Add to favourites

Under development

«Մի շարք ֆիզիկական անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշմամբ սահմանված են մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը լրացվել է նոր 249.1 հոդվածով, որով կարգավորվում են մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունների հետ կապված իրավահարաբերությունները: Նշված արտոնությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017թ-ի դեկտեմբերի 20-ի N 107 որոշմամբ: Մասնավորապես, նշված անձինք են՝ Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք, մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված միության անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության  սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք: Հաշվի առնելով, որ  ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշմամբ սահմանված են միայն մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև այն, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով նույն օրենքի 249-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են նշյալ օրենքի 249.1 հոդվածում նշված անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել Նախագիծը, որով առաջարկվում է սահմանել 249.1 հոդվածում նշված բոլոր անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12 N 1312-Ն որոշումը:

 

  • Discussed

    29.04.2020 - 14.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, State revenue, International relations

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7816

Print