Under development
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՄԱՄԻԿՈՆ ԼԵՎՈՆԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ՍՏԱՆԻՍԼԱՎԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հունվարի 24-ի № 8-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին, որոնք հանդես են գալու ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում որպես առաջատար ֆուտբոլիստներ։
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի ամառային զորակոչից մինրև 2020 թվական ձմեռային զորակոչ տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և 2020 թվականի ամառային զորակոչից մինրև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին։
Մամիկոն Լևոնի Ոսկանյանին և Դավիթ Ստանիսլավի Ասլանյանին հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
-
Discussed
11.05.2020 - 29.05.2020
-
Type
Decision
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 6425
Print