Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արա Մինասյան 11.04.2020 10:53:27 «BC» կարգերի վկայական ունեցող վարորդների համար ըստ որոշման հավելվածի պետք է երկու պահանջագիր լրացվի? «BC»-ն միասնական նշված չկա հավելվածում «BC» կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Սակայն եթե վարորդի թեկնածուն ցանկություն ունենա միաժամանակ ձեռք բերել վարորդական վկայական, 1-ին և 2-րդ խմբի վարորդների վարորդական վկայականների կարգերով և(կամ) ենթակարգերով, ապա պետք է քննական մարմին ներկայացնի առավելություն ունեցող կարգի համար բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանքը։ Միաժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նախագծի հավելվածի «Ձև2» պահանջագիրը վերաբերում է 2-րդ խմբի վարորդների տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար բժշկական հավատարմագրում անցկացնելուն, քանի որ ըստ 09.12.2020 թվականին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 1.6-րդ մասի համաձայն՝ «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: