Add to favourites
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղական համայնքի հողերի գոտեվորման և օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու և հողերի կատեգորիան փոխելու մասին» N985-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
- «որոշման 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարաությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով»,
- «որոշման 3-րդ կետում «որպես բնակելի տարածք» բառերից հետո լրացնել «,իսկ ազատ մնացած տարածքներն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում դրանք ըստ անհրաժեշտության տնօրինելու նպատակով» բառերով»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
30.03.2020 - 15.04.2020
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 6240
Print