Add to favourites
Under development
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
4 - Agree
-
22 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ) և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպություն 18.07.2017 17:14:33 | Հաշվի առնելով, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում ս.թ. հունիսի 1-ին հանրային քննարկման են ներկայացվել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, ստորև ներկայացնում ենք տվյալ նախագծերի վերաբերյալ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից վերհանած խնդիրներն ու մշակած առաջարկները. 1. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ). 1.1 Խնդիր. Նախագծում տեղ գտած կարգավորումները թույլ են տալիս ենթադրել, որ Նախագիծը չի տարածվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության վրա, և, որ վերջինս չի հանդիսանում կրոնական կազմակերպություն, ինչը խնդրահարույց է խտրականության արգելքի տեսանկյունից: Նախագծի «Օրենքի կարգավորման առարկան» վերտառությամբ 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն Նախագիծը կարգավորում է ՀՀ-ում յուրաքանչյուր անձի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, միևնույն հոդվածի 2-րդ մասի ուժով. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Այս ամենի հետ մեկտեղ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրության դաշտից հանվում է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը: Այնինչ, գործող Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Ստացվում է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը այլևս կիրառելի չի լինելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, այսինքն՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ոլորտը կարգավորող տվյալ օրինագծերը և այնտեղ տեղ գտած մի շարք կարգավորումներ չեն տարածվելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա` հանգեցնելով «կրոնական կազմակերպության» և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակների տարանջատմանը: Չհերքելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գերիշխող դերի ճանաչումն ինքնին չի հակասում միջազգային չափանիշներին, այնուամենայնիվ, գտնում ենք, որ նման օրինագծերով առաջարկվող վերը նշված տարանջատումը խնդրահարույց է կրոնական համայնքների նկատմամբ արդար ու պատշաճ վերաբերմունքի տեսանկյունից ու անհավասար պայմաններ է ստեղծում մի կողմից՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մյուս կողմից՝ այլ կրոնական համայնքների գործունեության համար: Նշենք, որ տվյալ մտահոգությունը բարձրաձայնվել է նաև Վենետիկյան Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հայաստանին ուղղված 2011թ. հոկտեմբերի 17-ի համատեղ կարծիքում, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ նման տարանջատումը անթույլատրելի է, եթե հանգեցնում է նման հատուկ կարգավիճակ չունեցող այլ կրոնական համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման: Առաջարկ. Նախագծի տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքն առաջարկում ենք Նախագծով կարգավորել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության հետ կապված հարաբերությունները՝ նախատեսելով, որ վերջինս նույնպես հանդիսանում է «կրոնական կազմակերպություն»: 1.2 Խնդիր. Նախագծով որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմք է նախատեսվում նաև «պետական անվտանգության» պաշտպանությունը, ինչը չի բխում Հայաստանի՝ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններից: Միաժամանակ, Նախագծով չի ամրագրվում «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը» որպես տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշ: Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը խնդրահարույց են այնքանով, որքանով նշյալ դրույթում, ի թիվս այլոց, որպես տվյալ իրավունքի սահմանափակման հիմք է ամրագրվում «պետական անվտանգություն» եզրույթը: Այնինչ, նշված հիմքով սահմանափակումը չի թույլատրվում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 9-րդ հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի 3-րդ կետով: Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) իր նախադեպային որոշումներից մեկում նշել է, որ ՄԻԵԿ-ով չի թույլատրվում ազգային անվտանգության հիմքով կրոնի ազատության սահմանափակումը և այդ հիմքի չներառումը Կոնվենցիայում արտացոլում է կրոնական բազմազանության առաջնային կարևորությունը, որպես Կոնվենցիայի իմաստով ժողովրդավարական հասարակության հենքերից մեկը : Բացի այդ, միևնույն հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման չափանիշ ընդգրկել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը»՝ համապատասխանեցնելով ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածի 2-րդ կետի ձևակերպմանը : Նշենք, որ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերն օրենսդրության մեջ ամրագրելիս «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» չափանիշի ընդգրկման կարևորությունն ընդգծել է նաև Վենետիկյան հանձնաժողովը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ Հայաստանին ուղղված իր կարծիքում : Առաջարկ. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում գործածվող «պետական անվտանգություն» եզրույթը փոխարինել «հասարակական անվտանգություն» հասկացությամբ՝ ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համահունչ: Միևնույն ժամանակ, նշված դրույթում ավելացնել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը», որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման չափանիշ: 1.3 Խնդիր. Նախագիծն իրավական հիմք է ստեղծում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար՝ առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության քարոզչություն իրականացնել հանրակրթական հաստատություններում, ինչը հակասության մեջ է մտնում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ: Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը սահմանափակվում է, եթե առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են մինչև 14 տարեկան անչափահաս անձինք: Միաժամանակ, «Հանրակրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ օրենքը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: Ստացվում է, որ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սահմանափակումները տարածվում են Հայաստանի բոլոր կրոնական կազմակերպությունների վրա և, քանի դեռ հստակ չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կրոնական կազմակերպություն հանդիսանալու կարգավիճակը, չեն կիրառվում Եկեղեցու կողմից հանրակրթության ոլորտում հնարավոր քարոզչական գործունեության պարագայում: Նշված մոտեցումը ոչ միայն մտահոգիչ է երեխայի մտքի, խղճի և կրոնի դավանանքի ազատության պահպանման տեսանկյունից, այլև չի համապատասխանում Հանրային դպրոցներում ԵԱՀԿ-ի Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքներին և Հայաստանի մի շարք միջազգային պարտավորություններին (Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա և այլն): Առաջարկ. խմբագրել Նախագիծը, վերջինիս կարգավորման առարկա դարձնելով նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որպես կրոնական կազմակերպություն, գործունեությունը, որի վրա հավասարապես կտարածվեն նաև հանրակրթության ոլորտում կրոնական քարոզչության սահմանափակման վերաբերյալ կանոնակարգումները: 1.4 Խնդիր. կրոնական կազմակերպությունների ստեղծման ընթացակարգը կարգավորվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որը հակասության մեջ է մտնում Նախագծի որոշ դրույթների հետ և պարունակում է «հասարակական կազմակերպություն» և «կրոնական կազմակերպություն» իրավական կատեգորիաների նույնացման վտանգ: Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները: Ելնելով կրոնական կազմակերպության, որպես ինստիտուտ, որի միջոցով անձինք իրացնում են իրենց մտքի, խղճի և կրոնի ազատությունը, առանձնահատկությունները գտնում ենք, հասարակական կազմակերպության կարգավիճակի հետ անգամ մասնակի հավասարեցման օրենսդրական փորձերն նպատակահարմար չեն: Բացի այդ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները բովանդակում են այնպիսի դրույթներ, որոնք կիրառելի չեն կրոնական կազմակերպության նկատմամբ, ինչպես օրինակ՝ «կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամ) իրավաբանական անձ» (այնինչ սույն Նախագծի իմաստով կրոնական կազմակերպությունը միայն ֆիզիկական անձանց միավորում է): Առաջարկ. Նախագծից հանել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին հղումը և առանձին դրույթով սահմանել դրանց ստեղծման հետ կապված հարաբերությունները: 1.5 Խնդիր. Նախագծի պահանջն առ այն, որ գրանցվելիս կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ պետք է ամրագրվեն կրոնական կազմակերպության դավանական պատկանելությունը, հավատքի կամ համոզմունքի նկարագրությունը խնդրահարույց է, քանի որ այն կարող է գրանցման կամայական մերժման հնարավորություն ստեղծել Լիազոր մարմնի համար: Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ և 15-րդ կետերը համապատասխանաբար նախատեսում են, որ կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ պետք է ամրագրվեն կրոնական կազմակերպության դավանական պատկանելությունը, հավատքի կամ համոզմունքի նկարագրությունը: Նախագծի իմաստով ստացվում է, որ, եթե տվյալ կետերը չներառվեն կամ, ըստ Լիազոր մարմնի դիրքորոշման ներառվեն ոչ պատշաճ կամ անընդունելի ձևակերպմամբ, ապա դա կարող է հանգեցնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ Իրավաբանական անձանց պետական գրանցման մերժման հիմքերը և կարգը սահմանող 36-րդ հոդվածի խախտմանը: Հետևաբար գտնում ենք, որ կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ կրոնական դավանական պատկանելության և հավատքի կամ համոզմունքի ներառման վերաբերյալ պահանջը պետք է ունենա այնպիսի ձևակերպում, որը կապահովագրի կրոնական կազմակերպությանը Լիազոր մարմնի կողմից կամայական մերժումից (օրինակ՝ գրանցվելիս կրոնական կազմակերպության համար կարող է սահմանվել միայն վերջինիս դավանական պատկանելության, հավատքի կամ համոզմունքի վերաբերյալ Լիազոր մարմին տեղեկատվության տրամադրումը, որն, անկախ բովանդակությունից չի կարող կրոնական կազմակերպության գրանցման մերժման հիմք հանդիսանալ): Հատկանշական է, որ Վենետիկյան Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հայաստանին ուղղված համատեղ կարծիքում նշվել է, մասնավորապես, որ ոլորտը կարգավորող օրենքը չպիտի պարունակի կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ չափազանց մանրամասն տեղեկատվության ներառման պահանջ: Կազմակերպության գրանցման մերժումը՝ պահանջվող ողջ տեղեկատվությունը չտրամադրելու հիմքով չի կարող կիրառվել, որպես գրանցման կամայական մերժման ձև : Առաջարկ. վերաձևակերպել կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ կրոնական դավանական պատկանելության և հավատքի կամ համոզմունքի ներառման վերաբերյալ պահանջը՝ Լիազոր մարմնի կողմից կրոնական կազմակերպության գրանցման կամայական մերժումից խուսափելու նպատակով: 1.6 Խնդիր. Նախագծում առկա հակասությունների արդյունքում կրոնական կազմակերպությունները կարող են զրկվել օտարերկրյա ֆինանսավորման հնարավորությունից: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կրոնական կազմակերպություններին իրավունք է վերապահում դիմել այլ անձանց և կազմակերպություններին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ և տնօրինել դրանք: Միևնույն ժամանակ, Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով կրոնական միավորումները չեն կարող ֆինանսավորվել ՀՀ տարածքից դուրս գտնվող իրենց հոգևոր կենտրոնների և կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց: Նշված կանոնակարգումները համադրելիս ստացվում է, որ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն կրոնական կազմակերպություններն իրավասու են ստանալու այլ կազմակերպություններից (ինչը ընդարձակ հասկացություն է և կարող է մեկնաբանվել նաև որպես ՀՀ տարածքից դուրս գտնվող հոգևոր կենտրոններ) դրամական նվիրատվություն, մյուս կողմից Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասը նրանց զրկում է նման իրավունքից, քանի որ «կրոնական միավորում» եզրույթը Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով ներառում է նաև «կրոնական կազմակերպություն» հասկացությունը: Առաջարկ. վերանայել վերը նշված հակասությունները հիմք ընդունելով նաև Վենետիկյան Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Հայաստանին ուղղված համատեղ կարծիքը, որտեղ կրոնական համայնքների օտարերկրյա ֆինանսավորման բացարձակ արգելքը դիտարկվում է անհիմն ու շեշտադրվում է նման արգելքի անհամապատասխանությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի պահանջներին, այն է՝ «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» բացակայությունը : 1.7 Խնդիր. Նախագիծը գործածում է կրոնական կազմակերպության «անդամ» եզրույթը, ինչն ավելի բնորոշ է հասարակական կազմակերպություններին, բացի այդ պարտավորեցնում է կրոնական կազմակերպություններին իրականացնել իրենց անդամների հաշվառում, իսկ Լիազոր մարմնի պահանջով տրամադրել իր գործունեության մասին փաստաթղթեր, ինչը կարող է տարածական մեկնաբանվել և խախտել կազմակերպության հետևորդների դավանանքի