Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«——» «——————»2020թվականի№----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018ԹՎԱԿԱՆԻՀՈՒՆԻՍԻ8-Ի №667-ԼՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությանկառավարությունըորոշումէ.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
- 1) 30-րդ կետում «նախարարական կոմիտեի նիստում» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունները՝
«Նախանիստը, նիստը վարողի նախաձեռնությամբ, կարող է անցկացվելնաև հեռավար՝առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:
- 2) լրացնել 45.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
«45.1. Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:
- 3) 65-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Վարչապետի հանձնարարությամբ նիստը կարող է անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով Կառավարության անդամների և Կառավարության նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցհասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:
- Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ապահովել սույն որոշմամբ սահմանված նիստերի հեռավար անցկացման տեխնիկական հնարավորությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
06.04.2020 - 22.04.2020
-
Type
Decision
-
Area
Justice, Healthcare, Security, Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Urban planning, Sport and youth, Emergency situations, Diaspora, State property management, Cadastre, Electronic justice, *, Inspection system, High tech industry
-
Ministry
Ministry of Justice
Views 5990
Print