Under development
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
3 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ամսվա 1-ից» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.
Հոդված 2. Օրենքի 28.1-ին հոդվածում.
- 2-րդ մասում «ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերը փոխարինել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում՝ խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից (սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու օր է համարվում աշխատանքը փաստացի վերսկսելու (այլ գործատուի մոտ սկսելու) օրվան նախորդող օրը)» բառերով,
- 4-րդ մասի 1-ին կետում «կրկին խնամքի նպաստի» բառերը փոխարինել «նույն երեխայի համար կրկին խնամքի նպաստի» բառերով, իսկ «կրկին խնամքի արձակուրդում» բառերը փոխարինել «նույն երեխային խնամելու կապակցությամբ կրկին խնամքի արձակուրդում» բառերով,
- 5-րդ մասի 2-րդ կետում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 4-րդ» բառերով։
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածում 2.3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ մասով.
«2.4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են դատական կարգով բռնագանձվել գործատուից, եթե այդ գումարները վճարվել են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ գրանցման հայտը ներկայացնելու ժամկետների խախտման հետևանքով (այդ թվում՝ եթե գրանցման հայտը ներկայացվել է «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդված 3-րդ մասով սահմանված՝ տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու նպատակով)։»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասում «Գործատուները» բառը փոխարինել «Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ գործատուները» բառերով, իսկ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու դեպքում գրանցման հայտը ներկայացվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
31.05.2017 - 15.06.2017
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Public discussion
31.05.2017 15:09
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 10003
Print