գաղտնիության իրավունքը: Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանվում է, որ կրոնական կազմակերպության հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում` նշում կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին: Նշենք, որ «անդամության» իրավական կատեգորիան կրոնական կազմակերպությունների պարագայում կիրառելի չէ, հաշվի առնելով կրոնական կազմակերպության, որպես ինստիտուտ, յուրահատկությունը: Տվյալ պարագայում, գտնում ենք առավել օգտագործելի են «հետևորդ» և «ծառայող» հասկացությունները, որտեղ Լիազոր մարմին կարող են տրամադրվել միայն «ծառայողների» վերաբերյալ տվյալները, հաշվի առնելով իրենց գործունեության հրապարակայնությունը: Միևնույն ժամանակ, Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն կրոնական կազմակերպությունները պարտավոր են վարել իրենց անդամների հաշվառումը, իսկ 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշվում է, որ կրոնական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի օրինական և պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր գործունեության մասին փաստաթղթեր: Կարծում ենք, որ անդամների հաշվառման պահանջն անհարկի վարչական ծանրաբերռնվածություն է ստեղծում կրոնական կազմակերպությունների համար ինչպես նաև խնդրահարույց է կրոնական կազմակերպության անդամների դավանանքի գաղտնիության իմաստով: Բացի այդ, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ողջամիտ ժամկետում կրոնական կազմակերպության մասին փաստաթղթերի տրամադրման պահանջը լայն մեկնաբանման տեղիք է տալիս և չի բացառում նաև Լիազոր մարմնին կրոնական կազմակերպությունների անդամների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պահանջելու իրավունք վերապահելը: Այնինչ, Մարդու իրավունքների կոմիտեն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածն ու 18-րդ հոդվածի 2-րդ կետը մեկնաբանելիս ընդգծել է, որ ոչ ոք չի կարող պարտադրվել բացահայտել իր կրոնը կամ դավանանքը : Նշյալ պարտավորությունը կարող է առաջանալ խիստ բացառիկ հանգամանքներում (օրինակ՝ կրոնով կամ համոզմունքով պայմանավորված որոշակի իրավունքներից կամ արտոնություններից օգտվելու պարագայում), որոնց ՄԻԵԴ-ն անդրադարձ է կատարել իր համապատասխան որոշումներում : Առաջարկ. խմբագրել «կրոնական կազմակերպության անդամ», հասկացությունը, փոխարենը նախատեսելով «հետևորդ» և «ծառայող» կատեգորիաները, ինչպես նաև հանել կազմակերպության անդամների հաշվառման պահանջն ու հստակեցնել 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝ սահմանելով կրոնական կազմակերպության գործունեության մասին փաստաթղթերի սպառիչ ցանկ: 2. Խնդիր. մի շարք իրավական ակտեր, որոնք ընդգրկված չեն նախագծերի փաթեթում և վերաբերում են ուժային կառույցների ծառայողներին արգելում են վերջիններիս անդամակցությունը որևէ կրոնական կազմակերպության, ինչը հանդիսանում է անձի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում: «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի է), «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով արգելվում է վերոգրյալ ոլորտի ծառայողների՝ կրոնական միության կամ կազմակերպության անդամակցությունը, ինչը ոչ իրավաչափորեն սահմանափակում է Սահմանադրության 41-րդ հոդվածով երաշխավորված յուրաքանչյուր անձի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը, և, բացի այդ չի բխում Հայաստանի միջազգային պարտավորություններից: Ավելին, հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կրոնական կազմակերպություն լինելու հետ կապված ոչ միանշանակ օրենսդրական ձևակերպումները ստացվում է, որ տվյալ արգելքը կարող է չտարածվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների վրա, ինչը խտրականության ակնհայտ դրսևորում է: Առաջարկ. Առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթում ընդգրկել նաև վերը նշված իրավական ակտերում փոփոխությունների նախագծերը, որտեղ հանված է ոլորտի ծառայողների՝ կրոնական միության կամ կազմակերպության անդամակցության արգելքը: 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ). 3.1 Խնդիր. Նախագծով Լիազոր մարմինն իրավունք ունի պատժամիջոցներ կիրառել կրոնական կազմակերպության նկատմամբ, եթե այն չի գործում իր «կանոնադրության նպատակներին» համապատասխան, ինչը լայն հասկացություն է և կարող է ոչ միատեսակ մեկնաբանվել և ոչ կրոնական կազմակերպության օգտին: Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսգրքի 205.3-րդ հոդվածը վերաշարադրել նախատեսելով, որ, եթե կրոնական կազմակերպությունն իրականացնում է կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրավասու է տվյալ կրոնական կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել տարբեր տեսակի պատժամիջոցներ: Գտնում ենք, որ տվյալ նորմը խնդրահարույց է և կարող է հանգեցնել կրոնական կազմակերպության գործունեության անհարկի սահմանափակման, քանի որ «կանոնադրության նպատակներ» եզրույթն ընդհանրական է և կարող է ոչ միատեսակ մեկնաբանվել՝ պարունակելով լիազոր մարմնի կողմից տվյալ հոդվածով սահմանված պատժամիջոցների կամայական և ոչ իրավաչափ ու համաչափ կիրառման վտանգ: Առաջարկ. հստակեցնել «կանոնադրության նպատակներ» եզրույթի իրավական բովանդակությունը: | 1.1 Ընդունվել է ի գիտություն: 1.2 Ընդունվել է ի գիտություն 1.3 Ընդունվել է գիտություն: 1.4 Ընդունվել է: 1.5 Չի ընդունվել: 1.6 Չի ընդունվել: 1.7 Ընդունվել է: 2. Ընդունվել է: 3.1. Ընդունվել է; | Նախագծի իմաստով կրոնական կազմակերպություն են հանդիսանում եկեղեցիները, կրոնական համայնքները, թեմերը, վանքերը և այլ կրոնական կազմակերպությունները: Հետևաբար Նախագիծը տարածվում է բոլոր կրոնական կազմակերպությունների վրա: 1.2. ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով «պետական անվտանգությունը» նշվել է որպես այս իրավունքի սահմանափակման նպատակ: Ինչ վերաբերում է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը», որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման չափանիշ, ապա իրավակիրառ պրակտիկայում այդ չափանիշը պարտադիր քննարկման առարկա կդառնա, որպես հիմնական իրավունքների սահմանափակման չափանիշ, երաշխավորված միջազգային կոնվենցիաներով: Նախագծում այդ մասով ևս կատարվել է փոփոխություն: 1.3.«Հանրակրության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը չի կարող մտնել այդ դեպքերի մեջ, քանի որ այն վերաբերում է ոչ թե կրոնական քարոզչությանը, այլ Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը: 1.4 Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 1.5 Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը չի կարող հանդիսանալ կրոնական դավանաբանությունը փորձաքննող մարմին: Պատահական չէ, որ Նախագիծը, որպես կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ նշվող տեղեկություն օգտագործել է <<հավատքի կամ համոզմունքի նկարագրությունը>> բառերը: Այսինքն, կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ պետք է նշվի տվյալ կրոնական կազմակերպության դավանական պատկանելիությունը և նկարագրվի հավատքը կամ համոզմունքները: 1.6 Նախագծում օտարերկրյա հոգևոր կենտրոնի կողմից ֆինանսավորվելու արգելքը պահապնվել է՝ հաշվի առնելով կրոնական կազմակերպությունների գործունեության առարկան, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորման դեպքում հնարավոր ռիսկերը: 1.7 Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 2, Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 3.1. Նախագծում կատարվել են համապատասխան գործողություններ: |
2 | ԵՐԵՎԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ 01.07.2017 17:28:25 | Մասնակցելով Հունիսի 16-ին ՙԽղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ քննարկմանը , հնչեցված տարբեր, ինչպես նաև մեր կարծիքներին Դուք քաջատեղյակ եք: Մեր ՝ Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության կողմից ներկայացված են նաև դիտողություններն ու առաջարկությունները ՀՀ Արդարադատության նախարարության կողմից 01.06.2017թ. ներկայացված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ փաթեթում: Սակայն ցանկանում ենք հավելյալ ձևով ներկայացնել Երևանի Ավետարանական Եկեղեցու կողմից առաջարկները՝ օրենքի նախագծի վերաբերյալ: 1. Պատմականորեն, ինչպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, այնպես էլ ոչ պակաս նաև Հայաստանյայց Ավետարանական և Կաթողիկե համայնքները սփյուռքում և Հայաստանում ունեցել են իրենց ազգապահպան և հայրենանվեր գործունեությունն են ծավալել: Հետևաբար, այս փաստից ելնելով , մեր ցանկությունն է որ օրենքի մեջ այս երկու հարանվանությունները սահմնավեն որպես եկեղեցիներ և ոչ թե կրոնական կազմակերպություններ: 2. Ինչպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն տրված են մենաշնորհներ և ցուցադրվում է պետական աջակցություն / ազատված է հողի հարկից և գույքահարկից և այլն/ , այնպես էլ Ավետարանական և Կաթողիկե եկեղեցիներին պետք է ցուցադրվեր նման աջակցություն՝ արդարության սկղբունքը պահպանելու համար: Սա կարելի է կարգավորել մասնավոր որոշումով կամ օրենքով: 3. Ստեղծել ՀՀ Կառավարությանը կից Ազգային Եկեղեցական խորհուրդ՝ կազմված երեք հարանվանություններից՝ Հայաստանյայց Աառքելական, Ավետարանական և Կաթողիկե եկեղեցիների: Ստեղծել մի մարմին,որը միացյալ և իրավահավասար արժեքներով կղեկավարի Հայաստանում միջհարանվանական գործունեությունները: 4. ՙԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը՚ որի նախագահության պաշտոնը ստանձնում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, իր համագործակցությունն ու ընդունելությունը , քրիստոնեական սերն է ցույց տալիս օտարերկրյա ազգերի և կրոնների նկատմամբ, ինչը բացակայում է Հայաստանում հայ քույր եկեղեցիների նկատմամբ Ողջունելի պիտի լիներ , որ նմանատիպ կառուցողական և հարգալից վերաբերմունք Հայաստանյայց Առաքելական ,ինչպես նաև ՀՀ Կառավարության , Հայաստանյայց Ավետարանական և Հայաստանյայաց Կաթողիկե քույր համայնքների նկատմամբ:: 5. Երևանի Ավետարանական եկեղեցին անցյալում ունեցել է դառը փորձառություն, երբ Էջմիածինը ուղղակիորեն խոչընդոտելու ազդեցություն է ունեցել ԵԱԵ-ի բարեգործական առաքելության վրա և անկախ նրանից , որ պետությունը ՙանկախ ՚ է Առաքելական եկեղեցուց, Կառավարության Մարդասիրական հանձնաժողովը , որը կազմված էր երեսուն անդամներից 2009թ նոյեմբերին , ծրագիրը չվավերացրեց ՝ տալով ՙհոգևորսություն ՚ անվանումը / կից ներկայացնում ենք որոշումը/ : Շատ ցավալի է , որ պետությունը չի աջակցում բարեգործական ծրագրերին, որոնք արվում են Հայաստանի համար, ելնելով եկեղեցու կողմից ճնշումներից և ենթարկվում է եկեղեցուն: Սրա հետևանքով մեր եկեղեցին կրեց շատ վնասներ, և զուգահեռաբար Հայաստանի երեխաները զրկվեցին այս մեծ ծրագրից, որը գործում էր շուրջ 15 տարի,և 1.500.000 նվերների քանակով : Կառավարությունը պետք է անկախ և ինքնավար լինի, և ճնշման միջոց չդառնա քույր եկեղեցիների համար: 25 տարիների փորձառություններից ելնելով ,մենք կարող ենք ասել , որ Հայաստանի Հանրապետության կողմից օրենքի երաշխավոր կիրառումը բացակայում է: Որպես ամփոփում , նշենք եթե այս օրենքը ,որը նախատեսվում է ընդունել , չի ազդելու Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու վրա, ապա մենք ևս համաձայն ենք , որ նման կերպով խտրականություն կդրսևորվի Հայաստանի քաղաքացիների մի մասի համար ավելի բարենպաստ պայմաններ ընձեռելով և սա կարող է ատելություն և թշնամանք սերմանող անդրադարձ ունենա: Հետևաբար օրենքը պետք է իրավահավասար մոտեցում ցուցաբերի և երեք համայնքները պետք է ունենան իրավահավասար իրավունքներ և պատասխանատվություններ պետության և հանրության կողմից: | 1. Ընդունվել է ի գիտություն: 2. Ընդունվել է ի գիտություն: 3. Ընդունվել է ի գիտություն: 4. Ընդունվել է ի գիտություն: | 1. Նախագծում սահմանվել է, որ կրոնական կազմակերպություններն են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները: |
3 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:52:51 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 1. Կրոնական կազմակերպությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբերակված կարգավիճակները Ներկայացված Նախագիծը հիմք է տալիս պնդելու, որ մտքի, խղճի և կրոնի ազատության, ինչպես նաև կրոնական միավորումների իրավունքների ու պարտականնությունների կարգավորումները չեն տարածվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) և դրա հետևորդների վրա: Տարանջատելով կրոնական կազմակերպությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակները՝ Նախագիծը ենթադրում է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվելու է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ ՀԱՍԵ գործունեությունը՝ բացառապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Թեև պատմականորեն ձևավորված և գործող ավանդական եկեղեցիների հետ հարաբերություններն առանձին կարգավորելու փորձն ընդունված է միջազգային պրակտիկայում, կրոնի ազատության ոլորտը կարգավորող «մայր օրենքը» պետք է հավասարապես տարածվի նաև տվյալ եկեղեցու վրա, որպեսզի բացառվի խտրականությունն ու այլ կրոնական կազմակերպությունների/համայնքների նկատմամբ անարդար և խտրական վերաբերմունքի դրսևորումը: Այս պարագայում ոլորտը կարգավորող և հարակից այլ օրենքներում առկա որոշակի կարգավորումներ չեն տարածվելու ՀԱՍԵ վրա: Կրոնական պատկանելության հիմքով տվյալ խտրական մոտեցումը հակասում է առաջին հերթին ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դաշնագրերով և այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին: Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքում նշվում էր, որ չնայած նրան, որ ՀԱՍԵ-ի ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելը չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այդ քաղաքականությունը չպետք է հակասի հավասարության և կրոնի ազատության սկզբունքներին (European Commission for Democracy Through Law. 2015. “First Opinion on the Draft Amendments to the Constitution (Chapters 1 to 7 and 10) of the Republic of Armenia.” http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2015)037-e): Առաջարկություն. Նախագծով ամրագրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը որպես կրոնական կազմակերպություն և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորել սույն Նախագծով: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի իմաստով կրոնական կազմակերպություն են հանդիսանում եկեղեցիները, կրոնական համայնքները, թեմերը, վանքերը և այլ կրոնական կազմակերպությունները: Հետևաբար Նախագիծը տարածվում է բոլոր կրոնական կազմակերպությունների վրա: |
