Located in RA Government
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծ
-
0 - Agree
-
0 - Disagree
- « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 16-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Անհրաժեշտությունը |
|
||
|
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագիրը սահմանելու մասին>> N 411-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով, ըստ որի եռամյա ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդող տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու նպատակով: |
|
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
||
|
Տվյալ որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար, ուստի և ծրագրային միջոցառումները կրում են շարունակական բնույթ և կարող են տեղափոխվել հաջորդ տարի: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը՝ միջոցառումների իմաստը (բովանդակությունը) հստակեցնելու, ծրագրի ցանկերով հաստատված գույքի կազմը ճշտելու առաջադրանքով դիմել է պետական կառավարման բոլոր մարմիններին և մարզպետներին: Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների համար հիմք են հանդիսացել պետական կառավարման մարմինների և մարզպետների կողմից ներկայացված առաջարկությունները, իսկ Ցանկ 3-ում ընդգրկված առևտրային կազմակերպությունների կողմից 2017 թվականին վճարման ենթակա շահաբաժինների վերաբերյալ կանխատեսումների սյունակը լրացվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությանների կողմից ՀՀ 2016 և 2017թ. պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված, շահութաբաժինների գծով պետական բյուջե վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումների վերաբերյալ տեղեկանքներից: Ցանկ 3-ը լրամշակվել է, հանվել են լուծարված, սնանկ ճանաչված, վերակազմակերպված` միացած. միաձուլված,վերակազմավորված ընկերությունները: Առաջարկվում է հավելվածի N4 ցանկի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ, hաշվի առնելով, որ առաջարկվող չօգտագործվող գույքը վարչության տնօրինությանը հանձնելուց հետո նախատեսվում է օտարել կամ հանձնել օգտագործման /վարձակալության/: Առաջարկվում է եռամյա ծրագրում 2017 թվականի համար նախատեսել նաև տեղեկատվության տրամադրում անշարժ գույքի օգտագործման հետ կապված` օտարումից կանխատեսվող մուտքերի, շարժական գույքից` ծառայողական մեքենաների օպտիմալացման արդյունքում ազատված տրանսպորտային միջոցների վաճառքից կանխատեսվող գումարների, վարձակալական պայմանագրերով ստացվող պետական բյուջեի մուտքերի և ըստ վարձակալական պայմանագրերի` ներդրումային պարտավորությունների ծավալի, տարածքների անհատույց տրամադրման պայմանագրերի համաձայն ներդրումային պարտավորությունների ծավալի, ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկումից ստացվող եկամուտների ծավալի և ալեհավաքների տեղադրումից 2017 թ.-ին սպասվելիք մուտքերի ծավալի վերաբերյալ: |
|
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|||
|
ՀՀ կառավարության 2015թ.-ի ապրիլի 16-ի N 411-Ն որոշմամբ հաստատված պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրով սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, ուղղությունները և հիմնական միջոցառումները: Ներկայացվող նախագծով առաջարկվում են որոշակի ճշգրտումներ կատարել որոշմամբ հաստատված միջոցառումներում, որը չի նախատեսում քաղաքականության սկզբունքային փոփոխություններ: |
||
Կարգավորման նպատակը և բնույթը |
|||
|
Նախագծի նպատակն է սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, որոնց վրա տարածվելու է ծրագրի գործողությունը 2017 թվականին: |
||
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|||
|
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից: |
||
Ակնկալվող արդյունքը |
|||
|
Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են ծրագրով նախատեսված միջոցառումները: |
||
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|||
|
Չկան: |
||
2. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը
|
||||
|
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:
|
|||
3. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
|
||||
|
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
||
|
Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: |
|
||
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
||
|
Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ: |
|
||
|
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
||
|
Չկան: |
|
||
4. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին
|
||
|
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
|
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում, ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ www.e-gov.am հասցեում, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային պաշտոնական կայքում: |
|
|
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
|
|
Այդպիսի մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել: |
|
|
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
|
Չկան: |
|
-
Discussed
06.02.2017 - 21.02.2017
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 10352
Print