Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2017 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 4.1-ին մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում «և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող`» բառերը փոխարինել «, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած» բառերով.
2) որոշման 1-ին կետը 21-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ ենթակետով.
«22) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումն ավարտած գործազուրկներին` պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկներում, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային, իսկ մասնագիտության պահանջի առկայության դեպքում` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 22 հավելվածի»` համաձայն հավելվածի.
3) որոշման N 11 հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՌԻՍԿ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԱՎԱՐՏԻՆ ՎԵՑ ԱՄԻՍ ՄՆԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ»,
բ. 1-ին կետում «ու աշխատանքից ազատման ռիսկ ունեցող`» բառերը փոխարինել «, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած» բառերով.
4) որոշման N 12 հավելվածի 19-րդ կետում «նախաձեռնությամբ» բառից հետո լրացնել «(բացառությամբ աշխատանքի տեղավորվելու դեպքի)» բառերով.
5) որոշման N 14 հավելվածի`
ա. 2-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերությունում «օր» բառից հետո լրացնել «անընդմեջ» բառը,
բ. 2-րդ կետը 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ ենթակետով.
«12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը:»,
գ. 5-րդ կետի 18-րդ ենթակետում «վերադարձել է արտերկրից, սակայն վերադառնալուց հետո մեկ տարվա» բառերը փոխարինել «առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա» բառերով,
դ. 5-րդ կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ ենթակետով.
«23) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում:»:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկի, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության և շահառուի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
02.06.2017 - 19.06.2017
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Public discussion
02.06.2017 10:51
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 8628
Print