4 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:58:19 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 2. Խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը Նախագծի 5-րդ հոդվածով ամրագրվող խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակումը «պետական անվտանգության» հիմքով հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ): Նման սահմանափակումը չի բխում ՄԻԵԿ-ով թույլատրվող սահմանափակման շրջանակից, փոխարենը ՄԻԵԿ-ը նախատեսում է սահմանափակում, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ ի շահ հասարակական կարգի: Օրենսդրությամբ նախատեսված «պետական անվտանգության» հիմքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) իր վճիռներից մեկում դիրքորոշում է հայտնել, որ պետությունը չի կարող օգտագործել միայն ազգային անվտանգության պաշտպանության անհրաժեշտության փաստարկը՝ սահմանափակելու համար անձի կամ մի խումբ անձանց կրոնի արտահայտման իրավունքը (Nolan and K. v. Russia, § 73): Առաջարկություն. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել ՄԻԵԿ 9-րդ հոդվածի 2-րդ մասին՝ բացառելով «պետական անվտանգությունը» որպես իրավունքի սահմանափակման հիմք և: | Չի ընդունվել: | ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով «պետական անվտանգությունը» նշվել է որպես այս իրավունքի սահմանափակման նպատակ: |
5 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:58:19 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 3. Կրոնական կազմակերպությունների նկատմամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կիրառումը Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է կրոնական կազմակերպությունների հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները՝ հաշվի չառնելով տվյալ հարաբերությունների առանձնահատկությունները: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան ՀԿ-ների ստեղծման, գործունեության հետ կապված հարաբերություններն են, իսկ հասարակական կազմակերպությունը տվյալ օրենքի իմաստով ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) և (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Մինչդեռ, կրոնական միավորումներն իրենց բնույթով առանձնահատուկ միավորներ են՝ ստեղծված իրացնելու անձանց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը: Ուստի, որևէ կերպ հիմնավորված չէ կրոնական կազմակերպությունների վրա որևէ մասով տարածել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը: Ելնելով նրանից, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են կրոնական կազմակերպությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, իսկ այդ օրենքով լիազոր մարմինը ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն է, Նախագծով ՊԵԿ-ը դառնում է կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում է լիազոր մարմին: Ավելին՝ Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպությունը լուծարվում է դատարանի կողմից՝ Լիազոր մարմնի դիմումի հիման վրա, եթե ի հայտ են եկել 5-րդ հոդվածով սահմանված մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը: Ակնհայտ է, որ լիազոր մարմինը՝ ի դեմս ՊԵԿ-ի իրավասու չէ որոշելու, թե արդյոք եղել է նման խախտում, առավել ևս, որ ըստ կանոնադրության ՊԵԿ-ը նման գործառույթ իրականացնելու լիազորություն չունի, իսկ Սահմանադրության համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Առաջարկություն. Նախագծի 8-րդ հոդվածից հանել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին հղումը՝ բացառելով կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների կարգավորումը տվյալ օրենքով: | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
6 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:58:19 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 4. Կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է կրոնական միավորումների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող իրենց հոգևոր կենտրոնների կողմից: «Հոգևոր կենտրոն» եզրույթի անորոշությունը կարող է հանգեցնել օտարերկրյա ֆինանսավորման ոչ իրավաչափ սահմանափակման: Բացի այդ, պարզ չէ, թե ինչպես է այս կարգավորումը տարածվելու ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների վրա, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են այլ երկրում: Նման կարգավորումը կարող է խախտել ազգային փոքրամասնությունների ինքնության և կրոնի պահպանման ուղղությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունները: Ավելին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքներից մեկում նշվել է, որ միջազգային սկզբունքները չեն արգելում պետությանը որոշակի սահմանափակումներ կիրառել, պետությունը պետք է թույլ տա կրոնական միավորումներին գումար հայթայթել օրենսդրությամբ չարգելված դեպքերում և կարգով: Առավել ևս տվյալ սկզբունքը հավասար կերպով պետք է տարածվի բոլոր կազմակերպությունների նկատմամբ (Guidelines for Legislative Reviews of Laws Affecting Religion or Belief, http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL(2004)061-e): Առաջարկություն. Բացառել Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող՝ կրոնական միավորումների ֆինանսավորման սահմանափակումը: | Չի ընդունվել: | Նախագծում օտարերկրյա հոգևոր կենտրոնի կողմից ֆինանսավորվելու արգելքը պահապնվել է՝ հաշվի առնելով կրոնական կազմակերպությունների գործունեության առարկան, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորման դեպքում հնարավոր ռիսկերը: |
7 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:58:19 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 5. Անձնական տվյալների գաղտնիության պահպանումը Նախագծով նախատեսված կրոնական միավորումների պարտականությունները մտահոգություն են առաջացնում անձնական տվյալների գաղտնիության պահպանման տեսանկյունից: Մասնավորապես՝ Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը պարտադրում է կրոնական կազմակերպություններին վարել իրենց անդամների հաշվառումը, իսկ նույն հոդվածի 3-րդ կետով կրոնական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի օրինական և պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իրենց գործունեության մասին փաստաթղթեր: Նման լայն ձևակերպումները իրավունք են տալիս Լիազոր մարմնին կրոնական կազմակերպությունների անդամների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պահանջել: Սա հակասում է աձնական տվյալների գաղտնիության, այս պարագայում՝ համոզմունքների գաղտնիության պահպանման սկզբունքին, որը ենթադրում է, որ «ոչ ոքի չի կարելի պարտադրել բացահայտել իր մտքերը կամ որևէ կրոնի կամ համոզմունքի պատկանելությունը» (CCPR/C/21/Rev. 1/Add (1993), at para. 3): Այս մոտեցումը նաև ամրագրված է ՄԻԵԴ որոշումներով, համաձայն որոնց անձնական տվյալների գաղտնիության սահմանափակումները օրինաչափ են միայն երկու դեպքում. 1) երբ պետական աշխատանքի դիմած թեկնածուների համոզմունքները կարող են անհամատեղելի լինել պաշտոնի հետ (Vogt v. Germany, §§41-68), 2) երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված որևէ հատուկ արտոնությունից օգտվել ցանկացողը պետք է հիմնավորի իր համոզմունքները (Kosteski v. “the former Yugoslav Republic of Macedonia”, §39). Առաջարկություն. Նախագծի 11-րդ հովածի 2-րդ մասից հանել 1-ին կետը և հստակեցնել նույն մասի 3-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը: | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
8 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:58:19 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 6. Միավորումների ազատությունը Նախագծի որոշ կարգավորումներ ենթադրում են միավորումների ազատության անհարկի սահմանափակումներ: Այսպես, Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ միավորումը չի օգտվում կրոնական կազմակերպության համար նախատեսված իրավունքներից: Միևնույն ժամանակ, հոդվածով որպես կրոնական կազմակերպություն գրանցվելու նախապայման է սահմանված առնվազն 150 անդամների առկայությունը: Ամրագրված իրավունքների և պարտականությունների տարբերակումը գրանցված և չգրանցված կրոնական միավորումների հանդիսանում է պետության կողմից չարդարացված միջամտություն միավորումների գոյությանը և խախտում է ՄԻԵԿ-ով նախատեսված միավորումների ազատության սկզբունքները: Այս տեսակետից կրոնի ազատության իրավունքը, որի մեջ է մտնում ուրիշների հետ կրոնը դավանելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալները կարող են ազատորեն միավորվել՝ առանց պետության կամայական միջամտության, և որ կրոնական միավորումների անկախ գոյությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անբաժանելի մասը և պաշտպանվում է ՄԻԵԿ-ի 9-րդ հոդվածով (Metropolitan Church of Bessarabia and others v. Moldova, §118): Առաջարկություն. Բացառել միավորումների ազատության սահմանափակումները՝ Նախագծից հանելով 6-րդ հոդվածի 3-րդ մասը: | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
9 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:58:19 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 7. Խոսքի ազատության սահմանափակումը Նախագծին կից փաթեթով մշակված ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի 2-րդ հոդվածը լուրջ սահմանափակում է ենթադրում խոսքի ազատության իրացման տեսակետից: Մասնավորապես, նախագիծը սահմանում է ՀԱՍԵ-ի բացառիկ իրավունքը ՀԱՍԵ-ի դավանաբանության պաշտոնական լուսաբանումը իրականացնելու համար: Սույն կարգավորման մեջ, նախևառաջ, անհասկանալի է «պաշտոնական լուսաբանում» եզրույթը, որի մեկնաբանությունը կարող է հիմք հանդիսանալ զանգվածային լրատվությամբ իրականացվող ցանկացած լուսաբանման սահմանափակման համար՝ արդյունքում ոտնահարելով բազմակարծությունն ու խոսքի ազատությունը (Jerusalem v. Austria, §§38-47): Առաջարկություն. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքում փոփոխությունների Նախագծից հանել 2-րդ հոդվածը: | Չի ընդունվել: | Դավանաբանության պաշտոնական լուսաբանման բացառիկ իրավունք վերապահված չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն: |
10 | Մարիամ Վարդանյան 26.07.2017 12:58:19 | ԲՀՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ դիտարկումները և առաջարկությունները 8. Կրոնական քարոզչությունը կրթական հաստատություններում Նախագիծը նախատեսում է կրոնական քարոզչության սահմանափակում կրթական հաստատություններում, որը սակայն չի տարածվում ՀԱՍԵ-ի վրա: Այսպես, Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանափակում է կրոնի ազատությունը, եթե առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են մինչև 14 տարեկան անչափահաս անձինք: Միաժամանակ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: Բացի այդ, ՀԱՍԵ-ն իրավունք ունի պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները: Հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները (Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա, http://www.osf.am/wp-content/uploads/2014/04/H_Hovhannisyan_Research-.pdf) ցույց են տալիս, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան չի բավարարում հանրային կրթության մեջ բազմակարծությունն ու հանդուրժողականությունը խթանելու և հրահանգավորումը արգելելու նպատակներին (W. and D.M., M. and H.I. v. the United Kingdom; C.J., J.J and E.J. v. Poland; Bernard and others v. Luxembourg): Ու թեև կրթության կազմակերպումը կարող է արտացոլել պատմական ավանդույթը և հասարակության գերիշխող կրոնական պատկանելությունը, դասավանդվող առարկան չպետք է պարունակի կրոնական քարոզչություն և հետապնդի հրահանգավորման նպատակ, իսկ գերիշխող կրոնի (այս դեպքում՝ ՀԱՍԵ) և այլ կրոնների ներկայացվածությունը ուսումնական ծրագրում չպետք է որակապես տարբերվի: Առաջարկություն. Նախագծով ամրագրել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ կետը տարածվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա: | ||
