Add to favourites
Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 04.05.2020 18:14:54 | <<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը: Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը: Օրենքի վերոգրյալ հոդվածների հիմքով՝ կառավարությունը կարող է հաստատել սպառազինության մեջ ընդգրկված ա/ հրազենի, բ/ հրազենի պահեստամասերի, գ/ սարքավորումների, դ/ օժանդակ միջոցների, ե/ ռազմամթերքի տեսակների ցանկերը, զ/ հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանց սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ընդորում օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի բառացի ձևակերպման պահանջով՝ սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը վերաբերում է բացառապես հատուկ միջոցներին, որի վերաբերյալ է նաև 31-րդ հոդվածը: Որոշման նախագծով առաջարկվում է հետևյալը՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՐԱԶԵՆԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ,ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, իսկ նախագծի նոր՝ 1-ին հավելվածով սահմանվում են ցանկեր՝ հրազենի և ռազմաթերքի տեսակների /հարց է, թե ինչու հրազենի դեպքում ձևակերպման մեջ չկա տեսակները բառը, արդյոք հրազենի դեպքում ցանկով սահմանվածը տեսակ չի ենթադրում կամ համարվում/, 2-րդ հավելվածով սահմանվում են ցանկեր՝ ակտիվ պաշտպանության միջոցների և հատուկ միջոցառումների ապահովման միջոցների /այս դեպքում հարց է, թե ինչու է ձևակերպման մեջ բացակայում տեսակները/, 3-րդ հավելվածով սահմանվում է անհատական պաշտպանության միջոցների ցանկը: Ակնհայտ է, որ օրենքի վերոգրյալ դրույթների պահանջներից ելնելով՝ ՀՀ կառավարությունը չի կարող հաստատել ակտիվ պաշտպանության միջոցների, հատուկ միջոցառումների ապահովման միջոցների, անհատական պաշտպանության միջոցների ցանկեր, որովհետև դրանք օրենքով սահմանված չեն և չեն բխում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերի պահանջից: Խնդրի լուծումը և ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացված բովանդակությունը հաստատելու իրավական հնարավորությունը միանշանակ պետք է կատարվի նախևառաջ օրենքի փոփոխության մակարդակով՝ առկա բացերն ու հակասությունները վերացնելով, որի ընդունումից հետո միայն ՀՀ կառավարությունը իրավասու կլինի հաստատել օրենքի բառից և տառից բխող՝ համապատասխան վերնագրով և բովանդակությամբ, այդ թվում՝ հավելվածները, որոշում, ինչն էլ թույլ կտա վերջնականապես պարզել, թե որ հասկացությունները կամ ձևակերպումներն են ճիշտ և մասնագիտական տեսանկյունից հիմնավորված և ընդունելի, որով կբացառվեն օրենքի և կառավարության որոշումների հակասություններն ու տարընկալումները, մեկնաբանություններն ու իրավակիրառական խնդիրները, ընդորում՝ կսահմանվի, թե որի դեպքում է պետք տեսակներ ձևակերպումը, որի դեպքում՝ ոչ: Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ օրենքի կամ ՀՀ կառավարության որոշումների մակարդակներով անհրաժեշտ է սահմանել այն ամենը, ինչը պետք է կամ կարող է օգտագործվել ոստիկանության սպառազինության համար՝ առանձին հասկացություններով սահմանելով և տարանջատելով, թե ինչ է պետք կամ ինչն է ճիշտ՝ հրազենը, հրազենի պահեստամասը, սարքավորումը, օժանդակ միջոցը, ռազմամթերքը, ակտիվ պաշտպանության միջոցը, հատուկ միջոցառումների ապահովման միջոցը, անհատական պաշտպանության միջոցը: Հաշվի առնել նաև, որ այս հիմքով վերանայման ենթակա է նաև գործող ՀՀ կառավարության որոշման 4-րդ հավելվածը, պետք է հստակեցնել, թե կարգը ի վերջո ինչին է վերաբերում՝ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով նշված հատուկ միջոցներին, թե դրանից բացի՝ նաև զենքին, ռազմամթերքին և մյուս սպառազինության համար օգտագործվող միջոցնեին: |