Add to favourites
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
7 - Agree
-
4 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 18.05.2020 19:52:33 | «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում թերություններն ու բացթողումներն շատ ավել են։ Օրենքը հանդիսանում է «Իրավական ակտերի մասին» օրենքի անգրագետ, բանսարկուի կողմից ծաղկաքաղ արած տարբերակ, որը բազում խնդիրներ է առաջացնում։ Մասնավորապես հստակ չէ անհատական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետը։ Խնդիր կա նաև ներքին իրավական ակտերի հրապարակման հետ։ Ինչ վերաբերվում է էլեկտրոնային հրապարակումներին, ապա էլեկտրոնային հրապարակման ժամանակ պետք է հստակ նշվի հրապարակման օրն ու ժամը։ Էլեկտրանային հրապարակման ժամանակ կամ պետք է բացառվեն ապօրինի ուղղումները կամ պետք է դրանք կանոնակարգվեն։ Խնդիրները շատ են, սակայն չեմ կարծում, որ Դուք պատրաստ եք դրանք քննարկել։ Շնորհակալություն։ | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Արտակ Պողոսյան 19.05.2020 12:31:52 | Ներկայացված նախագծի 1-ին հոդվածը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում լրացում կատարելու մասին, առաջարկում եմ հանել, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներով: Մասնավորապես 4-րդ մասով սահմանվում է միասնական իրավական համակարգի մասին գաղափարը, ինչը ենթադրում է, անկախ նրանից ով է մշակում և/կամ նախաձեռնությամբ հանդես գալիս, պետք է ապահով հրապարակայնությունը և հանրությանը հնարավորությունը ընձեռնի նախագծի ծանոթանալուն: Կամ, ներկայացված նախագծում կատարել հետևյալ լրացումը. «Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման իրականացման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:» բառերից հետո ավելացնել «Սահմանված կարգով պետք է նախատեսված լինի դրույթ, որը հնարավորություն կտա Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային քննարկման համար նախատեսված հարթակի միջոցով»: | Չի ընդունվել: | Սույն նախագծով նախատեսվում է հանրային քննարկման հնարավորություն Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի համար, իսկ ընթացակարգը նախատեսվում է սահմանել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով: |
3 | Արտակ Պողոսյան 19.05.2020 12:32:12 | Ներկայացված նախագծի 4-րդ հոդվածը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարելու մասին, առաջարկում եմ հանել «բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի» բառը, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներով: Մասնավորապես 4-րդ պարբերությամբ սահմանված պահանջները՝ Վավերացված միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Հաշվի առնելով այդ հանգամանքը, միջազգային պայմանագրերը պետք է ենթարկվեն պարտադիր ազդեցության գնահատման, հակառակ դեպքում խաթարվում է իրավական համակարգի սկզբունքները: Ինչ վերաբերվում է ներկայացված նախագծի հիմնավորման մեջ ներկայացված պատճառաբանությանը՝ Ստացվում է ստանձնած միջազգային պարտավորության ուժով ՀՀ-ում պարտադիր կատարման են ենթակա Եվրասիական տնտեսական միության Հանձնաժողովի որոշումները և բոլորովին անհրաժեշտություն չկա դրանց գործողության մեջ մտնելու մասին ընդունել առանձին ակտ: Հարկ է միայն ապահովել նշված որոշումների հասանելիությունը հանրությանը՝ դրանք ժամանակին թարգմանելով և հրապարակելով, ապա գործնականում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներն ունեն բավական ժամանակ մինչև որևէ ԵԱՏՄ պետության անդամի ներկայացված նախագիծը վավերացվի ընդհանուր հանձնաժողովի կողմից: Ինչը ենթադրում է, որ, օրինակ ԵԱՏՄ-ում, առաջին անգամ ներկայացված նախագիծը ենթարկվի փորձաքննության և ներկայացվի հանրության քննարկմանը, որից հետո այն վավերացվի: | Ընդունվել է ի գիտություն: | Նշված կարգավորումը դուրս է եկել նախագծից: |