11 | ՀԱՑ ԿԱԹՈՂԻԿԷ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈԻՍԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՒՐՈՊԱՑԻ 26.07.2017 15:05:28 | ՀՀ Արդարադատութեան նախարար Պրե. Դավիթ Հարութիւնեան Հարգելի տիար Հարութիւնեան, Ստացանք <Խդճի ազատութեան եւ կրօնական կազմակերպութիւնների մասին Հայաստանի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին> 01/06/2017թ.օրէնքի նախագիծը: Ուսումնասիրելուց յետոյ, այս անդրադարձութիւններե ենք ուզում յանձնել Ձեր ուշադրութեանը: Նախ կանդրադառնանք, որ զլխաւոր բանաձևման մէջ կօգտագործուի <Մտքի խղճի և կրօնի ազատութիւն>: Մտքի ազատութիւնը ընկած է մյուս ազատութիւնների հիմքում, ներաոեալ կրօնի ազատութեաև, խօսքի ազատութեան և ազատ արտահայտուելու իրավունքի, ինչպես նաև հանդուրժողականութեան հիմքում, լինելով աքսիոմա բազմաթիւ այլ ազատութիւնների մտքի ազատութիւնը ամենևին պարտադիր պայման չէ աշխատելու և գոյատևելու համար: Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան մարդու իրավունքների կոմիտեն հայտարարում է, որ <տարբերում է մտքի, խղճի, կրոնի կամ համոզմունքի ազատութիւնը դաւանանք կամ համոզմունքներ ունենալու ազատութիւնից>: Ուստի կը նախընտրեինք, որ զլխաւոր բանսւձեւման մէջ լիներ <Խղճի և կրօնի ազատութիւն>: Սոյն օրէնքի նախագծում հոդուած 3 կետ 1 ում նշուած է <կրօևական միաարումներ>, որ <կրօնական կազմակերպութիւններից> տարբերւում են միայն ֆինանսական որոշ սահմանափակումներով, սակայն միաւորումների ներքոյ նկատում ենք վտանգաւոր նախադրեալներ հայ ինքնութեանը, աւանդութեանը հակասող տարերի ներթափանցման համար: ՀՀ անվտանգութեան նախանձախնդիր, ինչպես նաև ազգի ամբողջականութեան պահպանությամբ տոգորուած, թոյլ չտալու համար, որ այն մասնատուի, խնդրում ենք սահմանափակել <տարածելու, քարոզելու և ուսուցանելու> հնարաւորութիւնը կրօեակաե միաւորումներին, ինչպես նաև որպէս կրօնական կազմակերպութիւն գրանցել միայն այն կրօնական ուղղութիւնները, որ հայ ժողովրդի պատմութեան վերջին հարիւրամեակին ծանօթ են: Միաժամանակ, կը յորդորենք, որ բոլոր այն կրօնական կազմակերպութիւնները, որ դաւանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատոյ դաւանանքը, պահելով աստուածային պատուիրանները, Եկեղեցւոյ խորհուրդները և ծէսը, առանձնայատուկ սահմանադրական կաևոնադրութեամբ օժտուեն, ի տես Հայ Ընդհանրական Եկեղեցւոյ միասնականութեան, առանց զանց անելու Հայ Առաքելական Եկեղեցւոյ առանձնաշնորհումները: Այս կեաի մէջ յայտնում ենք մեր համոզմունքը, որ Հայ Առաքելական Եկեղեցւոյ առանձնաշնորհումները մնան աևջատ և անկախ բոլոր կրօնական կազմակերպութիւններին տրվող իրավունքներից և պարտականութիւններից: Վերոնշուած բոլոր կետերին ամփոփում տալով կնկատենք, որ մարդու իրավունքների ծիրից ներս է նաև ազգային ինքնութեան, պատկանելիութեան և մշակույթի պահպանութիւնը և սրանց անմիջական կրողը և վտխանցողը նախ Հայ Եկեղեցին է և սրանց եղծումը և խաթարումը ազգի բարոյական արժե համակարգի, նոյնպէս նկատւում է մարդու իրավունքների կոպիտ խախտում: Մտածում ենք, որ առաւել նպատակայարմար կը լիներ, եթէ կրօնական կազմակերպութիւնների լիազօր մարմինը լիներ արդարադատութեան նախարարութեան գերատեսչութիւնից և ոչ թէ սոյն օրէնքի նախագծում հոդուած 3 կետ 3 ում նշուած ՀՀ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Նկատելով, որ օրէնքի նախագծում էլ գլուխ 3 հոդուած 6 ում նշուած է, որ կրօնական կազմակերպութիւնն ունի ոչ առևտրային կազմակերպութեան կարգավիճակ և անկախ սրանից էլ կրօնական կազմակերպութիւնները հեռու են ֆինանսա-ստնտրական ոլորտից: Ի վերջոյ, կառչած մնալով Սահմանադրութեան հողված 17. Պետութիւնը ն կրօնական կազմակերպութիւնները 1. Հայաստանի Հանրապետութիւնում երաշխավորվում է կրոնական կազմակերպութիւնների գործունեութեան ազատութիւնը: 2. Կրօնական կազմակերպութիւններն անջատ են պետութիւնից: | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը (հետայսու նաև՝ Նախագիծ) թեև վերաբերում է մտքի, խղճի, կրոնի ազատությանը, սակայն այնուամենայնիվ չի տարածվում Հայաստանյայց առաքելական եկեղեցու վրա։ Հետևապես, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը խտրական մոտեցում է ցուցաբերում/անհավասար պայմաններ է ստեղծում Հայստանյաց առաքելական եկեղեցու և այլ կրոնական ուղղությունների/կրոնների միջև, որը չունի տարբերակման որևէ օբյեկտիվ հիմք։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հանդիսանում է քրիստոնեական համայնքներից մեկը, որը պատկանում է Ուղղափառ եկեղեցիների խմբին։ Առաքելական եկեղեցու՝ Հայաստանի Հանրապետության ազգային եկեղեցի լինելու հանգամանքը չի կարող հանդիսանալ այլ կրոնների/համոզմունքների համեմատ առավել լայն իրավունքների և ազատությունների սահմանման համար հիմք։ Եթե հղում անենք 2007թ․ փետրվարի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներին, ապա կտեսնենք, որ Հայստանյաց առաքելական եկեղեցին ի տարբերություն Նախագծով կրոնական միավորումներին և կազմակերպություններին վերապահված իրավունքներին և պարտականություններին, օգտվում է առավել լայն իրավունքներից (Տե՛ս «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածները http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=32513)։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը պաշտպանում է յուրաքանչյուրի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը։ Այդ իրավունքներն անխախտելի են, ինչպես և սեփական կրոնը կամ համոզմունքը փոխելու իրավունքը։ Գոյություն ունի կրոնի և համոզմունքների մեծ բազմազանություն, ուստի կարևոր է ընդգծել, որ մտքի խղճի, կրոնի ազատության իրավունքը հավասարապես պաշտպանում է ոչ միայն ավանդական կրոնի տեսակները, այլև թեիստական, ոչ թեիստական և աթեիստական համոզմունքները, ինչպես նաև որևէ կրոն կամ համոզմունք չդավանելու իրավունքը։ Նախագծի վերնագիրը, նախագծի 1-ին հոդվածով սահմանվող օրենքի կարգավորման առարկան չի բացահայտում մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի ողջ էությունը և իր բնույթով խտրական վերաբերմունք է ցուցաբերում այնքանով, որքանով նույն Նախագծով չի կարգավորում նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ կապված հարաբերությունները։ Բացի այդ, օրենքի նախագծի ուսումնասիրությունը, թույլ է տալիս պնդելու, որ Օրենքի նախագծով կարգավորվում են ոչ միայն կրոնական կազմակերպությունների ստեղծման և դրանց գործունեության հետ կապված հարաբերությունները, այլև սահմանված են կրոնական միավորումների (առանց իրավաբանական անձի կարգավիճակի) ստեղծման և դրանց գործունեության վերաբերյալ իրավակարգավորումները (Նախագծի գլուխ 3)։ Այսինքն, ստացվում է, որ կարգավորման առարկայից դուրս են մնացել կրոնական միավորումները «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին: Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հոդվածները կարող են ունենալ վերնագրեր: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը։ Ելնելով վերոգրալից, առաջարկում ենք Օրենքի կարգավորման առարկա դարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված հարաբերությունները և շրջանառությունից հանել 2007թ․ փետրվարի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքը, Օրենքի նախագծի 1-ին հոդվածից ամբողջությամբ հանել 2-րդ մասը, Օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կրոնական կազմակերպությունների» բառակապակցությունից առաջ լրացնել «կրոնական միավորումների» բառերով։ | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի իմաստով կրոնական կազմակերպություն են հանդիսանում եկեղեցիները, կրոնական համայնքները, թեմերը, վանքերը և այլ կրոնական կազմակերպությունները: Հետևաբար Նախագիծը տարածվում է բոլոր կրոնական կազմակերպությունների վրա: |
13 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | Օրենքի նախագծի 3-րդ հոդվածը սահմանում է օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները՝ կրոնական միավորում, կրոնական կազմակերպություն, լիազոր մարմին։ Գտնում ենք, որ օրենքի նախագծի էությունը ճշգրիտ ներկայացնելու՝ ընթերցողի համար անորոշ տպավորություն չստեղծելու նպատակով անհրաժեշտ է քննարկվող հոդվածը լրացնել հետևյալ հասկացություններով՝ կրոնական միավորման/կազմակերպության հետևորդ/անդամ, անդամավճար,նվիրաբերություն։ Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Օրենքի նախագծի 3-րդ հոդվածում սույն օրենքի իմաստով սահմանել․ կրոնական միավորման/կազմակերպության հետևորդ/անդամ հասկացության բովանդակությունը, անդմավճար և/կամ նվիրաբերություն հասկացությունների բովանդակությունը։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
14 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | Մտքի խղճի և կրոնի ազատության իրավունքը սերտորեն կապված է այլ հիմնարար իրավունքների և ազատությունների հետ, ինչպիսիք են արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորումների ազատությունը, խտրականության արգելքը։ Ընդ որում, սեփական ընտրությամբ կրոն ընտրելը կամ փոխելը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակումների։ Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը սահմանում է մտքի խղճի և կրոնի ազատության ապահովման երաշխիքները։ Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բոլորը անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից, կրոնական պատկանելությունից կամ համոզմունքներից հավասար են օրենքի առջև: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ցանկացած խտրականություն՝ պայմանավորված անձի կրոնական պատկանելությամբ կամ կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքից արգելվում է։ Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի թիվ 12 Արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելու խտրականության համընդհանուր արգելումը։ Միայն Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը բավարար չէ ապահովելու մտքի, խղճի, կրոնի հիմքով խտրականության արգելքը։ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, որի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ոստիկանության ծառայողը իրավունք չունի լինել որևէ (…) կրոնական կազմակերպության անդամ (…) իր ծառայողական դիրքն օգտագործել կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս (…) կրոնական գործունեություն իրականացնել: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի լինել որևէ (…) կրոնական կազմակերպության անդամ, իսկ նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի պաշտոնական դիրքն պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ (…) կրոնական (…) միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության։ Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է զինվորական ծառայության բովանդակությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը սահմանում է որևէ կրոնական միավորմանը զինծառայողի անդամակցության արգելքը։ Նշված հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը սահմանում է զինծառայողի պաշտոնական դիրքն ի շահ կրոնական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչությանն օգտագործելու արգելքը։ Հարկ է նշել, որ նույն հոդվածը սահմանում է նաև զինծառայողի կողմից կրոնական միավորումներ կազմակերպելու արգելքը։ Բոլոր վերոշարադրյալ օրենքներում սահմանված կրոնական կազմակերպություններին/միավորումներին անդամակցելու, դրանք կազմակերպելու արգելքը խտրականության ակհնայտ դրսևորումներ են, որոնք հակասում են մարդու իրավունքների սկզբունքներին։ Բազմիցս բարձրաձայնվել է խտրականության դեմ պայքարի առանձին համապարփակ օրենք ունենալու անհրաժեշտության մասին, որը նաև Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է ստանձնած միջազգային պարտավորություն։ Հաշվի առնելով խնդրի արդիականությունը, որպես Նախագծով սահմանված խտրականության արգելի երաշխիք, անհրաժեշտ է Նախագծին կից ներկայացնել նաև վերոգրյալ իրավական ակտերում՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Զինվորական ծառայության անցնելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթ։ Առաջարկում ենք Սույն նախագծին կից ներկայացնել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Զինվորական ծառայության անցնելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթ՝ նշյալ իրավական ակտերում իրենց բնույթով խտրական դրույթները վերացնելու և մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքն ապահովելու նպատակով։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
