Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__________ի 2019 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմի ազգային հիմնադրամ» հիմնելու մասին» N 488-Ն որոշման հավելվածի 27-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
  • 1-ին ենթակետում «Առաջին» բառերը փոխարինել «վարչապետի» բառերով.
  • 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) երեքին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից.»

  • 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
  • 9-րդ ենթակետում «Ղ-Տելեկոմ» բառը փոխարինել «ՎիվաՍել-ՄՏՍ» բառերով.
  • Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետով.

«9.1) մեկին՝ ԱՐԲԵՍ առողջության կենտրոնից.

9.2) չորսին՝ ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից»:

  • 10-րդ կետում «իրավաբանական անձանց միությունից» բառերը փոխարինել «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից» բառերով.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Discussed

    15.04.2020 - 30.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6228

Print