«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում 2013 թվականից «Ազադ ֆարմասյութիկլ Ինգրեդիենթս Էյ Ջի» ընկերության կողմից ՀՀ-ում սկսվել է արտադրական և գիտահետազոտական գործունեություն: Ընկերությունը գիտահետազոտական նպատակներով երբեմն անհրաժեշտություն է ունենում օգտագործել ՀՀ-ում արգելված նյութեր, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է), ուստի հնարավոր չէ ներմուծել և օգտագործել գիտական փորձաքննության նպատակներով:
Նման հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական և համաշխարհային դեղագործությունը, ինչպես նաև բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը:
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նշեմ, որ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել (08.12.2010թ.), որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական և օպերատիվ-հետախուզական նպատակներով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նաև գիտահետազոտական նպատակներով:
4. Կարգավորման առարկան և բնույթը. Նախագծի կարգավորման առարկան «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել, արդյունքում հնարավորություն կտրվի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության և ներմուծման գործունեության իրականացման լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված մեկանգամյա թույտվության հիման վրա: Օրենքը նախատեսվում է լրացնել նոր հոդվածներով` Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական և ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության մեջ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ-ում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության և ներմուծման գործունեության իրականացման լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու դեպքում ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) ընդգրկված նյութերի ներմուծման գործընթացի իրականացում` միայն գիտական և ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու համար:
-
Discussed
30.04.2020 - 15.05.2020
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 10788
Print