15 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | Նախագծի 5-րդ հոդվածը սահմանում է մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը։ Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն սույն հոդվածով սահմանված դեպքերում պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն հիմքերը, որի համաձայն նշված իրավունքի ազատությունը սահմանափակվում է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը առանձնացնում է հետևյալ նախապայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող է խոսք լինել մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ։ Դրանք պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝ սահմանված է օրենքով, հետապնդում է իրավաչափ նպատակ, անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների։ Որպեսզի այս կամ այն սահմանափակումը լինի օրենքով նախատեսված անհրաժեշտ է, որ օրենքի դրույթը լինի բավարար չափով մատչելի և կանխատեսելի։ Ընդ որում, օրենքով նախատեսված սահմանափակումը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և կիրառվի միայն կոնկրետ իրավաչափ նպատակին հասնելու համար և լինի համաչափ հետապնդվող նպատակին։ Որպեսզի միջամտությունը լինի համաչափ հետապնդվող նպատակին, անհրաժեշտ է ողջամիտ կապ պետական քաղաքականության նպատակի և միջոցների միջև, որոնք օգտագործվում են այդ նպատակին հասնելու համար (Տե՛ս Kokkinakis v. Greece http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57827/Wingrove v. the United Kingdom http://hudoc.echr.coe.int/eng?i=001-58080/Svyato-Mykhaylivska Parafiya v. Ukraine http://hudoc.echr.coe.int/eng?i=001-81067)։ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը սահմանափակվում է, եթե առկա են հավաստի տվյալներ, որ անձը կամ անձանց խումբը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ կամ մասնակցում, կազմակերպում է այնպիսի կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործողություն կամ հարկադրել դավանափոխությանը։ Նշված սահմանափակման հիմքը չի համապատասխանում իրավական կանխատեսելիության և որոշակիության սկզբունքին, պարզ չէ, թե ինչպես են մշակվելու այդ տվյալները և ով է որոշելու դրանց հավաստիությունը և այլն։ Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասին․ «Մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակության անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյական նորմերի կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»։ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասից ամբողջությամբ հանել 2-րդ կետը։ | Ընդունվել է մասնակի: | Ինչ վերաբերում է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը», որպես մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման չափանիշին, ապա իրավակիրառ պրակտիկայում այդ չափանիշը պարտադիր քննարկման առարկա կդառնա, որպես հիմնական իրավունքների սահմանափակման չափանիշ, երաշխավորված միջազգային կոնվենցիաներով |
16 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը սահմանում է մտքի, խղճի, կրոնի ազատության երաշխիքները։ Նշված հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է ծնողների իրավունքը ապահովելու իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը ծնողների համոզմունքներին համապատասխան մինչև նրանց 14 տարին լրանալը: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կից թիվ 1 Արձանագրության 2 հոդվածը սահմանում է՝ ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը։ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը։ Սույն հոդվածը վերաբերելի է ցանկացած պետության կրթության և ուսուցման ոլորտներում իրականացվող գործառույթների հետ, որը չի թույլատրում տարբերարակված մոտեցում կրոնական ուղվածության և ընդհանուր առարկաների միջև: Պետության վրա պարտավորվածություն է դրվում հարգելու ծնողների կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքները ողջ պետական կրթական ծրագրի ընթացքում (The Case of Kjeldsen, Busk Madsen and Pedersen v. Denmark, ECtHR Judgment of 7 December 1976 (Application No. 6303/05), para. 51 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57509): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարզաբանել է, որ տվյալ պարտավորությունը վերաբերվում է ոչ միայն կրթության բովանդակության և կարգի ապահովմանը, այլ նաև կրթության կատարման պետության բոլոր «գործառույթներին»: Հոդվածում օգտագործվող «հարգանքը» նշանակում է ավելին, քան «ընդունել» կամ «հաշվի առնել»: Բացի անգործությունից և չմիջամտությունից, դա ենթադրում է նաև պետության պոզիտիվ պարտավորության շրջանակներում համապատասխան գործողությունների իրականացում (The Case of Campbell and Cosans v. The United Kingdom, ECtHR Judgment of 25 February 1982 (Application no.7511/76; 7743/76) para. 37 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-57455): Երեխաների՝ ծնողների կրոնական համոզմունքներին համապատասխան դաստիրակություն ստանալու իրավունքը օրենքի նախագծով նախատեսված է մինչև 14 տարին լրացած երեխաների համար, որը անհրաժեշտ է ապահովել նաև այն երեխաների համար, որոնք դեռևս չափահաս չեն դարձել: Կրոնի կամ համոզմունքի ընտրության հարցի վերբերյալ սեփական որոշումներ կայացնելու իրավունքը չի կարող որոշվել երեխայի տարիքով: Գոյություն չունի երեխայի հատուկ տարիք, որի լրանալուն պես վերջինս իրավասու կլիներ կայացնելու կրոնի կամ համոզմունքի հարցի վերաբերյալ սեփական որոշումներ, սակայն պետք է երաշխավորել, որ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից ապահովվի երեխաների կրոնական դաստիարակությունը տարրական, միջնակարգ հանրակրթական հաստատություններում և մինչև չափահաս դառնալը (Draft joint opinion on the draft law on freedoms of conscience and religion and on the law making amendments and supplements to the criminal code, the administrative offence code and the law on the relations between the Republic of Armenia and the Holy Armenian Apostolic Church of the Republic of Armenia by the Venice Commission and the OSCE/ODIHR. CDL-AD(2011)028, p. 9, para. 26): Հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը և քննարկվող հարցի զգայունությունը և նշանակությունը երեխայի աշխարհայացքի, սեփական համոզմունքների ձևավորման հարցում, անհրաժեշտ է ապահովել ծնողների կողմից իրենց համոզմունքներին համապատասխան կրոնական դաստիարակություն ապահովելու իրավունքը մինչև երեխաների չափահաս դառնալը։ Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք՝ Օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասում «14 տարին լրանալը» բառերը փոխարինել «նրանց չափահաս դառնալը» և շարադրել հետյալ խմբագրությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է ծնողների իրավունքը ապահովելու իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը ծնողների համոզմունքներին համապատասխան մինչև նրանց չափահաս դառնալը։» Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «14 տարեկան անչափահաս» բառերը փոխարինել «չափահասության տարիքի անձինք» և շարադրել հետյալ խմբագրությամբ․ «Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը սահմանափակվում է, եթե՝ (․․․) առանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են մինչև չափահասության տարիքի անձինք»: Օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 1 մասի 5-րդ կետում «14 տարին չլրացած» բառերը փոխարինել «18 տարին չլրացած» բառերով և շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Կրոնական միավորումն իրավունք ունի (…) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց 18 տարին չլրացած երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց hպատկանող կամ հատկացված շինությունները: | Ընդունվել է մասնակի: | Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ երեխաների ծնողների և խնամակալների կրոնական և բարոյական կրթությունը սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու իրավունքը պետք է հարգվի պետության կողմից: Իսկ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը։ Ընդ որում, տարիքային շեմի սահմանումը թողնվել է պետության հայեցողությանը: Հաշվի առնելով նաև <<Երեխայի իրավունքների մասին>> ՀՀ օրենքի կարգավորումները՝ 14 տարին փոխարինվել է 16-ով: |
17 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | Օրենքի նախագծի 10-րդ հոդվածն ամրագրում է կրոնական միավորումների իրավունքները, ընդ որում նշված հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միևնույն հոդվածի վերնագրում օգտագործվող «կրոնական միավորումներ» հասկացությունը վերաբերում է թե՛ պետական գրանցում ստացած կազմակերպություններին և թե՛ առանց պետական գրանցման կրոնական միավորումներին։ Նշված հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կրոնական միավորումն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Քննարկվող դրույթը չի ներառում կրոնական միավորումների իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերի դատական պաշտպանության իրավունքը, ինչը չի համապատասխանում կրոնական կազմակերպությունների իրավասուբյեկտության գաղափարին և փաստացի զրկում է կրոնական կազմակերպություններին դատական պաշտպանության իրավունքից, որը, հիմք ընդունելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո երաշխավորվում է յուրաքանչյուրի համար։ Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին ընդդեմ Մակեդոնիայի գործով Մարդու իրավունքների եվրապական դատարանը իր դիրքորոշումն է հայտնել կրոնական շահերի պաշտպանության նպատակով դատական պաշտպանության երաշխավորման անհրաժեշտության վերաբերյալ, մասնավորապես ՄԻԵԴ-ը հայտնել է, որ «(...) կրոնն արտահայտելու իրավունքի իրացման միջոցներից մեկը, հատկապես կրոնական համայնքի պարագայում, համայնքի, դրա անդամների և ունեցվածքի դատաիրավական պաշտպանության ապահովման հնարավորությունն է հավաքական մակարդակում. այն- պես որ, 9-րդ հոդվածը պետք է դիտարկել ոչ միայն 11-րդ, այլև 6-րդ հոդվածի լույսի ներքո»։ Դատական իրավասուբյեկտության հարցը քննարկելիս անհրաժեշտ է հիշատակել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2004 թ. դեկտեմբերի 15-ի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» թիվ (2004)20 հանձնարարականը (Տե՛ս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2004 թ. դեկտեմբերի 15-ի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» թիվ (2004)20 հանձնարարականը https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectID=09000016805db3f4), որին նաև անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը իր 2010 թ. սեպտեմբերի 7-ի թիվ 906 որոշման մեջ։ Նշված հանձնարարականով սահմանված է, որ դատական վերանայման իրավունքը պետք է մատչելի լինի նվազագույնը այն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնց իրավունքներին և օրինական շահերին առնչվում է կայացված վարչական ակտը։ Նույն Հանձնարարականի Բացատրական հուշագրում այս դրույթին կատարված անդրադարձով նշվում է, որ հանձնարարականը քաջալերում է կոլեկտիվ կամ համայնքային շահերի պաշտպանության իրավունքով օժտված հասարակական կազմակերպություններին, միավորումներին, այլ անձանց կամ մարմիններին հնարավորություն տալ պաշտպանել այս իրավունքները և դրանց պաշտպանության նպատակով դիմել դատարան: Այստեղ խոսք է գնում այն վարչական ակտերի մասին, որոնք անդրադառնում են ոչ թե անհատի, այլ անձանց խմբերի շահերին: Ընդ որում «վարչական ակտ» հասկացության տակ ենթադրվում է 1. անհատական և նորմատիվ իրավական ակտերը, որոնք ընդունվել են վարչական մարմնի կողմից և որոնք կարող են ազդել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների վրա, 2. գործողության մերժման կամ անգործության դեպքերը, երբ վարչական մարմնի ներկայացուցիչը պարտավոր է դիմումի հիման վրա վարույթ հարուցել: Այսպիսով, ելնելով վերոգրյից առաջարկում ենք Օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «կազմակերպություններում» բառից հետո լրացնել «դատարաններում» բառով և շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Կրոնական միավորումն իրավունք ունի․ օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարաններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում»։ | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
