Add to favourites

Under development

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

Հավելված

                              ՀՀ կառավարության ______ թվականի

___________-ի N  ____ -Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

          

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը։
  2. Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդ ժամանակահատվածում արձանագրված՝ ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
  3. Համաձայն կատարված ուսումնասիրությունների՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորությունը։
  4. Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է իրականացնել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրեր (այսուհետ՝ Նպատակային ծրագրեր)։

 

  1. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ
  2. Հայաստանի Հանրապետությունում իրականացվել և իրականացվում են բնակարանային ապահովության մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով պետական աջակցություն են տրամադրվում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին։
  3. Մասնավորապես.
  • «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է հիփոթեքային վարկ՝ առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝առավելագույնը5 տոկոսով, որից սուբսիդավորվում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5),
  • «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով հիփոտեքային վարկավորման միջոցով տրամադրվելու են Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին (ծրագիրն ավարտվել է),
  • «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և սպորտսմեններին»շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ լրագրողներին, մանկավարժներին, բժիշկներին և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած սպորտսմեններին (ծրագիրն ավարտվել է),
  • «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում կառուցվում են բազմաբնակարան շենքային համալիրներ, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:
  • «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման»ծրագրի շրջանակներում կառուցվում է բազմաբնակարան շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից ցածր գներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին և այլն:
  1. Գործում է նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքով» սահմանված դրույթների պահանջների։

 

  • ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Բնակարանային ապահովության պետական աջակցության վերը նշված ծրագրերի հիմնական մասն իրականացվում է նպատակային բնակարանաշինության միջոցով։ Արդյունքում այդ ծրագրերը հասանելի չեն մարզերում։
  2. Բացառությամբ առանձին դեպքերի՝ բնակարանային ապահովության պետական աջակցության գործող ծրագրերով էական արտոնություններ սահմանված չեն երեխա ունեցող ընտանիքների համար։
  3. Առանձին դեպքերում, այդ ծրագրերի նպատակներին համահունչ, սահմանված են տարիքային սահմանափակումներ, սակայն արտոնություններ (աջակցություն) սահմանված չեն հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում, ինչն էապես նվազեցնում է այդ ընտանիքում երեխա ծնվելու հավանականությունը, հատկապես այն դեպքում, երբ կինն աշխատում է։
  4. Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների դեպքում խնդրո առարկա է նաև կանխավճարը, հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիմնականում անշարժ գույքը ձեռք է բերվում երկրորդային շուկայից (այսինքն՝ բարձր է կանխավճարը)։
  5. Մյուս կողմից, երեխայի խնամքը ենթադրում է նաև ծախսեր, ինչն օբյեկտիվորրեն սահմանափակում է կանխավճար կատարելու համար անհրաժեշտ միջոցները խնայելու հնարավորությունը։

 

  1. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Նպատակային ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են.
  • աջակցել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար,
  • խթանել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում՝
  • երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։

  

