ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №462Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախագծի մշակումը պայմանավորված է առաջացած արտակարգ դրությամբ՝ անձանց ազատ տեղաշարժման և շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով։ Նշվածի հիման վրա էլ հանձնաժողովը նախագծով նախատեսում է իր նիստերն անցկացնել հեռավար՝ առցանց հարթակի միջոցով` ապահովելով հանձնաժողովի նիստերի անցկացման բնականոն ընթացքը։ Միաժամանակ, հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462Ն որոշմամբ հաստատված հավելվածում անհրաժեշտ է կատարել որոշ տեխնիկական բնույթի շտկումներ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հանձնաժողովի նիստերի հեռավար՝ առցանց հարթակի միջոցով անցկացում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
4. Ակնկալվող արդյունքը
Մի շարք արտակարգ իրավիճակներում հանձնաժողովի նիստերի անցկացման բնականոն ընթացքի ապահովում։
-
Discussed
15.05.2020 - 31.05.2020
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 6558
Print