18 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | Օրենքի նախագծի 11-րդ հոդվածը սահմանում է կրոնական միավորումների պարտականությունները։ Նշված հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կրոնական միավորումները չեն կարող ֆինանսավորվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող իրենց հոգևոր կենտրոնների և կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց: Օրենքի նախագծի 12-րդ հոդվածը սահմանում է, որ պետության և կրոնական միավորումների հարաբերությունները։ Նշված հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ պետությունը չի ֆինանսավորում կրոնական միավորումների գործունեությունը։ Մտքի, խղճի, կրոնի և համոզմունքների ազատության իրավունքը իր մեջ նեռարում է միջնորդելու և ստանալու ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից կամավոր ֆինանսական և այլ նվիրատվություններ (Declaration on the Elimination of All Forms of Intolerance and of Discrimination Based on Religion or Belief proclaimed by General Assembly resolution 36/55 of 25 November 1981, article 6(f)): Յուրաքանչյուր պետություն ունի օրինական հիմքեր դրամական միջոցների փոխանցումները կարգավորելու համար: Սակայն այն դրույթները, որոնք կրոնական խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունք են ունենալու կրոնական հիմքով, չպետք է թույլարտրելի լինեն (OSCE/ODIHR-Venice Commission Guidelines for Review of Legislation Pertaining to Religion or Belief, page 20): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի քանի անգամ նշել է, որ պետության և կրոնի միջև հարաբերությունների ձևավորման առումով չկա որևէ ընդհանուր եվրոպական չափանիշ, որը կկարգավորեր եկեղեցիների, կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը, այդպիսի հարցերը սերտորեն կապված են յուրաքանչյուր պետության պատմության և ավանդույթների հետ: Այսպիսով, այս առումով Կոնվենցիայի անդամ պետություններին թողնված է գնահատման լայն շեմ (Case of Klein and others v. Germany, ECtHR Judgment of 6 April 2017, Application No 10138/11 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-172553): «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու նվիրատվություններ ու ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաև ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը: Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը սահմանափակում է կրոնական միավորումների Հայաստանի Հանրապետությունից դուրս ֆինանսավորում ստանալու իրավունքը: Կամավոր ֆինանսական կամ այլ նվիրատվություն ստանալու իրավունքը ապահովում է կրոնական միավորումների գործառույթների իրականացումը աղոթատեղենների ստեղծման և պահպանման, բարեգործական և կրոնական ուսումնական հաստատություններ հիմնադրման և պահպանման ուղղությամբ: Սույն դրույթի կիրառումը կարող է հանգեցնել կրոնական միավորումների այլ իրավունքների իրացման խախտմանը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ֆինանսավորում ստանալու իրավունքը սահմանափակված չէ, այսիինքն Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ կետով առաջարկվող կարգավորումը խտրական բնույթ ունի այնքանով, որքանով զրկում է կրոնական կազկերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող իրենց հոգևոր կենտրոնների և կուսակցությունների կողմից ֆինանսավորվելու և նրանց ֆինանսավորելու հնարավորությունից: Օրենքի նախածին կից ի թիվս այլ իրավական ակտերի նախագծերի ներկայացված է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վերջինս նախատեսում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը տարածվում է կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների նկատմամբ: Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ կրոնական կազմակերպությունը ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Օրենքի նախագծի կարգավորումները կրոնական կազմակերպություններին, միավորումներին ակնայտորեն անհավասար պայմաններում է դնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համեմատ: Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ կետով առաջարկվող կարգավորումը չի համապատասխանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության որոլորտում գործող միջազգային իրավական փաստաթղթերով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված իրավաչափ հիմքերին: Այսպես, Կրոնական միավորումների ֆինանսավորում ստանալու իրավունքի սահմանափակումը զուրկ է որոշակիության հատկանիշից, քանզի Նախագծի դրույթը չի ամրագրում սահմանափակման հիմքը կամ պատճառը, իսկ խախտումից ակնկալվող հետևանքները ամրագրված են Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ կետում՝ 4 կետի խախտմամբ ստացված միջոցները ֆինանսավորված անձին մեկամսյա ժամկետում չվերադարձնելու դեպքում, փոխանցվում է պետական բյուջե: Սույն կետը նույնպես անորոշ է, քանզի պարզ չէ, թե ինչ կարգով է իրականացվելու փոխանցումը, արդյոք կրոնական միավորումներին տրվելու է դատարան դիմելու իրավունք՝ որոշումը վիճարկելու համար: Կրոնական միավորումների ֆինանսավորում ստանալու իրավունքի սահմանափակումը «ճնշող սոցիալական կարիքի» արդյունք չի հանդիսանում, պետության կողմից օգտագործվող միջոցները համաչափ չեն այն հետևանքների համեմատ, որոնք կարող են վրա հասնել կրոնական միավորուման կողմից այլ իրավունքների իրացման դեպքում: Այսինքն, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության սկզբունքը պահպանված չէ: Եվ վերջին չափանիշը՝ իրավաչափ նպատակը նույնպես խախտված է, քանի որ չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված սահմանափակման հիմքերին: Ելնելով վերոգրյաից, առաջարկում ենք Օրենքի նախագծի 11-րդ հոդվածից հանել 4-րդ և 5-րդ մասերը։ | Չի ընդունվել: | Նախագծում օտարերկրյա հոգևոր կենտրոնի կողմից ֆինանսավորվելու արգելքը պահապնվել է՝ հաշվի առնելով կրոնական կազմակերպությունների գործունեության առարկան, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորման դեպքում հնարավոր ռիսկերը: |
19 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 26.07.2017 19:57:40 | Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի պաշտպանության տակ են առնված անձնական համոզմունքի ներքին կողմին առնչվող գործողությունները։ Կրոնի ազատության իրավունքը կարող է արտայատվել քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով (Case of C.J., J.J and E.J. v. Poland http://hudoc.echr.coe.int/eng?i=001-99384)։ Կրոնական միավորումները/կազմակերպություններն իրավունք ունեն հիմնելու աղոթատեղիներ կամ պաշտամունքի այլ վայրեր: Պաշտամունքի ազատությունը ներառում է, բայց չի սահմանափակում միայն՝ ուրիշների հետ համատեղ կրոն կամ համոզմունքները դավանելու ազատությունը, կրոնական և ծիսական արարողությունների իրականացման ազատությունը, որն ուղղակիորեն արտահայտում է միավորումների կրոնն ու համոզմունքները, ինչպես նաև ազատ հասանելի վայրերում աղոթատեղերի կառուցումն ու ապահովումը, կրոնական նշանակության առարկանների օգտագործումը, խորհրդանիշերի ցուցադրում (Case of Lupeni Greek Catholic Parish and others v. Romania, ECtHR Judgment of 19 May 2015, Application No 76943/11 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-169054): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայում ամրագրված աղոթատեղերի ստեղծման իրավունքը չի կարող մեկնաբանվել, որպես պետական մարմիններին դիմելու իրավունք (Human Rights Committe, General Comment , Article 18, Forty-eights session http://www.refworld.org/docid/453883fb22.html): Կրոնական միավորումների աղոթատեղիներ հիմնելու իրավունքը գործում է առանց պետության կողմից իրականացվող միջամտության: Կրոնական միավորումների կրոնի արտահայտման ազատությունը անմիջականորեն կապված է աղոթատեղերի և պաշտամունքի այլ վայրերի հիմնման և պահպանման հետ: Պետությունը ունի պոզիտիվ պարտավորություն ինչպես պահպանելու աղոթատեղերի և այ պաշտամունքի վայրերի անվտանգությունը, այնպես էլ չմիջամտելու կրոնական միավորումների իրավունքների իրացմանը, բացառությամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված դեպքերի։ Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ կետով․ հիմնել և պահպանել աղոթատեղիներ և պաշտամունքի վայրեր: Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ աղոթատեղիներ» բառերը և շարադրել հետևյալ կերպ․ «Կրոնական կազմակերպությունն ունի կանոնադրություն, որտեղ ամրագրվում են կրոնական կազմակերպության`գտնվելու, գործունեության իրականացման վայրը»։ | Չի ընդունվել: | Նախագծում անհրաժեշտ է պահապնել «կամ աղոթատեղիները» բառերը, քանի որ կրոնական կազմակերպության գտնվելու վայրը կարող է լինել վանք, եկեղեցի կամ այլ աղոթատեղի: |
20 | Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների Համագործակցություն 28.07.2017 16:06:24 | Հաշվի առնելով, որ սույն օրենքի նախագիծը 2011 թվականին մշակված «Խղճի և կրոնական ազատությունների մասին» նախատիպային օրինագծի վերափոխված և խմբագրված տարբերակն է, պետք է նկատենք, որ այն առավել բարեփոխված է, ձերբազատված է որոշ անհարկի սահմանափակումներից և արգելքներից, թեև զերծ չէ խնդրահարույց և մտահոգիչ մի շարք դրույթներից։ Այժմ մեր դիտողություններն ու առաջարկությունները՝ ըստ հոդվածների հերթականության։ 1․ Նախ՝ Հոդված 1․-ում ավելացվել է 2-րդ մասը, որից այնպես է հասկացվում, թե ուժի մեջ մտնելու պարագայում սույն օրինագիծը տարածվելու է բոլոր կրոնական միավորումների վրա՝ բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որի հարաբերությունները պետության հետ կարգավորվում են առանձին օրենքով։ Արդյո՞ք սա ենթադրում է իրավական հարթության վրա այնպիսի տարբերակված մոտեցում, որն առօրյա կյանքում կարող է հանգեցնել Հայ Առաքելական Եկեղեցուց բացի մյուս եկեղեցիների և նրանց հետևորդների նկատմամբ խտրականության աճի։ Մայր Աթոռի հանդեպ մեծագույն հարգանք տածելով և ըստ պատշաճի արժևորելով Հայ Առաքելական Եկեղեցու պատմական դերակատարությունն ու ավանդը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ մենք, անշուշտ, չենք առարկում, որ պետությունը կարող է ունենալ առանձնահատուկ վերաբերմունք պատմական եկեղեցու հանդեպ՝ նրա հետ հարաբերությունները կարգավորելով առանձին օրենքով։ Միաժամանակ գտնում ենք, որ Արդարադատության նախարարությունը պետք է մատնանշի այն գործուն իրավական երաշխիքները, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացիները՝ անկախ իրենց եկեղեցական պատկանելությունից, հավասար կլինեն օրենքի առջև և չեն սահմանափակվի իրենց իրավունքներից օգտվելու հանարավորության մեջ։ 2․ Հոդված 3․-ի 1-ին մասի 2) ենթակետում («կրոնական միավորում՝ ֆիզիկական անձանց միավորում, որը ստեղծվել է մասնակիցների հավատքը համատեղ դավանելու և տարածելու, ինչպես նաև միավորման անդամների կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով.»), առաջարկվում է կրոնական միավորման սահմանման միջից հանել «ինչպես նաև» բառակապակցությունը, իսկ «նպատակով» բառից առաջ լրացնել հետևյալ կերպ․ «ինչպես նաև հասարա¬կական կյանքին լիարժեք մասնակցություն բերելու»: 3․ Պարզաբանման կարիք է զգում այն հարցը, թե ինչով է պայմանավորված Հոդված 3․-ի 1-ին մասի 3) ենթակետով լիազոր մարմնի պատասխանատվությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վրա դնելը։ Արդյո՞ք Պետական եկամուտների կոմիտեն այն իրավասու կառույցն է, որը տվյալ ոլորտում կարող է ստանձնել լիազոր մարմնի պատասխանատվությունը։ 4․ Մտքի, խղճի և կրոնի ազատության ապահովման երաշխիքներին նվիրված Հոդված 4․-ի 3-րդ մասով սահմանվում է, որ ցանկացած խտրականություն՝ պայմանավորված անձի կրոնական պատկանելությամբ կամ կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, արգելվում է։ Ողջունելի համարելով նմանատիպ դրույթի ամրագրումը՝ միաժամանակ կարծում ենք, որ հասարակական հարաբերություններում և առօրյա կյանքում այս երաշխիքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է նախատեսել իրավական կառուցակարգերի որոշակի գործիքակազմ, այլապես այն կկրի հռչակագրային բնույթ և լավագույն դեպքում կմնա որպես օրենքի ուժով արտահայտված բարի ցանկություն։ Այս համատեքստում կարևոր ենք համարում նաև ՀՀ օրենսդրական ակտերի ձերաբազատումը մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի խտրական և անհարկի սահմանափակումներից։ Մասնավորապես՝ կարող ենք մատնանշել, որ ՀՀ մի շարք օրենքներ պարունակում են դրույթ, որի համաձայն՝ որոշակի ոլորտում աշխատող պաշտոնատար անձն իրավունք չունի անդամակցել որևէ կրոնական կազմակերպության։ Այդպիսի դրույթներ կան «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում (հոդված 1, մաս 3, կետ 3), «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում (հոդված 39, մաս 7), «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում (հոդված 43, մաս 1, կետ 8), «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում (հոդված 32, մաս 7, կետ 1), «Փրկարար ծառայության մասին» օրենքում (հոդված 39, մաս 1-ին, կետ է), «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում (հոդված 30, մաս 1-ին, կետ 7), և այլն: Ընդ որում, նշված դրույթները ընդհանրացված ու բացարձակ կերպով սահմանափակում են մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունքն աշխատանքային հարաբերություններում։ Մենք գտնում ենք, որ կրոնական կազմակերպության անդամակցությունն ինքնին չի կարող բացարձակ կերպով սահմանափակվել։ Օրենքով կարող է սահմանվել արգելք պաշտոնեական դիրքը կրոնական շարժառիթներով չարաշահելու կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կրոնական գործունեություն իրականացնելու համար։ Մեր համոզմամբ՝ առավել հաջող է ձևակերպված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը (Հոդված 43), որի 5-րդ մասի 2-րդ կետը ոչ թե a priori սահմանում է, որ դատախազն իրավունք չունի անդամակցել կրոնական կազմակերպությանը, այլ որ դատախազն իրավունք չունի «իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու»։ Նման իրավակարգավորումը ոչ միայն հստակ է, պարզ ու որոշակի, այլ նաև՝ համաչափ։ 5․ Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակումները բաժնում տեղ է գտել Հոդված 5․-ի 2-րդ մասի անորոշ ձևակերպմամբ 2) ենթակետը․ «2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը սահմանափակվում է, եթե՝ 2) առկա են հավաստի տվյալներ, որ անձը կամ անձանց խումբը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ կամ մասնակցում, կազմակերպում է այնպիսի կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործողություն կամ հարկադրել դավանափոխությանը,»։ Բնավ չի հասկացվում, թե նշված հակաօրինական գործողությունների մասին հավաստի տվյալների առկայության պարագայում ու՞մ ազատության արտահայտումն է սահմանափակվելու՝ անձի կամ անձանց խմբի՞, թե՞ կրոնական միավորման։ Տվյալ ենթակետի համատեքստում անորոշ է մնում՝ անձը կամ անձանց խումբը, կրոնական միավորման անդամ լինելով, միաժամանակ անդամակցում կամ մասնակցում են պետական անվտանգությանը վնաս պատճառելու նպատակ ունեցող կազմակերպությա՞նը, թե՞ կազմակերպությունը, որին անդամակցում կամ մասնակցում են անձը կամ անձանց խումբը, հենց կրոնական միավորում է, որը պետական անվտանգությանը վնաս պատճառելու դիտավորություն ունի։ Ի վերջո, պարզ չէ՝ այս մասով նախատեսվում է անհատակա՞ն, թե՞ կոլեկտիվ պատասխանատվության միջոց։ Առաջարկվում է առավելագույն չափով պարզ և որոշակի կերպով ձևակերպել սույն ենթակետի բովանդակությունը, ինչպես նաև խուսափել անձի կողմից թույլ տրված հակաօրինական գործողությունների համար կոլեկտիվ պատասխանատվություն սահմանելուց՝ անկախ իրավախախտ անձի կրոնական կամ եկեղեցական պատկանելության հանգամանքից։ 6․ Առաջարկվում է Հոդված 6․-ի 1-ին մասում «եկեղեցական արարողությունների կամ պաշտամունքի այլ ծիսակատարությունների» բառակապակցությունից հետո, Հոդված 4․-ի 4-րդ մասի օրինակով, ավելացնել «կամ այլ ձևերով» բառերը: 7․ Հոդված 8․-ի 2-րդ մասով սահմանվում է, որ կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ, ի թիվս այլ դրույթների, պետք է ամրագրվեն՝ 5) անդամներին առաջադրվող պահանջները և անդամ դառնալու կարգը, ինչպես նաև կազմակերպությունից անդամների դուրս գալու կարգը. 