  1. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

  1. Նպատակային ծրագրերն են.
  • միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար (այսուհետ՝ միանվագ դրամական աջակցության ծրագիր),
  • կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն երիտասարդ ընտանիքներին (այսուհետ՝ կանխավճարի ապահովագրության ծրագիր),
  • երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին (այսուհետ՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագիր)։
  1. Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն է և նրա ամուսինն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։
  2. Միանվագ դրամական աջակցությունը տրամադրում է մարզային բնակավայրերում հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ։
  3. Միանվագ դրամական աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.
  • բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն գինը՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
  • կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 % և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,
  • շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխաներ,
  • ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) և անչափահաս բոլոր երեխաների անունով,
  • հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
  1. Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝ ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամ, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 %, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2 մլն դրամ։
  2. Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30%-ով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ)։
  3. Կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում պետական միջոցների հաշվին հիփոթեկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել (փոխհատուցման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույք կարող է ձեռք բերել) մեկ անգամ։
  4. Կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են.
  • բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • գույքի ձեռք բերման և գնահատման շուկայական առավելագույն արժեք ՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
  • կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 % և առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 %,
  • շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա,
  1. Կանխավճարի ապահովագրության ծրագրով տարեկան ապահովագրական վճարները վճարելու համար տրամադրվող դրամական աջակցության շրջանակներում ապահովագրվող (ապահովագրված) հիփոթեքային պարտավորության չափը կազմում է.
  • երկրորդային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 30 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան վեց միլիոն դրամի չափով,
  • առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 20 տոկոսի և կատարված կանխավճարի տարբերության, բայց ոչ ավելի քան երեք միլիոն դրամի չափով։
  1. Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով։
  2. Դրամական աջակցության վճարումը դադարում է այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է 70%-ից ցածր՝ երկրորդային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում և 80%-ից ցածր՝ առաջնային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում։
  3. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որը ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։
  4. Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են.
  • երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • գույքի ձեռք բերման և գնահատման շուկայական առավելագույն արժեք ՝ 30 մլն. դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն. դրամով,
  • շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 90 օրացույցային օրը,
  • հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
  1. Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ.
  • վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է,
  • վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է,
  • վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին,
  • վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։
  1. Միանվագ դրամական աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
  • շահառուն դիմում է սույն կետի 8-րդ ենթակետում նշված պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն),
  • Կազմակերպությունը ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը և, ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ շահառուի առերևույթ համապատասխանությունը ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին),
  • եթե Կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեկային վարկ տրամադրելու որոշում և շահառուն, ներկայացված փաստաթղթերի համաձայն, առերևույթ համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին), ապա համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն),
  • Նախարարությունը, ստացված հարցման հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիներից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին,
  • ընդունված որոշման մասին Նախարարությունը էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ պատշաճ ծանուցմամբ,
  • շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին և առկա են համապատասխան ֆինանսական միջոցներ,
  • շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և Կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց հետո Նախարարությունը շահառուի անվամբ Կազմակերպությունում բացված բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով այդ մասին,
  • Կազմակերպության և Նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով, որի օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը։
  1. Կանխավճարի ապահովագրության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
  • շահառուն դիմում է Կազմակերպությանը,
  • Կազմակերպությունը ընդհանուր հիմունքներով գնահատում է շահառուի վարկունակությունը (այդ թվում՝ հաշվի առնելով կանխավճարի ապահովագրության պայմանագիրը) և ծրագրի հիմնական պայմանների առերևույթ առկայությունը,
  • եթե Կազմակերպությունն ընդունում է շահառուին հիփոթեկային վարկ տրամադրելու որոշում և առերևույթ առկա են ծրագրի հիմնական պայմանները, ապա համապատասխան ծրագրային գործիքի միջոցով էլեկտրոնային հարցում է ուղարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն),
  • Նախարարությունը, ստացված հարցման հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիներից ինքնաշխատ եղանակով ստանում է համապատասխան տեղեկատվությունը և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին,
  • շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե առկա են կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմանները, տվյալ տարվա առաջին օրվա դրությամբ հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը չի գերազանցում կանխավճարի ապահովագրության ծրագրով սահմանված սահմանաչափը  և առկա են համապատասխան ֆինանսական միջոցներ,
  • ընդունված որոշման մասին Նախարարությունը էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է Ապահովագրական կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ պատշաճ ծանուցմամբ,
  • շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում, շահառուի և Կազմակերպության միջև համապատասխան պայմանագիր կնքվելուց և տարեկան ապահովագրավճարի 10 տոկոսը վճարելուց հետո, Նախարարությունը դրամական աջակցության գումարները փոխանցում է Կազմակերպության բանկային հաշվին՝ շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով այդ մասին,
  • Կազմակերպությունը համապատասխան գումարները փոխանցում է ապահովագրական կազմակերպությանը։
  1. Երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով.
  • շահառուն, երեխայի ծնվելուց հետո, դիմում է հիփոթեկային վարկ տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն),
  • Կազմակերպությունը շահառուին է տրամադրում տեղեկանք հիփոթեկային վարկի և մնացորդային գումարների վերաբերյալ (այսուհետ՝ տեղեկանք),
  • Տեղեկանքում ներառվում են.

