Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Որոշման նախագծի նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N1024-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի փոփոխությունն է:

 

2. Առկա իրավիճակը

Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ավարտին հասցնել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառու ճանաչված 24 ընտանիքի կիսակատույց բնակելի տների շինարարական աշխատանքներ, ինչպես նաև իրականացնել թվով 31 տան շինարարական թերությունների վերացման աշխատանքներ:

ՀՀ Լոռու մարզպետն 2020 թվականի մարտի 23-ի N01 /101,1/02693-2020 գրությամբ դիմել է վերը նշված ժամկետը երկարաձգելու և 2020 թվականի հուլիսի 1-ի փոխարեն նոյեմբերի 1 սահմանելու առաջարկությամբ՝ հաշվի առնելով Վանաձորի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի կողմից կլոր անցքավոր պանելներն ուշ ապահովելու, ինչպես նաև կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով շինարարական աշխատանքները դադարեցնելու հանգամանքները:

 

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Որոշմամբ նախատեսված աշխատանքների համար սահմանել իրատեսական ժամկետ:

 

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ Լոռու մարզպետարանի առաջարկության հիման վրա:

 

5. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս

Նախագիծը մշակելիս հիմք է ընդունվել ՀՀ Լոռու մարզպետարանի 2020 թվականի մարտի 23-ի N01 /101,1/02693-2020 գրությամբ բերված տեղեկատվությունը:

 

6. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար ֆինանսական հաշվարկների անհրաժեշտություն չի եղել:

 

7. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, այն է՝ մեկ այլ նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

 

8. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

 

9. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

Կկազմակերպվի նախագծի հանրային քննարկում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման www.e-draft.am միասնական կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.minurban.am, «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:                                                            

 

  • Discussed

    31.03.2020 - 15.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6535

Print