6) անդամների իրավունքները և պարտականությունները. 7) անդամին կազմակերպությունից հեռացնելու դեպքերն ու կարգը։ Իսկ Հոդված 11․-ի 2-րդ մասում նշվում է, որ կրոնական կազմակերպությունները պարտավոր են վարել իրենց անդամների հաշվառում։ Հարկ ենք համարում նկատել, որ կրոնական կազմակերպությունների անդամության գաղափարը միանշանակ երևույթ չէ։ Ընդ որում, կան կրոնական կազմակերպություններ, որոնք ընդհանրապես չունեն անդամության սկզբունք, հետևաբար չունեն նաև անդամներին առաջադրվող պահանջներ։ Անդամության փոխարեն կիրառվում են այլ հասկացություններ, ինչպես, օրինակ՝ հետևորդ, դավանորդ, հավատացյալ, այցելու, մասնակից, ինչը չի ենթադրում կամ նախատեսում կրոնական կազմակերպության և իր հետևորդների միջև իրավական ֆորմալ հարաբերություններ։ Բացի այդ, անդամների հաշվառում վարելու պարտավորությունն անհարկի կծանրաբեռնի կրոնական կազմակերպությունների աշխատանքը, ինչպես նաև կպարտադրի մեկտեղ հավաքագրել հետևորդների մասին տեղեկատվությունը, ինչը ոչ մի պարագայում չի կարող ցանկալի համարվել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծից հանել կամ արմատապես վերանայել կրոնական կազմակերպությունների անդամությանը վերաբերող կետերը, այդ թվում ամրագրել, որ կրոնական միավորումները կարող են ունենալ նաև հետևորդներ, դավանորդներ, այցելուներ կամ մասնակիցներ։ 8․ Հոդված 8․-ի 3-րդ մասով օրինագծի հեղինակներն առաջարկում են կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները, մինչդեռ դրանք պարունակում են հակասություններ սույն օրինագծում տեղ գտած որոշ պահանջների հետ։ Առաջարկվում է այս դրույթը հանել և դրա փոխարեն նոր Նախագծում առանձին կետով շարադրել կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների կարգը՝ խուսափելով հասարակական և կրոնական կազմակերպությունների միջև շփոթություն առաջացնելուց։ 9․ Կրոնական կազմակերպությունների իրավունքների բաժնում առաջարկվում է կատարել որոշ փոփոխություններ և լրացումներ։ 9․1․ Կրոնական կազմակերպության արարողությունների անցկացման մասին Հոդ¬ված 10․-ի 1-ին մասի 4) ենթակետի վերջում («կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում և դրանց համար նախատեսված այլ վայրերում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, ծերանոցներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով,»), առաջարկվում է հանել «և տվյալ կրոնական կազմա¬կեր¬պության անդամ հանդիսացող» բառերը` թողնելով միայն «այնտեղ գտնվող քաղաքացիների խնդրանքով» բառակապակցությունը, քանի որ չկա որևէ հիմք` համապատասխան արարողությունների անցկացման համար տվյալ կրոնական միավորման անդամ կամ հետևորդ չհանդիսացող անձանց խնդրանքը մերժելու: 9․2․ Հոդված 10․-ի 1-ին մասի 5) ենթակետում («ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց 14 տարին չլրացած երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները,»), առաջարկվում է «իրենց անդամների» բառակապակցությունը փոխարինել` «ցանկություն հայտնած անձանց» արտահայտությամբ, որի համար սույն նախագիծը արգելք չի հարուցում: 9․3․ Հոդված 10․-ի 1-ին մասի 8) ենթակետում («կապեր հաստատել այլ երկրների կրոնական կազմակերպությունների հետ:»), առաջարկվում է «կապեր հաստատել» բառակապակցությունից հետո ավելացնել` «ինչպես հանրապետության, այնպես էլ» արտահայտությունը: Բացի այդ, առաջարկվում է վերականգնել ինչպես գործող օրենքի, այնպես էլ նախորդ օրինագծի սույն ենթակտի շարունակությունը, որն անհասկանալի պատճառով տեղ չի գտել քննարկվող Նախագծում։ Խոսքը հետևյալ հատվածի մասին է․ «․․․ հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով․»։ 9․4․ Առաջարկվում է Հոդված 10․-ի 2-րդ մասի 3) ենթակետում վերականգնել ինչպես գործող օրենքում, այնպես էլ նախորդ օրինագծում ամրագրված հետևյալ դրույթը․ «Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, անձանցից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:»։ 9․5․ Առաջարկվում է որպես Հոդված 10․-ի 1-ին մասի 9) ենթակետ՝ վերականգնել հետևյալ իրավունքը․ «պատրաստել հոգևոր ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների, ինչպես նաև իրենց ստեղծած կրթական հաստատություններում»։ 9․6․ Առաջարկվում է Հոդված 10․-ի 2-րդ մասում շարադրված իրավունքների ցանկում վերականգնել միջազգային պայմանագրերով երաշխավորվող հետևյալ իրավունքները. «9) ապահովելու իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական կարիքների ու պահանջմունքների բավարարումը․ 10) հիմնելու վերականգնողական կենտրոններ՝ անօթևանների, հարբեցողների, թմրամոլների, խաղամոլների և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ հոգևոր և սոցիալական վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով․ 11) վարձակալելու դահլիճներ, սրահներ և այլ տարածքներ կրոնական, եկեղեցական արարողությունների անցկացման նպատակով․ 12) օրենքով սահմանված կարգով օգտվելու զանգվածային լրատվության միջոցներից. 13) օրենքով սահմանված կարգով զբաղվելու հրատարակչական գործունեությամբ»: 9․7․ Ելնելով Հոդված 8․-ի 2-րդ մասի 20) ենթակետում նշված` կրոնական կազմակերպության կանո¬նադրու¬թյունում, մասնավորապես՝ «գործունեության այլ առանձնահատկություններ»-ի վերաբերյալ տեղեկությունների պարունակման հանգամանքից` առաջարկվում է իրավունքների ցանկը եզրափակել հետևյալ կերպ. «14) իրականացնել կրոնական կազմակերպության այլ առանձնահատկություններից բխող գործունեություն՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում։»։ 10․ Կրոնական կազմակերպությունների պարտականություններին վերաբերող Հոդված 11․-ի 2-րդ մասի 3) ենթակետում («սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի օրինական և պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր գործունեության մասին փաստաթղթեր.»), առաջարկվում է «իր գործունեության մասին փաստաթղթեր» անորոշ ձևակերպման փոխարեն հստակեցնել տրամադրվելիք փաստաթղթերի սպառիչ ցանկը։ 11․ Հոդված 11․-ի 4-րդ մասում պահպանվել է գործող օրենքում առկա սահմանափակումը, որի համաձայն՝ արտերկրում հոգևոր կենտրոններ ունեցող կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել նրանց կողմից։ Այդ կապակցությամբ մենք նախկինում էլ մատնանշել էինք, որ նման արգելքը հիմնավոր ու իրավաչափ չէ։ Այն նախևառաջ ազդելու է Հայաստանում գոր¬ծող այլ ազգային պատկանելության եկեղեցիների և կրոնական կազմակերպություն¬ների (օրինակ` Հայաստանում գործող Ռուս Ուղղափառ եկեղեցու, Վրաց Ուղղափառ եկեղեցու, Ասորական համայնքի և այլ կրոնական միավորումների) վրա, ինչը կարող է նախադեպ դառնալ նման սահմանա¬փակ¬ման կիրառմանն աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ եկեղեցիների նկատմամբ։ Առաջարկվում է հիշյալ դրույթը սահմանել հետևյալ կերպ․ «Կրոնական միավորումները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց։»։ 12․ Հոդված 12․-ի 2-րդ մասի 3) ենթակետով սահմանվում է, որ պետությունը չի ֆինանսավորում կրոնական միավորումների գործունեությունը։ Սույն դրույթը հակասում է Նախագծի Հոդված 13․-ի 2-րդ մասին, որով նախատեսվում է հաշվետվության հրապարակում այն դեպքում, եթե կրոնական կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները)։ Առաջարկվում է Նախագծից հանել հիշատակված դրույթներից որևէ մեկը։ 13․ Հոդված 12․-ի 3-րդ մասում, որով պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը, առաջարկվում է վերականգնել ինչպես գործող օրենքում, այնպես նախորդ օրինագծում առկա շարունակությունը, այն է՝ «Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքննվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ»։ 14․ Հաշվի առնելով օրինագծի կարևորությունը և դրա վերաբերյալ շահագրգիռ կողմերի միջև մասնագիտական շփումների անհրաժեշտությունը՝ առաջարկվում է առնվազն 3 ամսով երկարաձգել Նախագծի հանրային քննարկմանը հատկացված ժամանակը, որն, ինչպես հասկացվում է e-draft.am կայքից, ավարտվում է հուլիսի 2-ին։ | 1. Ընդունվել է ի գիտություն: 2. Չի ընդունվել: 3. Ընդունվել է: 4. Ընդունվել է: 5. Ընդունվել է: 6. Ընդունվել է: 7. Ընդունվել է: 8. Ընդունվել է: 9.1 Ընդունվել է: 9.2 Ընդունվել է մասնակի: 9.3 Ընդունվել է: 9.4 Ընդունվել է: 9.5 Ընդունվել է: 9.6 Ընդունվել է մասնակի: 9.7 Ընդունվել է: 10. Ընդունվել է մասնակի: 11. Չի ընդունվել: 12. Ընդունվել է : 13. Չի ընդունվել: 14.Ընդունվել է ի գիտություն: | 1. Նախագծի իմաստով կրոնական կազմակերպություն են հանդիսանում եկեղեցիները, կրոնական համայնքները, թեմերը, վանքերը և այլ կրոնական կազմակերպությունները: Հետևաբար Նախագիծը տարածվում է բոլոր կրոնական կազմակերպությունների վրա: 2. Կրոնական կազմակերպությունը ստեղծվում է մտքի, խղճի, կրոնի ազատության արտահայտման նպատակով, ուստի այն պետք է ուղղված լինի կրոնական պահանջմունների բավարարմանը: 3. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 4. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 5.Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 6. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 7. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 8. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 9.1 Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 9.2 Նախագծից հանվել է <<անդամ>> բառը: Նման պարագայում կրոնական կազմակերպության հավատացալները կամ հետևորդները կարող են մտնել կրոնական կազմակերպության ուսուցման խմբեր: 9.3 Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 9.4 Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 9.5 Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 9.6 Նախագծով սահմանվել է կրոնական կազմակերպության իրավունքը ապահովելու իր հավատացյալների հոգևոր-կրոնական կարիքների ու պահանջմունքների բավարարումը, օրենքով սահմանված կարգով օգտվելու զանգվածային լրատվության միջոցներից, օրենքով սահմանված կարգով զբաղվելու հրատարակչական գործունեությամբ: Առաջարկով նշված 11-րդ կետի իրականացման համար կրոնական կազմակերպությանը տրվել է իրավունք ձեռք բերելու օրենքով չարգելված ցանկացած գույք, օգտագործելու, տնօրինելու այն, իսկ 10-րդ կետը կարող է իրականացվել իր անդամների պահանջմունքների բավարարման համատեքստում: 11. Նախագծում օտարերկրյա հոգևոր կենտրոնի կողմից ֆինանսավորվելու արգելքը պահապնվել է՝ հաշվի առնելով կրոնական կազմակերպությունների գործունեության առարկան, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորման դեպքում հնարավոր ռիսկերը: 12. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: 13. Առաջարկվող կարգավորումը ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունում: Այս օրենքում դրա ամրագրման անհրաժեշտությունը բացակայում է: 14. Ընդունվել է գիտություն: |
21 | Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 31.07.2017 14:05:52 | Ներկայացված Նախագիծը հիմք է տալիս պնդելու, որ մտքի, խղճի և կրոնի ազատության, ինչպես նաև կրոնական միավորումների իրավունքների ու պարտականնությունների կարգավորումները չեն տարածվում Հայաստանյայց Աոաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) ն ղրա հետևորդների վրա: Տարանջատելով կրոնական կազմակերպությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակները Նախագիծը ենթադյտւմ է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվելու է «Թդճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ ՀԱՍԵ գործունեությունը բացառապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Աոաքելական Սուրբ Եկեղեցու հարաբեյտւթյունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Թեև պատմականորեն ձևավորված և գործող ավանդական եկեղեցիների հետ հարաբերություններն աոանձին կարգավորելու վտրձն ընդունված է միջազգային պրակտիկայում, կյտնի ազատության ոլորտը կարգավորող «մայր օրենքը» պետք է հավասարապես տարածվի նաև տվյալ եկեղեցու վրա, որպեսզի բացառվի խտրականությունն ու այլ կրոնական կազմակերպությունների/համայնքների նկատմամբ անարդար և խտրական վերաբերմունքի դրսևորումը: Այս պարագայում ոլորտը կարգավորող և հարակից այլ օրենքնեյտւմ առկա որոշակի կարգավորումներ չեն տարածվելու ՀԱՍԵ վրա: Կրոնական պատկանելության հիմքով տվյալ խտրական մոտեցումը հակասում է առաջին հերթին ՀՀ Սահմանաղրությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դաշնագրերով ե այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին: Ս ահմանաղրությ ան փոփոխությունների նախագծի վերաբերյալ 4ենետիկի հանձնաժողովի կարծիքում նշվում էր, որ չնայած նրան, որ ՀԱՍԵ-ի ազգային եկեղեցու բացաոիկ առաքելությունը ճանաչելը չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այդ քաղաքականությունը չպետք է հակասի հավասայւության և կրոնի ազատության սկզբունքներին (European Commission for Democracy Through Law. 2015. “First Opinion on the Draft Amendments to the Constitution (Chapters 1 to 7 and 10) of the Republic of Armenia.” http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD('2015)037-e): Առաջարկություն. Նախագծով ամրագրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը որպես կրոնական կազմակերպություն և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորել սույն Նախագծով: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի իմաստով կրոնական կազմակերպություն են հանդիսանում եկեղեցիները, կրոնական համայնքները, թեմերը, վանքերը և այլ կրոնական կազմակերպությունները: Հետևաբար Նախագիծը տարածվում է բոլոր կրոնական կազմակերպությունների վրա: |