ա. շահառուի անձնագրային տվյալները,

բ. ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գտնվելու վայրը,

գ. հիփոթեկային վարկի սկզբնական չափը, վերջին 12 ամիսների ընթացքում հիփոթեկային վարկի մարումները և մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը,

դ. հիփոթեկային վարկի մնացորդային չափը երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ,

  • շահառուն տեղեկանքը ներկայացնում է Նախարարություն (տարածքային ստորաբաժանման միջոցով),
  • Նախարարությունը ուսումնասիրում է տեղեկանքում ներառված տեղեկատվությունը և գնահատում է շահառուի համապատասխանությունը ծրագրով սահմաված պահանջներին (ծրագրի հիմնական պայմաններին) և ընդունում է որոշում շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) մասին,
  • ընդունված որոշման մասին Նախարարությունը գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, ինչպես նաև շահառուին՝ պատշաճ ծանուցմամբ,
  • շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվում է, եթե շահառուն համապատասխանում է ծրագրի չափորոշիչներին (ծրագրի հիմնական պայմաններին) և առկա են համապատասխան ֆինանսական միջոցներ,
  • շահառուին ծրագրում ընդգրկելու մասին որոշում կայացվելու դեպքում Նախարարությունը շահառուի անվամբ Կազմակերպությունում բացված բանկային հաշվին է փոխանցում համապատասխան դրամական միջոցները՝ շահառուին պատշաճ ծանուցմամբ տեղեկացնելով այդ մասին,
  • եթե Կազմակերպությունը Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա.

ա. Կազմակերպությունը տեղեկանքը տրամադրում է Նախարարությանը՝ էլեկտրոնային եղանակով, իսկ շահառուն Նախարարություն չի դիմում,

բ. Նախարարությունը  շահառուին ծրագրում ընդգրկելու (կամ շահառուին ծրագրում ընդգրկելը մերժելու) որոշման մասին Բանկին տեղեկացնում է էլեկտրոնային եղանակով,

գ. Կազմակերպության և Նախարարության միջև տեղեկատվության փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրով։

 

  1. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

  1. Նպատակային ծրագրերի մոնիթորինգն իրականացնում է Նախարարությունը` հիմք ընդունելով ծրագրերի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։
  2. Նախարարությունը եռամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վարչական և վիճակագրական տեղեկատվություն Նպատակային ծրագրերում ընդգրկված շահառուների թվաքանակի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ` ըստ մարզերի և բնակավայրերի։

  

  • ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

  1. Նպատակային ծրագրերի կապակցությամբ առկա հիմնական ռիսկերն են.
  • Նպատակային ծրագրերի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն՝ պայմանավորված ծրագրերի բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է. ըստ անհրաժեշտության՝ կհատկացվեն լրացուցիչ միջոցներ),
  • Նպատակային ծրագրերի ցածր պահանջարկ (ռիսկը կառավարելի է. ըստ անհրաժեշտության համապատասխան փոփոխություններ կկատարվեն Նպատակային ծրագրերի հիմնական պայմաններում)։
  1. Նպատակային ծրագրերի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել։

  

  • ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության2020 թվականի պետական բյուջեով Նպատակային ծրագրերի համար նախատեսվել է 526,760.0 հազ դրամ։
  2. 2021-2023 թթ. ժամանակահատվածում Նպատակային ծրագրերի գծով ծախսը կանխատեսվում է տարեկան 1,1 մլրդ դրամ։
  3. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Նպատակային ծրագրերի համար նախատեսված միջոցները կճշգրտվեն՝ հաշվի առնելով Նպատակային ծրագրերի գծով փաստացի կատարված ծախսը նախորդ տարիների (ամիսների) ընթացքում։
  4. Նպատակային ծրագրերի ֆինանսավորումը Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսային առաջնահերթություններից է և ըստ անհրաժեշտության՝ ծրագրերի ֆինանսավորման համար կհատկացվեն լրացուցիչ միջոցներ։

