի համալիրի փուլային ներդրման գործընթացը համակարգում, կազմակերպմում, անցկացնում և արդյունքների վերաբերյալ տեղեկատվական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
-
Discussed
02.06.2017 - 22.06.2017
-
Type
Protocol decision
-
Area
Sport and youth
Public discussion
02.06.2017 16:27
davidbaghumyan@mail.ru
Views 7437
Print