Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդված 8-րդ մասի 1-ին կետի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-278-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.
«14) ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակում հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարելու կարգը՝ համաձայն 14-րդ հավելվածի:»,
2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետի «ա1» պարբերությունում «քվադրոցիկլերը» բառը փոխարինել «քվադրիցիկլերը» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով.
«1.1) մոպեդները.»,
գ. 2-րդ ենթակետում «1-ին ենթակետում» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին ենթակետերով» բառերով,
3) որոշման N 2 հավելվածի 34-րդ կետը «մոտոցիկլի,» բառից հետո լրացնել «տրիցիկլի, քվադրիցիկլի, մոպեդի և» բառերով,
4) որոշման N 11 հավելվածում՝
ա. ողջ տեքստում «քվադրոցիկլերը» բառերը փոխարինել «քվադրիցիկլերը» բառերով,
բ. 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում «մոտոցիկլետներ» բառերը փոխարինել «մոտոցիկլներ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
գ. 1-ին կետի 1-ին ենթակետի «գ», 2-րդ ենթակետի «ե», 3-րդ ենթակետի «է», «ը», «թ» և 4-րդ ենթակետի «գ» կետերում «և մոտոռոլլերների» բառերը փոխարինել «, մոտոռոլլերների և մոպեդների» բառերով,
5) որոշման N 12 հավելվածում՝
ա. 12-րդ կետում «քվադրոցիկլերին» բառը փոխարինել «քվադրիցիկլներին, մոպեդներին,» բառերով,
բ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, պետական կառավարման համակարգի մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների՝ անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի, պետական վերահսկողական ծառայության տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո և 2-րդ ենթակետի «բ», «գ», 4-րդ ենթակետի «գ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունիսի 20-ին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ________ 2020 թ.
ք.Երևան
-
Discussed
10.04.2020 - 25.04.2020
-
Type
Decision
-
Area
Road traffic safety
-
Ministry
Police
Views 8193
Print