Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N927-Ն որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2)  արգելավայրերում էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, արգելավայրերի տարածքներում  էկոհոմակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրման ու հաշվառման, մոնիթորինգի աշխատանքների իրականացումը, ճանաչողական զբոսաշրջությունը, բնապահպանական և գիտակրթական իրազեկության բարձրացմանն  ուղղված միջոցառումների և դրանց հետ կապված հանգստի կազմակերպումը, այդ նպատակներով տաղավարների և դիտակետերի տեղադրումը, որոնք չպետք է հակասեն արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներին և պահպանության ռեժիմին»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Discussed

    16.04.2020 - 02.05.2020

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6172

Print

Suggestions

Vardan Vardanyan

23.04.2020

Իմ կարծիքով բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված, «Սևան» ազգային պարկի արգելավայրային գոտիների պահպանության և արդյունավետ օգտագործման լիարժեք իրավական հիմքերը անպայմանորեն պետք է փոփոխեն վարձակալության պայմանագրերի առավելագույն ժամկետը, ափամերձ տարածքների սանատարահիգենիկ նորմաները, ափի տեղադրությունը, բուսական և կենդանական աշխարհը ֆիքսեն միավոր ժսմանակում։

See more