4 | Արտակ Պողոսյան 19.05.2020 12:32:29 | Ներկայացված նախագծի 5-րդ հոդվածը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին, առաջարկում եմ հանել: Խնդիրը կայանում է նրանում, որ ենթաօրենսդրական ակտերից ընդունման ընթացքում պարտադիր փորձաքննության պահանջի հանելը լուրջ խնդիրներ է առաջացնելու համապատասխան ոլորտների համար: Մասնավորապես, բոլոր տնտեսական և այլ ոլորտների կարգավորումները իրականացվում են ենթաօրենսդրական ակտերի միջոցով, այլ ոչ թե բուն օրենքներով: Դռա վառ ապացույցն է հետևյալ իրավական ակտերը: 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական ակտերը մշակվում և ընդունվում է դրանց համապատասխան ենթաօրենսդրական ակտը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1919-Ն որոշումը, որով կարգավորվում է ծրագրային միջոցառումների քանակական, որակական և ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1937-Ն որոշմամբ, որով կարգավորվում է վերոգրյալ օրենքներով նախատեսված միջոցների հատկացման կարգը: 2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 38-րդ կետի կարգավորումը ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը սահմանելու մասին» թիվ 910-Ն որոշմամբ կարգավորվում է դրամաշնորհների ազատումը ԱԱՀ-ից: | Ընդունվել է ի գիտություն: | Նշված դրույթը փոփոխվել է: Ենթաօրենսդրական ակտերը ենթակա են լինելու փորձաքննության, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի: |
5 | Արտակ Պողոսյան 19.05.2020 12:32:47 | Ներկայացված նախագծի 18-րդ հոդվածը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը նոր 4.1 մասով լրացում կատարելու մասին՝ «4.1. Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի, քաղաքացիական, քրեական, վարչական դատավարության օրենսգրքերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:» առաջարկում եմ հանել: Սույն նախագծով սահմանափակվում է քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց տարաբնույթ մեկնաբանություններ ունեցող դրույթների ու հոդվածների պարզաբանման իրավունքից, ինչը իր հերթին ավելի է ծանրաբեռնելու դատական համակարգը: Խնդիրը կայանում է նրանում, որ պաշտոնեական պարզաբանումները բավարար հիմք է հանդիսանում բնականոն գործունեությունը ապահովելու համար: Մասնավորապես, այն պետական մարմինը ով պատասխանատու է կամ լիազորված է տվյալ իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանումներ տալու ավելի քաջատեղյակ է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների և հոդվածների իմաստից: Հակառակ դեպքում, յուրաքանչյուր պարզաբանման համար, օրինակ տնտեսվարող սուբյեկտները, ծախսելու են բավականին մեծ ժամանակ դատական ընթացակարգերով պարզաբանումը ստանալու համար: Բացի այդ, սա այն վառ օրինակներից է նաև, որ սույն նախագիծը մշակողը պետք է ներկայացներ նաև «Իրավական ակտի ազդեցության գնահատումը» վերլուծությունը բոլոր ոլորտների վրա, ինչը ավելի հիմնավոր կամ ոչ հիմնավորված կլիներ ներկայացված առաջարկությունները: | Չի ընդունվել: | Պաշտոնական պարզաբանում խնդրելիս անձը պետք է ցույց տա սեփական շահագրգռվածությունը, իսկ այն ակտերի մեկնաբանումը, որոնց համար պաշտոնական պարզաբանում նախատեսված չէ հիմնականում դատարանների իրավասության ոլորտում են, այսինքն՝ պարզաբանման անհրաժշտությունը առաջանում է, երբ անձը արդեն իսկ դատական պրոցեսում է: |
6 | Արմեն Վարդանյան 20.05.2020 14:38:54 | <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի վերանայման նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող կարգավորումը Եվրասիական տնտեսական միության ակտերի վերաբերյալ խիստ խնդրահարույց է, քանի որ գործող կարգավորումն առավել քան հստակ է և որոշակի, իսկ առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես պարզ չէ, թե ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումներից բացի, տնտեսական միության այլ մակարդակի իրավական ակտերը, իրավակարգավորող այլ տեսակի փաստաթղթերի հարցը ինչ է լինելու; Բացի այդ, հանձնաժողովի որոշումներում բազմաթիվ կարգավորումներ ենթադրում են նորմեր, պահանջներ, որոնք ՀՀ-ում բացառապես օրենքի կարգավորման առարկա են, որովհետև սահմանում են