Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության կառավարության ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 268-րդ կետի պահանջը ապահովելու նպատակով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում երթուղային միասնական ցանց ձևավորելու ուղղությամբ: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները: Միաժամանակ Հայաuտանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացում առաջ են եկել մի որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներառված չէ գործող կարգում, սակայն օրենսդրական կարգավորման կարիք ունեն:

<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի համաձայն կանոնավոր փոխադրումները լիցենզավորման ենթակա չեն, մինչդեռ ՀՀ կառավարության 2007 հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշման պահանջները առայսօր գործում են:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշումը ամբողջովին խմբգրվել է:  Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Մրցույթի մասնակցության պայման է սահմանվել հաշմանդամների նստեցման և իջեցման համար վերասարքավորված ավտոբուսների առկայությունը՝ մրցութային հանձնաժողովների կազմում ընգրկվել է ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից /ներկայումս ունեն դիտորդի կարգավիճակ/, փոխվել է միջմարզային և ներհամայնքային տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը: Ամբողջովին փոխվել է տրանսպորտային միջոցների գնահատման մեխանիզմը և սպասարկման ժամկետները: Հստակեցվել է մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբլային տրանսպորտի քաղաքականության վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, առկա խնդիրների վերացում, մրցույթների կազմակերպման և անցկացման գործընթացի կատարելագործում:

 

 

  • Discussed

    08.04.2020 - 23.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8010

Print

Suggestions

Էլինա Գեղամյան

22.04.2020

Նախագծի 3-րդ՝ Տեղեկություններ հրապարակելը վերտառությամբ հոդվածում առկա է նաև նորմի կարգավորման շրջանակից դուրս ենթակետ՝ մրցույթի իրականացման ժամկետների վերաբերյալ: Կարծում եմ՝ հարկ է նախատեսել մրցույթի հայտարարման և անցկացման ժամկետներին վերաբերող առանձին նորմ, որում պետք է նախատեսել մրցույթի ոչ միայն անցկացման, այլև հայտարարման ժամկետները, ինչպես նաև նախատեսել ժամկետներ՝ այն դեպքերի համար, երբ մրցույթն իրականացվում է ոչ թե երթուղին սպասարկելու իրավունքի ժամկետի ավարտի, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով, օրինակ՝ նախորդ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելը:

Էլինա Գեղամյան

22.04.2020

Նախագծի XIV-րդ՝ «Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության պարտականությունները» վերտառությամբ գլխի 83-րդ հոդվածը սահմանում է մրցույթում հաղթող ճանաչված սուբյեկտի պարտականությունը՝ կնքելու համապատասխան պայմանագիր՝ ներառելով նախնական պայմանագրի դրույթները: Նորմը, կարծում եմ, բավարար չափով հստակ չի ձևակերպված: Մասնավորապես, պարզ չէ, թե ով է կրում պայմանագրի նախագծի կազմման և մյուս կողմի ստորագրմանը և համաձայնեցմանը այն ներկայացնելու պարտավորությունը: Կարծում եմ՝ առավել տրամաբանական և իրավաչափ կլինի սահմանել, որ պայմանագրի նախագիծը մրցույթում հաղթող կազմակերպությանը ներկայացնում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը կամ ավտոկայարանային ծառայություններ մատուցող, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունը, իսկ պայմանագրի, ինչպես նաև նախնական պայմանագրի օրինակելի ձևերը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ կամ մեկ այլ որոշմամբ:

Էլինա Գեղամյան

22.04.2020

Նախագծի «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ հատվածի 3-րդ կետը սահմանում է, որ սույն կարգը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ընտրելու մրցույթներին (այսուհետ` մրցույթ): Մինչդեռ նախագծի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է, որ նախագծով նախատեսված կարգավորումների հասցեատերերի շրջանակն անհամեմատ լայն է: Նախագծի հասցեատերեր են նաև լիազոր մարմինը, մրցութային հանձնաժողովը, դրա անդամները, մրցութային հանձնաժողովում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտները, մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր սուբյեկտները՝ անկախ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնելուց: Ուստի կարծում եմ՝ նախագծի քննարկվող նորմը փոփոխության կարիք ունի, և հարկ է սպառիչ սահմանել սույն որոշման նախագծի հասցեատերերի ցանկը:

See more