ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատվել է էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը։ Նշված կարգի համաձայն՝ կառուցման ժամանակահատված ներառող արտադրության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է այդ լիցենզիայով ամրագրված ժամկետում հանձնաժողով ներկայացնել օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով։ Իրավական որոշակիության տեսանկյունից՝ հանձնաժողովն անհրաժեշտ է համարում հստակեցնել նշված պարտավորության կատարման և հանձնաժողովի կողմից դրա գնահատման գործընթացները։
Նախատեսվում է հստակեցնել էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի երկարաձգման վերաբերյալ կարգավորումները՝ սահմանելով նաև առանձնահատկություն պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրված լիցենզիաների դեպքում՝ ելնելով այդ գործարքների շրջանակում համապատասխան գործունեության՝ պետության համար հետաքրքրությունից և դրա առանձնահատկություններից։
Նախատեսվում են նաև խմբագրական բնույթի որոշակի փոփոխություններ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման գործընթացի և հանձնաժողովի գործառույթների առավել հստակեցմանն ուղղված մեխանիզմների ներդնում և կիրարկում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշումների նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման գործընթացի և հանձնաժողովի գործառույթների առավել հստակեցում։
-
Discussed
15.05.2020 - 31.05.2020
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 6352
Print