փաստացի պարտավորություններ, վերահսկողության և օրենքի կարգավորման ենթակա այլ դրույթներ, ինչը նշանակում է, որ օրենքի գործող կարգավորումը միանշանակ ճիշտ է: Նախագծի տրամաբանությամբ պարզ չէ, թե ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումները թարգմանելու պարագայում արդյոք չեն առաջանում հակասություններ վերը նշված պահանջի հետ, բացի այդ, բաց է մնում այն կարևոր հարցը, թե ի՞նչ է լինում եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի որոշումներից բացի, միության այլ տեսակի իրավական բազմաթիվ ակտերի դեպքում, ինչպե՞ս են դրանք կիրառվելու ՀՀ իրավակիրառ պրակտիկայում և ի՞նչ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում: Հաշվի առնել, որ պետք է սահմանել, թե Եվրասիական տնտեսական միության որ տեսակի ակտը ՀՀ-ում ինչպես և ինչ տեսակի նորմատիվ ակտով է տեղայնացվելու, արդյո՞ք օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտերը թույլ են տալիս փակել ԵԱՏՄ-ի իրավական ակտերի ողջ տեսականու ՀՀ-ում գործածության մեջ դնելու խնդիրը: | Չի ընդունվել: | Նախագծով ամրագրվել է միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովող ընթացակարգը: |
7 | Ստելլա Չանդիրյան 02.06.2020 23:44:24 | Նախագծի 18-րդ հոդվածով նախատեսվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը լրացնել 4.1 մասով, համաձայն որի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, Քաղաքացիական, Քրեական, Վարչական դատավարության օրենսգրքերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում: Հարկ է նկատել, որ նշված կարգավորումն ինքնին խնդրային է եւ կարող է հանգեցնել իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սկզբունքի խախտման, որոնք իրավական պետության հիմնարար սկզբունքներից են։ ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ 1176 եւ ՍԴՈ-1213 որոշումներում հստակ ամրագրել է, որ «...իրավական որոշակիության ամրագրման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» եւ «… իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ։»։ Միաժամանակ հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունն ու նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը։ Այս իմաստով՝ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու իրավունքն ապահովում է անձանց՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավունքն ու ապահովում, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքներն ու վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում: Անհրաժեշտ է նկատել նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի» (“Busuioc v. Moldova”, application №. 61513/00, 21/12/2004) գործով եւս փաստել է, որ «...որ թեեւ օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, եւ օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։»։ Վերոգրյալը հաստատվում է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտած դիրքորոշմամբ առ այն, որ «…իրավադրույթների պարզաբանման եւ փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է:»։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի կարգավորումներից հանել նշված դրույթը։ | Չի ընդունվել | «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ակտը կիրառող պետական կառավարման համակարգի մարմինը, բացառությամբ հարկային և մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրական ակտի կամ Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների, որոնք տրամադրում է Կառավարության կողմից լիազորված՝ ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը՝ իր սահմանած կարգով: Սույն մասում նշված ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները սահմանվում են Կառավարության որոշմամբ: Քննարկումները հանգել են նրան, որ Նախագծով առաջարկվող 4.1 մասում ներառված իրավական ակտերի դեպքում միանշանակ չէ, որ որևէ կոնկրետ մարմին իրավասու է պարզաբանելու դրանք, ավելին՝ այդ իրավասությունը հիմնականում պատկանում է դատարաններին: |