Add to favourites

The draft has been accepted

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1264-Ա որոշման հավելվածի պահանջով:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայումս «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված տոհմանյութի տեսակների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով սահմանված տերմիններում առկա է  ոչ միատեսակ սահմանում, իսկ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3.

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն միանման տերմիններ:

4.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

5.

Այլ տեղեկություններ

                                                        Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում 

                                                         Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1897-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում չի առաջանում:

  • Discussed

    26.05.2017 - 11.06.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8584

Print