Սամվել Մարգարյան
12.05.2020
Մեջբերում եմ «Մինչ այսօր բացակայում է որսորդական մինիմումի քննության անցկացման կարգը, ինչի համաձայն պետք է ստուգվի որսորդների որս կատարելու համար պարտադիր և անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը։ Գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ ֆիզիկական անձիք որսորդական մինիմումի քննության հանձնման արդյունքում ձեռք են բերում որսորդական վկայական, ինչը հանդիսանում է որս կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ» մեջբերման ավարտը։ Ճիշտ հիմնավորում է։ Մեջբերում եմ «Այդ բացը լրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշ փոփոխություններ նախատեսել նաև «Զենքի մասին» օրենքում։ Համաձայն «Զենքի մասին» օրենքի զենք ձեռք բերելու իրավունք ունեն որսորդների հասարակական կազմակերպության անդամ-քաղաքացին։ Այս կարգավորումը տարիների ընթացքում նպաստել է նրան, որ քաղաքացիները զենք ձեռք բերելու նպատակով անդամագրվել են այս կամ այն որսորդական հասարակական կազմակերությանը առանց համապատասխան գիտելիքների իմացության ստուգման՝ ստեղծելով պոտենցիալ վտանգ շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի համար։ Առաջարկվող փոփոխության նպատակը որսորդական զենքի ձեռք բերման դեպքում որպես պարտադիր պայման որսորդական վկայականի՝ որսի իրականացման համար պարտադիր գիտելիքների իմացությունը հավաստող փաստաթղթի առկայությունն է։» մեջբերման ավարտ։ Այս մասի համար ունեմ դիտողություններ։ 1. Նախ պետք է փոխել «Զենքի մասին» օրենքի այն կետը, որով պարտադրվում է որսորդական տոմսի առկայությունը զենք ձեռք բերելու իրավունքի համար, քանի որ զենք ձեռք բերող քաղաքացին պարտադիր չէ որ պետք է զբաղվի որսով։ Նա կարող է զբաղվել զենքի հավաքարարչությամբ կամ ուղղակի զենք ձեռք բերելու ցանկություն ունի և ընհանրապես դեմ է որսորդությանը։ Երբ կմտափոխվի այն ժամանակ կարող է և դասընթացի մասնակցել և քննություն հանձնել, ինչպես որ առաջարկվում։ 2. Կարելի է օրենսդրական փոփոխություններ կատարել խստացնելով օրենքները և եթե տեսուչները որսահանդակներում ստուգայցերի ժամանակ կհանդիպեն որսորդի, որը որս տոմս չունի և որս մինիմումը չի հանձնել կարելի ուղակի զրկել նրան զենքից, կիրառել տույժեր ընդհուպ զրկել մի քանի տարի զենք ձեռք բերելու իրավունքից։ Եվ ընհանրապես կարծում եմ ճիշտ կլինի «Զենքի մասին» օրենքի փոփոխությունների քննարկումներին մասնակից դարձնել այդ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին։