Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի № 231-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին»
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 10-Ի N 231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատելու մասին» N 231-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝
- Հավելվածը լրացնել նոր 51 կետով hետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերը (թվային տախոգրաֆները ներառված են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի փետրվարի 11-ի N 113-Ն որոշմամբ հաստատված օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկում և ենթակա են պարտադիր ստուգաչափման: Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է չափագիտության ազգային մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձանց կողմից:»:
- Հավելվածի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Միջպետական բեռնափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) ստուգում իրականացնող արեստանոցներն արհեստանոցի քարտ (ստուգում կատարելու թույլտվություն) ստանալու համար իրավասու մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝»:
- Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետն:
- Հավելվածը լրացնել նոր 61 կետով hետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆների) ստուգումն իրականացվում է իրավասու մարմնի կողմից ստուգման և վերանորոգման իրավունք ստացած մարմնի կողմից:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
04.05.2020 - 21.05.2020
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 6233
Print