Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Արմեն Վարդանյան 08.04.2020 11:54:14 Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ժդ/ կետը սահմանում է, որ լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված՝ տվյալ քաղաքացիների՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը, ուստի օրենքի պահանջով հաստատվող կարգի վերնագիրը պետք է լինի ոչ թե միայն խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձը հաստատող փաստաթղթերը, այլև տվյալ քաղաքացու՝ տոտալիզատորին մասնակցությունը սահմանափակող՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հանգամանքը ստուգելու մասին, սակայն մյուս կողմից էլ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, ինչի հիմքով հրամանի 9-12-րդ կետերը չեն կարող սահմանվել ոչ միայն տվյալ նախագծով, այլև օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ժդ/ կետի ձևակերպման ուղղակի պահանջով, որտեղ նախագծի 9-12-րդ կետերի բովանդակությունը սահմանելու մասին դրույթներ չկան: միաժամանակ հաշվի առնլ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հաշվի առնելով նշվածը՝ խնդիրը պետք է լուծել օրենքի փոփոխությամբ, որից հետո՝ միայն հրամանով:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: