Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _________________ 20___ թվականի N ______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ՝ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁ ՃԱՆԱՉՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  249.1 հոդվածի 6-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

        1) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր     տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի,
        2) Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելված N 2-ի:

  1. 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնության կիրառման կարգը սահմանելու մասին» N 1461-Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

        

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

  • Discussed

    29.04.2020 - 14.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Justice, Security, State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5048

Print

Related documents / links