Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 2168-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N2168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշմամբ գործող կարգով լիարժեք չի կանոնակարգվում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից առգրավված կենդանի վայրի կենդանիների հետագա ճակատագրի որոշման և տնօրինման իրավահարաբերությունները։

    Ներկայումս այդ կենդանիները առգրավումից հետո հանձնվում են դաշտում գործող այս կամ այն կառույցի, սակայն բաց է մնում կենդանիներին այդ կառույցներին փոխանցման իրավական հիմքերը, կանոնակարգված չէ դրանց՝ պահման, պահպանման ընթացակարգերը, պահման ծախսերի ֆինանսավորման, հետագա ճակատագրի որոշման ու այլ հարցերը։

    Բացի այդ, համաձայն գործող կարգի բոլոր կենդանիներն առգրավումից հետո բաց են թողնվում վայրի բնություն։ Սակայն գոյություն ունեն մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես կարող են լինել առգրավված կենդանիներ, որոնք անազատության մեջ գտնվելով ունեն կամ վնասվածք, կամ զոոլոգիական անոմալիաներ, կամ հիվանդություններ, կամ այլ խնդիրներ, ինչպես նաև  կենդանիներ, որոնք Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհին բնորոշ չեն,  հետևաբար դրանց բնություն բաց թողնելը կարող է լինել խնդրահարույց և խիստ վտանգավոր։ Դիտարկելով ներկայումս դաշտում տիրող փաստացի իրավիճակը, տեսչական մարմնի և կենդանիների պահումը ստանձնած կազմակերպությունների առջև ի հայտ եկած խնդիրները՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են հենց այդ խնդիրների կանոնակարգմանը։

     Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես ոլորտի լիազոր մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին), այդ կարգավորումները նախատեսում է իրականացնել լիազոր մարմին – տեսչական մարմին - մասնագիտացված կառույց - գիտական մարմին քառակողմ համագործակցության շրջանակներում՝ հիմքում դնելով պայմանագրային հիմունքները։

    Կարգավորումների նպատակը ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված վայրի կենդնիների մասնագիտացված մոտեցմամբ պահման ապահովումն է, դրանց հետագա ճակատագիրը գիտականորեն հիմնավորված եզրակացության համապատասխան  որոշելն է, խնդրի կարգավորման հարցում պետության բեռի թեթևացումն է, ինչպես նաև խնդրի կարգավորման փոխհամաձայնեցված տարբերակների ամրագրումն է։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

     Առաջարկվող փոփոխություննեով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի`

1) առգրավված կենդանի վայրի կենդանիները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոլորտի լիազոր մարմնի և մասնագիտացված կառույցի հետ կնքված պայմանագրային հիմունքներով ի պահ են հանձնվում մասնագիտացված կառույցի,

2) սահմանվել է մասնագիտացված կառույց, գիտահետազոտական հիմնարկ հասկացությունները,

3) սահմանվել է դրույթ, համաձայն ինչի այդ կենդանիների ճակատագիրը որոշվում է գիտահետազոտական հիմնարկի կողմից տրամադրված մասնագիտական եզրակացության հիման վրա,

4) սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի եզրակացության տրամադրման ժամկետները,

5) սահմանվել է գիտահետազոտական հիմնարկի տրված եզրակացության հիման վրա վայրի կենդանիների վայրի բնություն բաց թողնման, իսկ բաց թողնման ոչ ենթական կենդանիների դեպքում՝ դրանց հետագա պահման ընթացակարգը,

6) ամրագրվել է պարտավորություն, համաձայն ինչի լիազոր մարմինը պարբերաբար մասնագիտական կառույցից ստանում է ի տնօրինություն հանձնված կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն,

7) սահմանվել է նաև դեպք, երբ պետությունն է ստանձնում այդ կենդանիների պահման և հետագա ճակատագրի որոշման պատասխանատվությունը։

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ կսահմանվեն առգրավված կենդանի վայրի կենդանիների պահման, դրանց վայրի բնություն բաց թողնման և հետագա պահպանման և դրանց հետագա տնօրինման իրավակարգավորումները։

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N2168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ  ներկա պահին վերլուծություն հնարավոր չէ իրականացնել, քանի որ դեպքերը կանխատեսել և հետևաբար պլանավորել հնարավոր չէ։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N2168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ  ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առնչությամբ  նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու  անհրաժեշտություն չի առաջանա։

  • Discussed

    13.05.2020 - 28.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Inspection system

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7077

Print