Add to favourites

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

      ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի և գլխավոր դատախազի տեղակալի գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

       Առաջարկված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Ունեն տարբեր քիմիական կառուցվածք, հանդիսանում են օրգանիզմի կաննաբինոիդային ընկալիչների ներհակորդ, թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են ծխելու միջոցով կամ այլ եղանակով:

Սինթետիկ թմրամիջոցները սովորաբար արտադրվում և տարածվում են տարբեր բուսական խառնուրդների ձևով, որոնց հաճախ անվանում են նաև «Սփայս» («Spice»): Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց  բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են,  շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են «սփայսի» չարաշահման դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

       Հավելվածներում ընդգրկման ենթակա  նյութերը  ընդգրկվել են նաև   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

       Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:

       5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

  • Discussed

    30.04.2020 - 15.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9510

Print