  

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Նպատակային ծրագրերի արդյունքներն արտացոլվելու են 2022-2023 թթ. ծնելիության ընդհանուր ցուցանիշներում։
  2. 2020 թվականին նախատեսվում է.
  • միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,
  • կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,
  • երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։
  1. 2021-2023 թթ. ժամանակահատվածում այդ ցուցանիշները նախատեսվում է կրկնապատկել՝ տարեկան աջակցություն տրամադրելով համապատասխանաբար 500, 1000 և 600 շահառուի։
  2. Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը բնակարանային ապահովության պետական աջակցության տրամադրումն է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիության խթանումը, իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորությունը։

Ըստ այդմ, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը և հաստատել Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը (այսուհետ՝ Նպատակային ծրագրեր)։

  1. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով հաստատվում են Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը, այդ թվում.

  • նպատակային ծրագրերի հիմնական նպատակն ու խնդիրները,
  • նպատակային ծրագրերի նկարագրերը, այդ թվում ծրագրի հիմնական պայմաններն ու իրականացման ընթացակարգերը։

Միաժամանակ, տրվում են ծրագրերի իրականացման ապահովմանը միտված հանձնարարականներ, այդ թվում՝ անհրաժեշտ նախագծերը մշակելու և Կառավարության քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում համապատասխան պայմաններ ստեղծելով նախորդ ժամանակահատվածում արձանագրված՝ ժողովրդագրական իրավիճակի  զարգացման բացասական միտումները մեղմելու և ժողովրդագրական իրավիճակի կայուն զարգացում ապահովելու համար։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

«Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո, որոշմամբ սահմանված ժամկետներում Կառավարության հաստատմանը կներկայացվի Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը։

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Անհրաժեշտ միջոցները նախատեսված են 2020 թվականի պետական բյուջեով։

  • Discussed

    30.03.2020 - 14.04.2020

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 43445

Print

Suggestions

Սայադ Բադալյան

02.04.2020

Ծրագրերի շահառուի սահմանման մեջ նշվում է, որ ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն և նրա ամուսինն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Կարծում եմ այս ձևակերպումը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, ներկայումս երիտասարդներին տրամադրված հիփոթեքային վարկերի մեծ մասով համավարկառու են հանդիսանում նաև երիտասադր ամուսինների ծնողները, քանի որ շատ դեպքերում միայն երիտասարդ ամուսինների եկամուտները բավարար չեն վարկունակ համարվելու համար: Շատ հաճախ ծնողները, բացի համավարկառու լինելուց, դառնում են նաև նոր ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր, քանի որ ՀՀ կառավարության 05.10.2017թ. թիվ 1321-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն, որպեսզի համավարկառու ծնողը հնարավորություն ունենա օգտվելու վարկի տոկոսների չափով եկամտային հարկի հետ վերադարձման հնարավորությունից, պետք է հանդիսանա ոչ միայն համավարկառու, այլ նաև ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր: Նշված պատճառով բազմաթիվ են դեպքերը, երբ փաստացի երիտասարդ ընտանիքի կողմից հիփոթեքով ձեռքբերված բնակարանի համասեփականատեր են հանդիսանում նաև երիտասարդ ամուսինների ծնողները: Հետևաբար, առաջարկում եմ շահառուի հետևյալ սահմանումը. "Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն է, ում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Ընդ որում, հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը վարկառուին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանելու դեպքում վարկառուն կարող է համարվել ծրագրերի շահառու միայն այն դեպքում, եթե ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներ են հանդիսանում վարկառուի ամուսինը, ծնողները և (կամ) ամուսնու ծնողները":

See more