Add to favourites
«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»
-
5 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարտիկ Մարտիրոսյան 10.04.2020 16:48:53 | «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծում (այսուհետ նաև՝ Որոշման նախագիծ) անտեսվել է այն հանգամանքը, որ ներկայում հայտարարված է արտակարգ դրություն, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայությամբ: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ մինչև մայիսի 1-ը վերացվի արտակարգ դրությունը, դա չի նշանակում, որ վիրուսով վարակվելու վտանգն ինքնին չեզոքացվում է: Վտանգները կարող են լինել բազմաթիվ: Օրինակ՝ բժշկական հաստատություններում բազմաթիվ զորակոչիկներ միասին, այդ թվում՝ այլ քաղաքացիների հետ, հերթի մեջ սպասում են իրենց հետազոտմանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները: Առաջարկվում է Որոշման նախագծով սահմանել այն գործողությունները, որոնք կկանխեն վիրուսի տարածումը ինչպես զորակոչիկների, այնպես էլ զորակոչով պայմանավորված զինծառայողների շրջանում: Օրինակ՝ սահմանել մեկ օրվա ընթացքում նույն բժշկի մոտ զորակոչիկների հետազոտման առավելագույն չափ, ինչպես նաև ապահովել, որ զորակոչիկների միևնույն ժամանակ այլ քաղաքացիների հետ չգտնվեն նույն տարածքում: Ապահովել, որպեսզի զորակոչված զինծառայողները մինչև ծառայության հիմնական վայր մեկնելը մեկուսացվեն (որը պետք է ներառվի նրանց ծառայության ժամկետում) և թեստ հանձնեն : Եթե չկա այդպիսի անհրաժեշտության առաջարկվում է այն մասին հիմնավորում ներկայացնել Որոշման նախագծի վերաբերյալ կազմված տեղեկանքում: | Ընդունվել է։ | 6-րդ կետը լրացվել է 3-րդ ենթակետով։ Կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման միջոցառումները կընդգրկեն նաև զորակոչված քաղաքացիների մեկուսացումը։ |