22 | Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 31.07.2017 14:20:40 | 2.1Խղճի ն կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը Նախագծի 5-լւդ հողվածով ամրագրվող խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակումը «պետական անվտանգության» հիմքով հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ): Նման սահմանափակումը չի բխում ՄԻԵԿ-ով թույլատրվող սահմանափակման շրջանակից, փոխարննը ՄԻԵԿ-ը նախատեսում է սահմանափակում, որն անհրաժեշտ է ժողո վրղ ավարա կան հասարակության մեջ ի շահ հասարակական կարգի. Օրենսդրությամբ նախատեսված «պետական անվտանգության» հիմքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) իր վճիռներից մեկում դիրքորոշում է հայտնել, որ պետությունը չի կարող օգտագործել միայն ազգային անվտանգության պաշտպանության անհրաժեշտության փաստարկը սահմանափակելու համար անձի կամ մի խումբ անձանց կրոնի արտահայտման իրավունքը (Nolan and К. v. Russia, § 73): Առաջարկություն. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել ՄԻԵԿ 9-րդ հոդվածի 2- րդ մասին բացառելով «պետական անվտանգությունը» որպես իրավունքի սահմւսնափակման հիմք: | Չի ընդունվել: | ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով «պետական անվտանգությունը» նշվել է որպես այս իրավունքի սահմանափակման նպատակ: |
23 | Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 31.07.2017 14:21:19 | 3. Կրոնական կազմակերպությունների նկատմամբ «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կիրառումդ Նախագծի 8-րդ հոդվածի Յ րդ մասով նախատեսվում է կրոնական կազմակերպությունների հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառել «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները հաշվի չառնելով տվյալ հարաբեյաւթյուեների առանձնահատկությունները: «2ասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան հկ-ների ստեղծման, գործունեության հետ կապված հարաբեյաւթյուններն են, իսկ հասարակական կազմակերպությունը տվյալ օրենքի իմաստով ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ' ֆիզիկական անձ) ե (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Մինչդեռ, կրոնական միաւխրումներն իրենց բնույթով առանձնահատուկ միավորներ են ստեղծված իրացնելու անձանց մտքի, խղճի ե կրոնի ազատության իրավունքը: Ուստի, որևէ կերպ հիմնավորված չէ կրոնական կազմակերպությունների վրա որևէ մասով տարածել «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը: Ելնելով նրանից, որ «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են կրոնական կազմւսկերպությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, իսկ այդ օրենքով լիազոր մարմինը ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն է, Նախագծով ՊԵԿ-ը դառնում է կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում է լիազոր մարմին: Ավելին Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպությունը լուծարվում է դատարանի կողմից Լիազոր մարմնի դիմումի հիման վրա, եթե ի հայտ են եկել 5-րդ հոդվածով սահմանված մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը: Ակնհայտ է, որ լիազոր մարմինը ի դեմս ՊԵԿ-ի իրավասու չէ որոշելու, թե արդյոք եղել է նման խախտում, առավել ես, որ ըստ կանոնադրության ՊԵԿ-ը նման գործառույթ իրականացնելու լիազորություն չունի, իսկ Սահմանադրության համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, ոյտնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Առաջարկություն. Նախագծի 8-րդ հոդվածից հանել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին հղումը բացառելով կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների կարգավորումը տվյալ օրենքով: | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ: |
24 | Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 31.07.2017 14:22:07 | 4. Կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը Նախագծի 11-րղ հոդվածի 4-րղ մասով արգելվում է կրոնական միավորումների ֆինանսավորումը Հայաստանի հանրապետության տարածքից դուրս գտնվող իրենց հոգևոր կենտրոնների կողմից: «Լոզեոր կենտրոն» եզրույթի անորոշությունը կարող է հանգեցնել օտարերկրյա ֆինանսավորման ոչ իրավաչափ սահմանափակման: Բացի այդ, պարզ չէ, թե ինչպես է այս կարգավորումը տարածվելու 22-ում բևակվոդ ազգային փոքրամասնությունների վրա, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են այլ երկրռւմ: Նման կարգավորումը կարող է խախտել ազգային փոքրամասնությունների ինքնության և կրոնի պահպանման ուղղությամբ 22 ստանձնած պարաավորությունեերը: Ավելին 4ենետիկի հանձնաժողովի կարծիքներից մեկում նշվել է, որ միջազգային սկզբունքները չեն արգելում պետությանը որոշակի սահմանափակումներ կիրառել, պետությունը պետք է թույլ տա կրոնական միավորումներին գումար հայթայթել օրենսդյտւթյամբ չարգելված դեպքերում ե կարգով: Առավել ևս տվյալ սկզբունքը հավասար կերպով պետք է տարածվի բոլոր կազմակերպությունների նկատմամբ (Guidelines for Legislative Reviews of Laws Affecting Religion or Belief, http://www.venice,coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDLf2004)061-e): Առաջարկություն. Բացառել Նախագծի 11-րդ հողվածի 4-րդ մասով նախատեսվող' կրոնական միավորումների ֆինանսավորման սահմանափակումը: | Չի ընդունվել: | Նախագծում օտարերկրյա հոգևոր կենտրոնի կողմից ֆինանսավորվելու արգելքը պահապնվել է՝ հաշվի առնելով կրոնական կազմակերպությունների գործունեության առարկան, ինչպես նաև օտարերկրյա ֆինանսավորման դեպքում հնարավոր ռիսկերը: |
25 | Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 31.07.2017 14:22:54 | 5. Անձնական տվյալների գաղտնիության պահպանումը Նախագծով նախատեսված կրոնական միավորումների պարտականությունները մտահոգություն են առաջացնում անձնական տվյալների գաղտնիության պահպանման տեսանկյունից: Մասնավորապես Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը պարտադրում է կրոնական կազմակերպություններին վարել իրենց անդամների հաշվառումը, իսկ նույն հոդվածի Յ֊րղ կետով կրոնական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի օրինական և պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իրենց գործունեության մասին փաստաթղթեր: Նման լայն ձևակերպումները իրավունք են տալիս Լիազոր մարմնին կյանական կազմակերպությունների անդամների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պահանջել: Սա հակասում է աձնական տվյալների գաղտնիության, այս պարագայում համոզմունքների գաղտնիության պահպանման սկզբունքին, որը ենթադրում է, որ «ոչ ոքի չի կարելի պարտադրել բսւցտհայտել իր մտքերը կամ որևէ կյանի կամ համոզմունքի պատկանելությունը» (CCPR/C/21/Rev. 1/Add (1993), at para. 3): Այս մոտեցումը նաև ամրագրված է ՄԻԵԴ որոշումներով, համաձայն որոնց անձնական տվյալների գաղտնիության սահմանափակումները օրինաչափ են միայն երկու դեպքում. 1) երբ պետական աշխատանքի դիմած թեկնածուների համոզմունքները կարող են անհամատեղելի լինել պաշտոնի հետ (Vogt v. Germany, §§41-68), 2) երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված որևէ հատուկ արտոնությունից օգտվել ցանկացողը պետք է հիմնավորի իր համոզմունքները (Kosteski v. “the former Yugoslav Republic of Macedonia”, §39). Առաջարկություն. Նախագծի 11 ֊րղ հովածի 2-րդ մասից հանել 1֊ին կետը և հստակեցնել նույն մասի 3-րղ կետում նշված փաստաթղթերի ցանկը: 6. Միավորումների ազատությունը Նախագծի որոշ կարգավորումներ ենթադրում են միավորումների ազատության անհարկի սահմանափակումներ: Այսպես, Նախագծի 6-րդ հոդվածի 3-րղ մասում նշվում է, որ միավորումը չի օգտվում կրոնական կազմակերպության համար նախատեսված իրավունքներից: Միևնույն ժամանակ, հողվածով որպես կրոնական կազմակերպություն գրանցվելու նախապայման է սահմանված առնվազն 150 անդամների առկայությունը: Ամրագրված իրավունքների ե պարտականությունների տարբերակումը գրանցված ե չգրանցված կրոնական միավորումների հանդիսանում է պետության կողմից չարղարացված միջամտություն միավպտւմների գոյությանը և խախտում է ՄԻԵԿ-ով նախատեսված միավորումների ազատության սկզբունքները: Այս տեսակետից կրոնի ազատության իրավունքը, որի մեջ է մտնում ուրիշների հետ կրոնը դսսխւնելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալները կարող են ազատորեն միավորվել աոանց պետության կամայական միջամտության, ե որ կրոնական միավորումների անկախ գոյությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անբաժանելի մասը ե պաշտպանվում է ՄԻԵԿ-ի 9֊րղ հոդվածով (Metropolitan Church of Bessarabia and others v. Moldova, §118): Առաջարկություն. Բացառել միավորումների ազատության սահմանափակումները Նախագծից հանելով 6֊րդ հոդվածի Յ֊րդ մասը: 7. Խոսքի ազատության սահմանափակումը Նախագծին կից փաթեթով մշակված II ե ՀԱՍԵ հարաբերությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի 2-րդ հալվածը լուրջ սահմանափակում է ենթադրում խոսքի ազատության իրացման տեսակետից: Մասնավորապես, նախագիծը սահմանում է ՀԱՍԵ֊ի բացառիկ իրավունքը ՀԱՍԵ- ի դավանաբանության պաշտոնական լուսաբանումը իրականացնելու համար: Սույն կարգավորման մեջ, նախեառաջ, անհասկանալի է «պաշտոնական լուսաբանում» եզրույթը, որի մեկնաբանությունը կարոդ է հիմք հանդիսանալ զանգվածային լրատվությամբ իրականացվող ցանկացած լուսաբանման սահմանափակման համար արդյունքում ոտնահարելով բազմակարծությունն ու խոսքի ազատությունը (Jerusalem v. Austria, §§38-47): Առաջարկություն. «Հայաստանի Հանրապետության և Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքում փոփոխությունների Նախագծից հանել 2-րդ հոդվածը: 8. Կյանական քարոզչությունը կրթական հաստատություններում Նախագիծը նախատեսում է կրոնական քսւյտզչության սահմանափակում կրթական հաստատություննեյտւմ, որը սակայն չի տարածվում ՀԱՍԵ-ի վրա: Այսպես, Նախագծի 5-յւդ հոդվածի 3- րդ կետը սահմանափակում է կրոնի ազատությունը, եթե աոանց ծնողների կամ այլ օրինական ևերկայացուցիչեերի համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ Նախակրթական կամ կրթական հաստատություննեյտւմ, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառուն են միէդե 14 տարեկան անչափահաս անձինք: Միաժամանակ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-յւդ հոդվածի 8-յպ մասով կրոնական գործունեությունը ե քայտզչությունն ուսումնական հաստատություննեյտւմ արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ «Հայաստանի Հանրապետության ե Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություննեյտւմ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի ե դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը ե դպյացներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: Բացի այդ, ՀԱՍԵ-ն իրավունք ունի պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները: Հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները {Հայոց եկեղեցու պատմության ղպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու ղրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա, http://www. osf. am/wp - content/upload s/2014/04/H Hovhannisv an Research- .pdf) ցույց են տալիս, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան չի բավարարում հանրային կրթության մեջ բազմակարծությունն ու հանդուրժողականությունը խթսւնելու ե հրահանգավորումը արգելելու նպատակներին (W. and D.M., M. and H.I. v. the United Kingdom; C.J., J,J and E,J. v. Poland; Bernard and others v. Luxembourg): Ու թեև կրթության կազմակերպումը կայւող է արտացոլել պատմական ավանդույթը ե հասարակության գերիշխող կրոնական պատկանելությունը, դասավանդվող առարկան չպետք է պարունակի կրոնական քարոզչություն ե հետապնղի հրահանգավորման նպատակ, իսկ գերիշխող կյտնի (այս դեպքում ՀԱՍԵ) և այլ կրոնների ներկայացվածությունը ուսումնական ծրագրում չպետք է որակապես տարբերվի: Առաջարկություն. Նախագծով ամրագրել, որ Նախագծի 5֊րդ հոդվածի 3-րդ կետը տարածվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի իմաստով կրոնական կազմակերպություն են հանդիսանում եկեղեցիները, կրոնական համայնքները, թեմերը, վանքերը և այլ կրոնական կազմակերպությունները: Հետևաբար Նախագիծը տարածվում է բոլոր կրոնական կազմակերպությունների վրա: |